Ունե՞ք արյան բարձր ճնշում։ Ուրեմն շտապ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել։ Դեղահաբերի մասին մտածելուց առաջ փորձեք մի քանի բնական միջոցներ և այդ շարքից գտեք ձեզ համար ամենաարդյունավետը։

  • Հրաժարվեք աղից

Գերմանացի գիտնականների կարծիքով՝ սննդակարգից աղը բացառել կամ դրա օգտագործումը նվազագույնին հասցնելն օգնում են կարգավորել արյան ճնշումը։ Գիտականորեն ապացուցված է, որ հիպերտոնիայով տառապող մարդկանց 1/3-ի մոտ հիվանդության առաջացման պատճառն աղն է դարձել։

  • Բազմոցի փոխարեն՝ սպորտ

Արյան ճնշումն իջեցնելու համար պետք է շատ շարժվել, զբաղվել սպորտով։ Իհարկե, խոսքը ծանր սպորտաձևերի մասին չէ, օրինակ, արագ քայլել, հեծանիվ վարել, լող և այլն։ Սրանք իսկական հրաշքներ կարող են գործել։ Այս գործում համբերություն է պետք։ Մի կարծեք, թե ընդամենը մեկ օր սպորտը բավական կլինի ճնշումը կարգավորելու համար։ Պետք է սպորտը դարձնել սովորություն։ Դա նաև կօգնի ձեզ ազատվել ավելորդ կիլոգրամներից, որոնք ևս արյան բարձր ճնշման պատճառ են դառնում։ Ապացուցված է նաև, որ սպորտով զբաղվելը ձերբազատում է սթրեսից և բարելավում է հուզական վիճակը։

  • Ամեն ինչ լավ է չափի մեջ

Ալկոհոլը, կոֆեինը, նիկոտինը, շաքարավազը թույն են օրգանիզմի համար։  Հենց դրանք են հաճախ արյան բարձր ճնշման, սրտանոթային հիվանդությունների պատճառ դառնում։ Պետք է նաև սննդակարգից բացառել կամ, բառիս բուն իմաստով, նվազագույնին հասցնել ֆաստֆուդի, տապակած կարտոֆիլի, յուղոտ կերակուրների օգտագործումը։ Փոխարենը շատ օգտագործեք միրգ և բանջարեղեն։

  • Ու կրկին՝ ճիշտ սնվեք

Օգտագործեք հնդկաձավար․ այն նպաստում է արյան ճնշման կարգավորմանը։ Հրաշալի միջոց են ձմերուկը, նեխուրը, կեֆիրը։ Հրաշալի օգնող միջոց են դարչինով մածունը, կիտրոնով հանքային ջուրը, ռեհանի թուրմը, կոճապղպեղը (իմբիր), կտավատի սերմերը, որոնք կարող են աղցաններին ավելացնել։

  • Թրջոցներ

Արյան ճնշումը  կարելի է արագ  իջեցնել պարզ ձևով. բավական է ներբաններին 10-15 րոպե խնձորի  քացախով թրջոց դնել:

  • Մագնիս

Սա արյան ճնշումն իջեցնող հրաշալի միջոց է, եթե այն շատ բարձր չէ, կարելի է կզակին մագնիս դնել։ Կան նաև մագնիսից պատրաստված հատուկ ապարանջաններ, որոնք խորհուրդ է տրվում կրել նրանց, ովքեր հաճախ են բողոքում ճնշման հետ կապված խնդիրներից։

  • Առողջ քուն

Քնի պակասը կարող է բացասաբար անդրադառնալ օրգանիզմի վրա, դուք գերլարում եք նրան և հանգստանալու, վերալիցքավորվելու հնարավորություն չեք տալիս։ Գիտնականները հաշվարկել են, որ հասուն մարդուն օրական անհրաժեշտ է նվազագույնը 8 ժամ քուն։

Առողջ եղեք և հիշեք՝ տարատեսակ դեղահաբեր օգտագործելուց առաջ կարելի է բնական ու անվնաս միջոցների դիմել։