Աշնանային անձրևների շրջանը սկսվել է, իսկ ձմեռն ու ձյունն էլ սարերի հետևում չեն։ Ավելին, հանրապետության որոշ բնակավայրեր արդեն հասցրել են տարվա առաջին ձյանը դիմավորել։ Ուզենք, թե չուզենք՝ եղանակային պայմանների փոփոխությունն իր ուղղակի հետքն է թողնում ավտոճանապարհներին՝ երբեմն դժվարացնելով և անգամ վտանգավոր դարձնելով երթևեկությունը։

Շատերը կարծում են, թե այդ վտանգը միայն այն դեպքում է, երբ ձյուն է տեղում կամ ավտոճանապարհներին սառույց է։ Մինչդեռ ուշադրությունը, զգոնությունը բազմապատկել է պետք նաև անձրևի դեպքում, քանի որ թաց ասֆալտը ևս դժվարություններ է ստեղծում վարորդի համար։

Ի՞նչ է պետք անել անձրևային և ձնառատ եղանակին անվտանգ, ապահով երթևեկելու համար․ ներկայացնում ենք մի քանի օգտակար խորհուրդ, թե ինչպես խուսափել վթարներից թաց կամ սառցապատ ճանապարհներին։

Ստուգեք ապակեմաքրիչները․ առաջին հերթին համոզվեք, որ ավտոմեքենայի ապակեմաքրիչները (дворники) սարքին են։ Խորհուրդ է տրվում անձրևների շրջանից առաջ փոխարինել դրանց խոզանակները նորերով, նույնիսկ եթե կարծում եք, որ հները լավ էլ ծառայում են։ Դիմապակու վրա ջրից մնացած հետքերը նվազեցնում են վարորդի համար տեսանելիությունը։ Ի դեպ, եթե դիմապակին ծածկվել է գոլորշիով, ապա միացրեք օդորակիչը (кондиционер) թեկուզ մի քանի րոպեով, նույնիսկ եթե ցուրտ է։

Մի օգտագործեք դիմապակին մթնեցնող թաղանթներ խոնավ եղանակին դրանք առավել պակաս տեսանելիություն են ապահովում վարորդի համար։

Նվազեցրեք արագությունը թաց ճանապարհը վտանգավոր է այն պատճառով, որ թվում է, թե ավտոմեքենայի «պահվածքը» անձրևից չի փոխվում․ հենց այս թյուր կարծիքն էլ վարորդների զգոնությունը պակասեցնում է, որովհետև իրականում թաց ասֆալտի հետ անվադողերի կցորդումն (сцепление) ավելի վատ է։ Այդ պատճառով պետք է նվազեցնել մեքենայի վարման արագությունն ու հետևել ևս մեկ օգտակար խորհրդի՝ պահպանել ավելի մեծ միջանկյալ տարածություն (դիստանցիա)։ Խորհուրդ է տրվում այդ դեպքում 1,5-ից 2 անգամ ավելացնել երկու մեքենաների միջև ընկած հեռավորությունը։

Դանդաղ և զգուշորեն շրջանցեք ջրափոսերը, բայց եթե, ամեն դեպքում դա արել եք կամ ջրառատ տեղանքով եք անցել, ապա մի քանի թեթև սեղմեք արգելակը։ Եթե արգելակման սկավառակները խոնավանում են, ապա արգելակման էֆեկտիվությունը նվազում է։ Մի քանի անգամ արգելակը սեղմելով՝ սկավառակները չորանում են։

Կտրուկ մի պտտեք ղեկը․ խուսափեք մանևրելուց թաց ավտոճանապարհներին։ Հիշեք՝ ձեր սիրելի, հարազատ ավտոմեքենան կարող է շատ անսպասելի «իրեն դրսևորել», երբ ասֆալտը թաց է։
Կտրուկ մի արգելակեքմինչև վերջ և կտրուկ արգելակելու դեպքում ավտոմեքենան կարող է պարզապես ճանապարհից դուրս գալ։ Ոտքը արգելակին սեղմեք դանդաղ և հանգիստ։
Մի երթևեկեք մաշված անվադողերով որքան էլ ցանկանաք հետաձգել նոր անվադողեր գնելը և ավելորդ թվացող ծախսերից գոնե ժամանակավորապես խուսափելը, հիշեք՝ գործ ունեք կյանքի, որը միշտ ավելի թանկ է, քան ցանկացած անվադող։

Մաղթում ենք անվտանգ երթևեկություն։