2018 թվականին Ucom-ը հիմնեց Upay ընկերությունը՝ ֆինանսաբանկային շուկայում իր ուրույն տեղը գրավելու և իր հաճախորդներին որակյալ վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու համար: Այն Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ստացել է վճարահաշվարկային կազմակերպության դրամական փոխանցումներ իրականացնելու լիցենզիա։ «Յուփեյի» գերնպատակն է դյուրացնել մարդկանց առօրյան, թեթևացնել տարաբնույթ վճարումներ, ֆինանսական գործարքներ կատարելու գործընթացն ու օգնել խնայել ժամանակ։

Ստեղծիր քո վճարային համակարգը․ այսպես են օգտատեր-հավելված կապին վերաբերվում «Յուփեյում»։ Հավելվածը պետք է լինի այնպիսին, ինչպիսին օգտատերն է ցանկանում, ինչի կարիքը նա ունի։

«Մենք իրոք ցանկանում ենք մեր համակարգը ստեղծել օգտատերերի հետ։ Փորձում ենք բացահայտել մարդկանց կարիքներն ու նրանց տալ այն հավելվածը, որը նրանց պետք է, և որը նրանք օգտագործելու են»,-ասում է ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Ժաննա Մկրտումյանը։

Ընկերությունում փորձում են լսել օգտատերերի կարծիքները, սիրով ու պատրաստակամությամբ են ընդունում բոլոր առաջարկները՝ դրանց միջոցով փորձելով հասկանալ այն խնդիրները, որոնք միգուցե հավելվածն ունի։

Մենք փորձում ենք լսել բոլորին, բոլոր նկատառումները հաշվի առնել, կարծիքները, խնդիրները, դրանց հիման վրա մշակել ու հասարակությանը տալ այն հավելվածը, որը նրանք իսկապես օգտագործելու են։

«Մեր թիմում բոլորը երիտասարդ են, աշխատում են էնտուզիազմով, և բոլորն էլ հավատում են այն գաղափարին, որ մեր հավելվածը պետք է ստեղծվի ու շարունակաբար զարգացվի օգտատերերի հետ համագործակցելով, նրանց կարծիքը հաշվի առնելով»,- ասում է Ժաննան ու ավելացնում՝ բոլորն էլ կարող են սխալվել ու վրիպել, չնկատել թերություններ․ այս համագործակցության նպատակն է բացթողումները նվազագույնին հասցնել։

Նրա խոսքով՝ «Յուփեյի» ստեղծման պատճառն այն պահանջարկն է, որը կա շուկայում։ Ժամերով հերթերում կանգնելու, ժամանակ կորցնելու, նյարդեր քայքայելու ճանապարհով առձեռն վճարումներ կատարելու ժամանակն անցնում է։ Եթե երիտասարդները սա հասկացել են, ապա ավագ սերնդի համար ավելի դժվար է առաջին հերթին վստահել «վիրտուալ» վճարումներին։ Նրանք նախընտրում են վճարել շոշափվող գումար և այդ վճարման դիմաց ստանալ շոշափվող անդորրագիր։ Հետևաբար լավ հավելված մշակելուն զուգահեռ պետք է առաջնահերթ հասարակությանը բացատրել, վստահեցնել, համոզել, ապացուցել՝ վիրտուալ վճարումն ավելի հարմար է և պակաս վստահելի չէ։ Օրինակ, եթե թղթե սովորական անդորրագիրը հնարավոր է կորցնել, ճմրթել, մի կողմ նետել, ապա հավելվածով կատարված վճարման անդորրագիրը 5 տարի պահվում է հեռախոսում։

«Այս ոլորտում աշխատելու, բարելավելու շատ տեղ կա։ Մենք փորձում ենք լրացնել այն բացերը, որ այսօր կան, մարդկանց առաջարկել մի բան, որ իրենց կյանքն իրոք կհեշտացնի»,- ասում է Ժաննան և հավելումթեև այս ոլորտում հեծանիվ չեն հորինելու, բայց փորձում են աշխարհում եղած լավ փորձը, հաջողված նորարարությունները բերել Հայաստան ու տալ հայաստանցի օգտատիրոջը, որովհետև նա արժանի է դրան։ Եվ այդ լավագույն փորձը երիտասարդ և ստեղծագործ մասնագետների մի ամբողջ թիմ ներդնում է «Յուփեյի» համակարգում։

«Մենք ոչ մի անգամ չենք ասելու՝ վերջ, հավելվածն ավարտեցինք․ այն միշտ զարգանալու է, միշտ ձևափոխվելու է՝ ժամանակին, օգտատերերի պահանջներին ու կարիքներին համապատասխան։ Մենք միշտ փորձելու ենք նորություններով ուրախացնել մեր օգտատերերին»,- ասում է Ժաննան։

«Յուփեյ» հավելվածի առավելություններից են համակարգի ճկունությունն ու արագությունը։ One touch՝ ոչ թե հայտնի բառակապակցություն գովազդի համար, այլ իրականության բնութագրում։ Հավելվածի օգտատերերը կհավաստեն, որ մեկ հպումը բավական է անհրաժեշտ էջի բեռնման համար:, Հավելվածը մշակելիս թիմը նաև կարևորել է, որ այն լինի, ինչպես ասում են, oգտատիրոջը հարմար (user friendly), այսինքն՝ չլինեն բարդ և անհասկանալի եզրույթներ, այն, ինչ անհրաժեշտ է, թաքնված չլինի հավելվածի-ի «հեռուներում», այլ լինի աչքի առջև։

«Մենք ցանկացել ենք, որպեսզի մեր հավելվածը հասկանալի և հեշտ օգտագործելի լինի փոքր երեխայի, և մեծահասակի համար, որպեսզի պետք չլինի ևս մեկը, որը նրանց ցույց կտա, թե ինչպես օգտվել հավելվածից»,- պատմում է Ժաննան ու ավելացնում, որ, այնուամենայնիվ, եթե օգնության կարիք էլ լինի, հատուկ դրա համար բացվել են 42 մասնաճյուղեր Երևանում և ՀՀ տարբեր մարզերում։ Գրասենյակների վայրերն էլ պատահական չեն ընտրվել․ դրանք այնտեղ են, որտեղ կարիք ու պահանջ է եղել։

Վերջերս ընկերությունը մասնակցում էր «Դիջիթեք 2019» ցուցահանդեսին․ նրանք առիթն օգտագործեցին հետաքրքրված մասնակիցներին իրենց հավելվածի «բետա տարբերակը» տրամադրելու համար։ Ցանկանում էին լսել թե՛ ոլորտի մասնագետների, թե՛ սովորական օգտատերերի կարծիքը։

Ժաննայի խոսքով՝ «Յուփեյ» հավելվածը նոր անակնկալ է պատրաստել օգտատերերի համար․ շուտով հավելվածում հասանելի կլինի նոր ծառայություն, որի նպատակն է ապահովագրական ընկերություններին ևս բերել թվային դաշտ, քանի որ այս ոլորտը Հայաստանում ամենաքիչ թվայնացված ոլորտներից է։

«Մենք ուսումնասիրում ենք շուկան, գտնում այն ոլորտները, որոնց թվայնացման կարիքը մարդիկ ունեն։ Չենք ուզում, որ մեր ջանքերն ու աշխատանքն ինքնանպատակ լինի։ Պատրաստ ենք ամիսներ ծախսել, աշխատել, ներդնել մեծ ռեսուրսներ, բայց արդյունքում ունենալ մի բան, որը պետք է և օգտագործվելու է»։

Ժաննայի խոսքով՝ «Յուփեյի»՝ այս կարճ ժամանակում հաջողելու երաշխավորը թիմն է, որի բոլոր անդամները ոչ միայն եռանդով լի են, այլև լայն մտահորիզոն և բազմակողմանի զարգացվածություն ունեն։ Անկեղծանում է, որ, օրինակ` հաշվապահի հետ ինքը կարող է խոսել ոչ միայն հաշվապահական հարցերի մասին, այլև նրա կարծիքը հարցնել մարքեթինգային այս կամ այն քայլի արդյունավետության վերաբերյալ։ Ընկերության ղեկավարությունը գնահատում է իր «հաջողակ թիմին» ու ամեն առիթով ցույց տալիս դա։

«Այստեղ բոլորը գիտեն, որ եթե լավ աշխատեն, դա աննկատ չի մնա։ Մենք չենք սպասում, որ մեկը թերանահակառակը՝ սպասում ենք լավ բանի, որ նկատենք, պարգևատրենք, խրախուսենք»։

Ժաննայի խոսքով՝ այն, թե որքան կարևոր են աշխատակիցներն ընկերության համար, ապացուցում է նաև առողջության ապահովագրության փաթեթ ունենալը․այն ցույց է տալիս, որ ընկերությունը հոգ է տանում իր աշխատակիցների մասին։

Երիտասարդ, պրոֆեսիոնալ եռանդով լի թիմով «Յուփեյը» առաջ է նայում՝ ցանկանալով ստեղծել մի հավելված, որի հետևից օգտատերը կգա, որից օգտվելուց հետո այն խորհուրդ կտա իր հարազատ մարդկանց, իսկ «Յուփեյն» էլ կլինի մի աշխատավայր, որտեղ աշխատելու մասին մարդիկ կերազեն ոչ թե որովհետև այն անհասանելի է, այլ որովհետև այդքան ցանկալի է։