Հայտնիները տարեկան միլիոններ են աշխատում, և դա ոչ միայն շնորհիվ իրենց տաղանդի, այլև՝ մարմնի տարբեր մասերի։ Այնպես որ նրանք թանկ են գնահատում իրենց «աշխատանքային կապիտալն» ու պաշտպանում դրանք տարբեր անկանխատեսելի դեպքերից։ Շարունակում ենք ներկայացնել հայտնիների ապահովագրական խենթությունները։
Իմ զենքն իմ մարմինն է
Ջեյմս Բոնդի հայտնի դերակատար Դենիել Կրեյգը սուպերգործակալի դերում տարբեր վտանգավոր հնարքներ կատարում է ինքնուրույն՝ առանց կասկադյորներ մասնակցության, այնպես որ նա ապահովագրել է իր ամբողջ մարմինը 8 միլիոն դոլարով։

Ավելորդ քաշն արդեն խնդիր չէ
Անցյալ դարի 40-ական թվականներին դերասանուհի Բեթի Դևիսը 28 հազար դոլարով գնել է ապահովագրություն՝ ապահովագրելով ինքն իրեն գործազրկությունից, եթե նա հանկարծ գիրանա կամ կորցնի գրավչությունը:

Թանկարժեք մատը
The Rolling Stones լեգենդար ռոք խմբի 67-ամյա բրիտանացի կիթառահար Քիթ Ռիչարդսը ապահովագրել է իր ձախ ձեռքի միջին մատը 1,6 միլիոն դոլարով վնասվածքի և անաշխատունակության դեմքում:

Երկար լեզուն
Kiss խմբի հիմնադիր և ռոք երաժիշտ Ջին Սիմոնսը համարվում է աշխարհի ամենաերկրա լեզու ունեցողը, համենայն դեպս, հայտնիների շարքում։ Քանի որ լեզուն իր, ինչպես նաև ամբողջ խմբի հեղինակության և հայտնիության մի մասն է, այն ապահովագրված է 1 միլիոն դոլարով։

 Ի վերջո, ձայնը
Հայտնի երգիչ Բրյուս Սփրինգսթոնն էլ որոշել է գործընկերներից հետ չմնալ, բայց ապահովագրել ոչ թե մարմնի շոշափելի մաս, այլ իր յուրահատուկ, չկրկնվող խռպոտ ձայնը։ Եթե հանկարծ ձայնին մի բան լինի, ապա նա կստանա 5,7 միլիոն դոլար փոխհատուցում։

Աշխարհի ամենաթանկ ոտքերը
Ոտքերի ապահովագրություն ունեն ոչ միայն կանայք, այլև՝ տղամարդիկ։ Լեգենդար ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմը, թեև արդեն ֆուտբոլ չի խաղում, բայց իր կարիերայի գագաթնակետին որոշեց 70 միլիոն ԱՄՆ դոլարով ապահովագրել իր ոտքերը։ Եթե խաղերի ընթացքում նա կարիերային սպառնացող վնասվածք ստանար, ապա գործելու էր նրա ապահովագրությունը։

Ոտքերն ապահովագրել է նաև հայտնի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլիստներին, իհարկե, հասկանում ենք, որ ոտքերն են օգնում հսկայական գումարներ աշխատել։ Այնպես որ դրանց մասին պետք է հարկ եղածի պես հոգ տանել, ինչու ոչ՝ ապահովագրել։ Ռոնալդուի ոտքերն ապահովագրվել են 144 միլիոն ԱՄՆ դոլարով։
Կանանց շրջանում ոտքերի ապահովագրություն արել է Մրայա Քերին։ Նա կարողացել է ռեկորդային գումարով ապահովագրել ոտքերը՝ 1 միլիարդ ԱՄՆ դոլար։ Իսկ ահա 79-ամյա երգչուհի Թինա Թրները ժամանակին 3.2 մլն ԱՄՆ դոլարով էր ապահովագրել իր ոտքերը։ Չնայած տարիքին՝ նրա ոտքերը հիանալի տեսք ունեն։
Մի ոտքը մյուսից թանկ արժե
Հայտնի սուպերմոդել Հայդի Քլումը միլիոններ է աշխատում շնորհիվ իր շքեղ, գեղեցիկ, երկար ոտքերի, ինչի համար էլ նա ապահովագրել է իր ոտքերը 1,8 միլիոն դոլարով։ Ընդ որում, պարզվում է՝ նրա աջ ոտքն ավելի թանկ արժե, քան ձախը, որովհետև ձախ ոտքի վրա փոքրիկ, աննշան սպի կա։ Աջը նա ապահովագրել է1 միլիոն դոլարով, իսկ ձախը՝ միայն 800 հազար դոլարով։

Միլիոններ արժեցող նստատեղ ու կուրծք
Այսպիսի ապահովագրություն ունենում են համաշխարհային աստղերը։ Մեծ կրծքեր կամ մեծ նստատեղ ունեցող հայտնիները առողջության ապահովագրությունից զատ, ապահովագրում են նաև դրանք։ Օրինակ, երգչուհի, դերսանուհի Ջենիֆեր Լոպեսը 27 մլն ԱՄՆ դոլարով ապահովագրել է իր հետույքը, մեկ միլիոն ավելի պակաս՝ 26 մլն ԱՄՆ դոլարով էլ ապահովագրված է Քիմ Քարդաշյանինը։ Կրծքերն ապահովագրել է երգչուհի Մադոննան։

Playboy հայտնի ամսագրի սուպերմոդել Հոլի Մեդիսոնը նույնպես ապահովագրել է իր կուրծքը 1 միլիոն դոլարով, քանի որ այն համարվում է իր կարիերայի «երաշխավորը»։
Ոտքերի, կրծքերի կամ նստատեղի ապահովագրության մասին խոսելիս նման փաթեթներ ունեցողների շարքը կարելի է երկար շարունակել։ Այս ծառայությունն աստիճանաբար ավելի պահանջված է դառնում հայտնի մարդկանց շրջանում։ Բայց նույնիսկ ամենաթանկ ապահովագրությունը կարող է չգործել, եթե օրինակ՝
  • վնասվածքը հենց իրենք են իրենց հասցրել՝ փոխհատուցում ստանալու համար,
  • վնասվածքի ժամանակ եղել են թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ,
  • փոխհատուցում չի գործում մարմնի մասերի թեթև վնասվածքների դեպքում, ինչի պատճառով էլ հաճախ հայտնիները դատարան են դիմում այն վիճարկելու համար։