Ընդամենը մի քանի օրից մենք կթևակոխենք 2020 թվականը։ Չինական հորոսկոպով սկսվում է Սպիտակ Մետալիկ Առնետի տարին։ Իհարկե նկատի ունեցեք, որ չինական օրացույցով՝ «փոքրիկ կրծողի» տարին սկսվելու է ոչ թե հունվարի 1-ին, այլ՝ հունվարի 25-ին։ Ինչպիսի տարի է լինելու 2020-ը, որ համաստեղության տակ ծնվածների համար այն առանձնապես ապահով և հաջողակ կլինի, և ովքեր պետք է ավելի զգոն և ուշադիր լինեն, որ տարին իրենց լավ աչքով նայի․․․
Խոյ (մարտի 21-ապրիլի 20)
2020 թվականը Խոյերի համար կլինի իրադարձություններով լի։ Ամբողջ տարվա ընթացքում ձեզ չի լքի այն միտքը, թե դուք անընդհատ քայլում եք դեպի նպատակն ու ոչ մի կերպ «տեղ չեք հասնում»։ Հանկարծ չհանձնվեք։ Հենց որ գործերից մեկն ավարտին հասցնեք, մյուսներն իրենք իրենց կլինեն։ Ամենահամառների համար Առնետն անակնկալ է պատրաստել։ Գալիք տարի արժե, որ Խոյերն ավելի նախաձեռնող լինեն։ Խոսքը վերաբերում է ոչ միայն կարիերային, այլև անձնական կյանքին։ Նրանք, ովքեր դեռ չեն գտել իրենց երկրորդ կեսին, այսպես ասած, ազատ են, կարող են հոգով-սրտով ընկղմվել նոր հարաբերությունների մեջ հենց հունվարին։ Իսկ այ նրանց, ովքեր հասցրել են արդեն ընտանիք կազմել, աստղերը խորհուրդ են տալիս ամեն մանրուքի համար չվիճել․ այդ պարագայում ընտանեկան ներդաշնակ հարաբերություններ կլինեն։
Ցուլ (ապրիլի 21- մայիսի 20)
Եկող տարին ցուլերի համար հնարավորությունների տարի է լինելու։ Այդ պատճառով մի կողմ թողեք ծուլությունն ու սթափվեք․ ամենայն հավանականությամբ, 2020թ․-ին կիրականան բոլոր նվիրական երազանքները։ Կարևոր որոշումները կայացնելուն վերաբերվեք պատասխանատվությամբ, միայն այդ դեպքում դուք կհաջողեք։ Դեռևս սեր չգտած Ցուլերն այս տարի կվայելեն հակառակ սեռի ուշադրությունը, իսկ «ընտանեկանները» կցանկանան ավելի ամրացնել իրենց ընտանիքը։ Եթե ձեր սիրտը դեռ ազատ է, ապա սիրելիին գտնելու լավագույն ժամանակահատվածը կլինի աշունը։
Երկվորյակ (մայիսի 21- հունիսի 21)
Անցնող տարում Երկվորյակներն այնքան էին ոտքով-գլխով տարվել առօրյա հոգսերով, որ ժամանակ չէր մնացել ընկերների և անձնական կյանքի համար։ Գալիք տարում խորհուրդ ենք տալիս նրանց դուրս գալ «հարմարավետության գոտուց», քանի որ շատ հավանական է՝ դուք հանդիպեք ճակատագրական մեկին։ Բայց մի շտապեք սիրտը բացել ցանկացածի առաջ։ Առնետի նման խորամանկ եղեք։ Եկող տարի Երկվորյակները վերջապես իրենք իրենց վրա կսկսեն գումար ծախսել, իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնել։ Իհարկե, ծախսերը նաև եկամուտի նոր աղբյուրներ փնտրելու պատճառ կդառնան։ Բայց մի մտահոգվեք, փնտրտուքը շատ արդյունավետ է լինելու։
Խեցգետին (հունիսի 22- հուլիսի 22)
Եկող տարի Խեցգետինները նախանձելի էներգիա կունենան։ Ձեր մտքով կանցնի իրականություն դարձնել, բառիս բուն իմաստով, անիրականանալին, ու դա ձեզ հաջողվելու է։ Համարձակորեն գործի անցեք, միայն թե չմոռանաք առողջության մասին․ չափազանց մեծ լարվածությունը լավ հետևանքներ չի ունենում։ Առնետի տարում բոլոր Խեցգետինները կգտնեն իրենց երկրորդ կեսին, եթե իհարկե նրանք անհույս ամուրիներ չեն։ Զգուշացում «ընտանեկան» Խեցգետինների համար՝ մի տրվեք ակնթարթային գայթակղություններին․ նոր մի բան չեք գտնելու, բայց այ ունեցածը հնարավոր է՝ կորցնեք։ Աշնանը ձեզ սպասում են հաճելի անակնկալներ ինչպես աշխատանքում, այնպես էլ անձնական կյանքում։
Առյուծ (հուլիսի 23- օգոստոսի 23)
2020 թ․-ն Առյուծների համար դրական էմոցիաներով լի կլինի։ Դուք շատ ջանքեր եք գործադրել նպատակներն իրականացնելու համար, և Առնետը կպարգևատրի ձեզ դրա համար։ Եկող տարի ամեն քայլափոխի ձեզ նոր հնարավորություններ են հանդիպելու, ուշադիր եղեք, որ դրանց կողքով չանցնեք-գնաք։
Մինչև ձմռան վերջը դուք զբաղված կլինեք աշխատանքով, իսկ արդեն գարնանը կարող եք տրվել ռոմանտիկ հարաբերություններին։ Այո, Առյուծները նոր էմոցիաների և վառ տպավորությունների մի ամբողջ չափաբաժին են ստանալու։ «Ազատներն» այս տարի կմտածեն ընտանիք կազմելու մասին, իսկ ընտանիք ունեցողները՝ երեխաների մասին։
Կույս (օգոստոսի 24- սեպտեմբերի 23)
Կույսերը գալիք տարի կկարողանան հասնել այն ամենին, ինչին կամենան։ Բայց կա մի բայց․պետք է գործել անշտապ, ավելի մտածված քայլեր անել։ Պատրաստ եղեք կարևոր որոշումներ կայացնել, խուսափեք իմպուլսիվ ու նեգատիվ տրամադրվածությունից։ Աշնանն ամեն ինչ ավելի կայունացած կլինի, բայց մինչև տարեվերջ մոռացեք խաղաղության մասին, փոխարենը տարվա վերջում Առնետը կպարգևատրի ձեզ։ Ամռանը Կույսերին ռոմանտիկ հարաբերություններ են սպասվում, անգամ ամենաբծախնդիրները կկարողանան գտնել իրենց երկրորդ կեսին։
Կշեռք (սեպտեմբերի 24- հոկտեմբերի 23)
Անցնող տարին ձեզ համար հաջողակ չես անվանի, բայց գալիք տարի դուք հաստատ կկարողանաք թոթափել լարվածությունն ու հանգստանալ։ Դուք կունենաք այն ամենը, ինչը պետք է երջանկության համար, այնպես որ պարզապես վայելեք կյանքի ամեն մի ակնթարթը։ Ձեր բնազդը կօգնի ձեզ ընտրել ճիշտ ուղին և լուծել ծագած առօրյա խնդիրները։ Եթե դուք դեռ չեք գտել ՆՐԱՆ, ապա այդ մասին մտածելու ճիշտ ժամանակն է։ Եթե արդեն ընտանիք եք կազմել, ապա աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ ժամանակ հատկացնել նրան։ Աշնանը եղած խնդիրները կհարթվեն, և դուք ձեզ իսկապես երջանիկ կզգաք։
Կարիճ (հոկտեմբերի 24- նոյեմբերի 22)
Առնետն ու Կարիճն այնքան էլ լավ ընկերներ չեն, անկեղծ ասած։ Ամբողջ տարվա ընթացքում ձեզ տարբեր փորձություններ են սպասելու, այնպես որ պատրաստ եղեք դրանց։ Բայց դա չի նշանակում, որ պետք է հանձնվեք, ձեռքերը ծալած նստեք․հավատացեք ձեր ուժերին, վստահ գնացեք դեպի նպատակն, ու ամեն ինչ լավ կլինի։ Աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ կենտրոնանալ կրթության, նախասիրությունների վրա, կարող եք նոր ու հետաքրքիր զբաղմունք գտնել։ Հակառակ սեռի հետ շփումներում ավելի սթափ եղեք․ լուրջ հարաբերություններ ունենալու ժամանակն է։ Նրանք, ովքեր արդեն ընտանիք են կազմել,
այս տարի կվայելեն ընտանեկան ներդաշնակություն։
Աղեղնավոր (նոյեմբերի 23- դեկտեմբերի 21)
Անցնող տարին շատ հաջողակ էր Աղեղնավորների համար։ Ափսոս, բայց այս տարի ավելի հաճախ կհիշեք նախորդ տարվա մասին, որովհետև Աղեղնավորներին փորձություններ են սպասվում։ Բայց պետք չէ անընդհատ հիշել այն մասին, թե ինչ լավ էր անցած տարի և այլն։ Դա ձեզ միայն կխանգարի։ Հաշտվեք իրականության հետ, ձեր ճակատագիրը ձեր ձեռքը վերցրեք ու փորձեք նոր իրավիճակին հարմարվել։ Եթե դուք այս տարի պատրաստվում եք ընտանիք կազմել, ապա շատ մի ձգձգեք ու մի սպասեք մինչև ամառ։ Հնարավոր է ձեր երկրորդ կեսի հետ անհարկի տարաձայնություններ ունենաք։ Իսկ այ սեպտեմբերը ճիշտ ժամանակն է, որ ամուրի Աղեղնավորները ռոմանտիկ հարաբերություններ սկսեն։
Այծեղջյուր (դեկտեմբերի 22- հունվարի 20)
Նոր տարին Այծեղջյուրների համար այնքան էլ լավ չի սկսվի։ Հնարավոր է այնպիսի իրավիճակ լինի, որ ձեզ լրիվ իրար խառնի։ Բայց միանգամից թևաթափ լինել պետք չէ, նոր մի բանով զբաղվեք։ Չեք հասցնի աչքն էլ թարթել, հունվարյան անհաջողությունը հետևում կմնա։ Անձնական կյանքում ամեն ինչ հրաշալի է լինելու թե ամուսնացած, թե դեռևս ամուր Այծեղջյուրների համար։ Բայց աստղերը նախազգուշացնում են, որ պետք չէ վերաթարմացնել հին հարաբերությունները, դրանք ոչ մի լավ բանի չեն բերի։ Աշունը կբերի երկար սպասված հանգստություն, սպասեք ծով դրական էմոցիաներ։
Ջրհոս (հունվարի 21- փետրվարի 20)
Գալիք տարին Ջրհոսներին փորձություններով լի վազքուղի կթվա։ Մի նյարդայնացեք, համարեք, որ այդպես ձեր համբերությունն ու դիմացկությունն են փորձության ենթարկվում։ բոլորը կհաղթահարեք, և ամեն ինչ լավ կլինի։ Տարվա առաջին կեսին հնարավոր են ֆինանսական խնդիրներ, բայց դուք կհաղթահարեք դրանք։ Իսկ անձնական կյանքում խնդիրներ հաստատ չեք ունենա։ Դուք շփվող ու հետաքրքիր մարդ եք, դրա համար էլ երկրպագուների պակաս չունեք։ Ամռանը հնարավոր է՝ վիճեք ձեր սիրելիի հետ, բայց ոչ մի լուրջ բան չկա, մի անհանգստացեք, միայն թե պետք է կարողանաք խոսել և լսել մեկմեկու։
Ձկներ (փետրվարի 21- մարտի 20)
Եթե դուք ունեք վաղեմի երազանք, ապա այս տարին ճիշտ ժամանակն է այն իրականացնելու համար։ Առնետը սիրում է խորամանկներին, որոնք պատրաստ են որոշակի ռիսկի դիմել իրենց նպատակներն իրագործելու համար։ Պետք է մի քիչ ջանքեր գործադրել, ու դուք հաղթող կլինեք։ Եթե վաղուց երազում էիք երեխա ունենալու մասին, ապա հիմա ժամանակն է։ Աստղերը նաև խորհուրդ են տալիս չշեղվել ու չտարվել ակնթարթային սիրահարվածությամբ, ավելի լավ է՝ կենտրոնացեք լուրջ հարաբերությունների վրա։ Ամռանն անձնական կյանքում բոլոր կրքերը կհանդարտվեն, միայն թե մի մոռացեք բավարար ժամանակ հատկացնել սիրելիին։
 
Այսպիսին էր գալիք տարվա աստղային կանխատեսումը։ Եթե տարին ձեզ համար չի խոստանում հաջողակ և ապահով լինել, մի վհատվեք, չէ որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ միշտ ապահով է ։)