ՏՏ ոլորտն ամբողջ աշխարհում ամենաարագ զարգացողն  ու փոփոխվողն է։ Հայաստանը հետ չի մնում աշխարհից, հայ մասնագետները մեծ հեղինակություն են վայելում ու բարձր պահանջարկ ունեն։  Մեր երկրում ևս մեծ ուշադրություն է դարձվում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ամեն տարի հիմնվում են նոր ընկերություններ։ Որպեսզի այս մրցակցության մեջ «դիմակայես և հաղթես», պետք է իսկապես ուժեղ լինես, ունենաս մասնագետների այնպիսի թիմ, որը պատրաստ է ամեն օր զարգանալ, փոփոխվել, մարտահրավերների հանդիպել, դրանք հաղթահարել ու լինել ամենալավը։ «Մեր գործընկերները» շարքի հերթական պատմությունը «Ինթերթեք» ընկերության մասին է։

«Միասնություն, թիմային ոգի և նպատակասլացություն ․․․ այստեղ աշխատում են բոլորը, ովքեր բաց են ցանկացած փոփոխության, մարտահրավերների, երբեմն խելահեղ տեմպի համար»,-այսպես է ընկերության մասին պատմությունը սկսում է ՄՌ ղեկավար Ալինա Մելիքբեկյանը։ Տարբեր ընկերություններում աշխատանքային մեծ փորձ ունեցող մարդկային ռեսուրսների կառավարիչը լայն ու գոհունակ ժպիտով ասում է, որ Ինթերթեքը լրիվ ուրիշ, հետաքրքիր աշխարհ է։

«Առաջին հերթին մեր ներքին մշակույթով ենք տարբերվում․ դա առանցքային է մեզ համար։  Նոր թիմակից ընտրելիս մեծ ուշադրություն ենք դարձնում նրա մարդ տեսակին, ձգտումներին ու ակնկալիքներին, քանզի այս թիմով մենք բազմաթիվ դժվարություններ ենք հաղթահարել և հաղթանակներ տոնել միասին, ինչը մեզ ավելի է միավորել»,- ասում է Ալինան ու ավելացնում, որ  անհրաժեշտ է պահպանել այն միջավայրը, որը կա ընկերությունում։

Ի՞նչ են անում Ինթերթեքում, որ թիմն ավելի մտերմանա։ Հատկապես որ Ինթերթեքն, այսպես ասած, «ինտերնացիոնալ» ընկերություն է, որտեղ աշխատում են ոչ միայն  հայեր, այլև օտարազգիներ։

«Հաճախ ենք կազմակերպում 10-15 րոպեանոց խաղեր աշխատանքային օրվա ընթացքում լարված աշխատանքային օրն ավելի հաճելի դարձնելու, զվարճանալու և ինչու չէ միմյանց էլ ավելի լավ ճանաչելու համար։ Մեր մշակույթի անբաժան մաս են կազմում նաև «թիմբիլդինգները», որոնք կազմակերպվում են ամենատարբեր թեմաներով:

«Ընկերությունը հիմնվել է ընդհանուր գաղափարներ կիսող մի փոքր, սակայն հավատացող, նպատակասլաց և համառ խմբից, որը կարճ ժամանակում իր տեսլականի շուրջն է համախմբել թիմի նորանոր անդամների: Այսօր մենք կարող ենք ասել, որ կարծես մի մեծ ընտանիք ենք, և այդ ընտանեկան ջերմությունն ու իրար հանդեպ հոգատարությունը մեր հարաբերությունների հիմքում է։ Մեր հոգատարությունը ցույց տվող գործիքներից մեկն էլ առողջության ապահովագրությունն է»։

Առողջ ապրելակերպը խրախուսելու համար ընկերությունը նաև աշխատակիցներին մարզասրահ անվճար այցելելու հնարավորություն է տալիս, իսկ քանի որ Ինթերթեք-ում հաղորդակցության հիմնական լեզուն անգլերենն է, նաև օգնում է աշխատակիցներին կատարելագործել լեզվի իմացությունը։

«Շատ ենք խրախուսում շարունակական մասնագիտական աճն ու պոտենցիալի զարգացումը, իսկ քանի որ արագ ենք զարգանում ու տարբեր ոլորտների հետ գործ ունենք, աշխատակիցներին մասնագիտական նոր հմտություններով ու գործիքակազմով զինելը մշտապես արդիական է»,- պատմում է Ալինան։

Սա այն վայրն է, որտեղ աճի և զարգացման հնարավորություն տրվում է յուրաքանչյուրին: Այստեղ անհնար ոչինչ չկա։ Պետք են նախնական գիտելիքներ, մեծ ձգտում սովորելու, թիմակիցների հետ միասին դժվարություններիը կիսելու և դրանք հաղթահարելու համար։ Ի վերջո նպատակակետ տանող հետաքրքիր ճանապարհն է, որ մեզ երջանկացնում է, այլ ոչ նպատակակետը: