Քարֆուրը հիպերմարկետների ամենամեծ ցանցերից մեկն է աշխարհում։  1995 թվականին այն մուտք է գործել Մերձավոր Արևելք և Հյուսիսային Աֆրիկա առևտրի և ժամանցային կենտրոնների ոլորտում առաջատար՝ Մաջիդ Ալ Ֆութաիմի նախաձեռնությամբ: Այն ֆրանսիական հայտնի Քարֆուր ընկերության բացառիկ և պաշտոնական ֆրենչայզ իրականացնողն է Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի երկրներում: Հայաստանում առաջին Քարֆուր հիպերմարկետը բացվել է 2015 թվականին։ Քարֆուրի հաջողության բանաձևի մասին է «Մեր գործընկերերը» շարքի հերթական պատմությունը։

Հայաստանյան «Քարֆուրը» բավականին մեծ ընկերություն է, որն  ունի ավելի քան 200 աշխատակից։ Այստեղ ամեն մի աշխատող իր դերակատարումն ունի, ինչպես ընտանիքում։ Ընկերության մարդկային ռեսուրսների կառավարիչը պատկերավոր կերպով համեմատում է օրգանիզմի հետ, որի բնականոն աշխատանքի համար պետք է, որ բոլոր օրգանները լավ աշխատեն։ Եթե «Քարֆուրն» օրգանիզմ է, ապա ամեն մի բաժին այդ օրգանիզմի մի կարևոր օրգան է, առանց որի խաթարվում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը։

«Մեզ համար կարևոր է, որ մեր յուրաքանչյուր աշխատող հաճույքով, մոտիվացված գա աշխատանքի։ Մենք աշխատանքի հիմքում 3 գաղափար ենք դնում՝ համարձակություն, խանդավառություն, միասնականություն»,- ասում է մարդկային ռեսուրսների կառավարիչն ու մեկնաբանում։ Յուրաքանչյուր աշխատակից պետք է համարձակություն ունենա իր կարծիքը բարձրաձայնելու ․ խոսքն աշխատանքի և մարդկային փոխհարաբերությունների մասին է։ Աշխատանքը չպետք է զուտ աշխատանք լինի․ աշխատավայր պետք է գալ հաճույքով, խանդավառությամբ՝ գիտակցելով, թե ինչու են այս գործն անում, ինչ օգուտ են տալիս իրենց կատարածով։ Եվ վերջապես, կապ չունի, թե դու որ բաժնի աշխատակից ես․ մենք միշտ օգնում ենք իրար, խնդիրները միասնական ենք լուծում, եթե որևէ բաժնում աջակցության կարիք կա, ապա մեկ այլ բաժնի աշխատակիցն անգամ առանց ղեկավարի հրահանգի պատրաստ է գնալ, օգնել: Այս գաղափարախոսությունը մեծ դեր ունի ընկերության ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հաջողության գործում։

«Քարֆուր» ընտանիքում լրջորեն են վերաբերվում աշխատակիցների ընտրությանը։ Այստեղ կարևոր են ոչ միայն մասնագիտական ընդունակությունները, այլև մարդկային հատկանիշները՝ որքանով նոր աշխատակիցը կդառնա ոչ թե պարզապես աշխատող, այլ գաղափարակից։ Ուրախությամբ են նշում, որ այս տարիների ընթացքում իրենց հաջողվել է պրոֆեսիոնալ, հավատարիմ, նվիրված շատ աշխատակիցներ ներգրավել։ Նրանցից ոմանք բացման օրվանից թիմում են։ Սա այն վայրն է որտեղ լավ աշխատանքն աննկատ չի մնում։ Օրինակ, սրահի շարքային աշխատակիցը կարող է դառնալ բաժնի մենեջեր։ Նման հաջողությունների պատմություններ «Քարֆուրում» շատ կան։ Ամեն ամիս ընտրում են նաև «Լավագույն աշխատող»․ նրա լուսանկարը ոչ միայն փակցվում է լավագույնների շարքում՝ պատի վրա, այլև հանդիսավոր արարողությամբ նրան հանձնվում է շնորհակալագիր, «Լավագույն աշխատողի» տարբերվող անցաթուղթ, ինչպես նաև դրամական պարգև ։

Սուպերմարկետի վաճառասրահներն, այսպես ասած, «առաջին գիծն են՝ ճակատը», պետք է տեսնել, թե ինչ է թիկունքում կատարվում՝ ինչ ճանապարհ է անցնում յուրաքանչյուր ապրանքատեսակ, մինչև վաճառասրահում է հայտնվում կամ ինչքան ակտիվ ու հետաքրքիր առօրյա է սպասվում աշխատակիցներին «թիկունքում»։

Հաճախ նաև մրցույթներ են անցկացվում․վերջերս, օրինակ, աշխատակիցների համար հայտարարված էր «healthy weak»՝ առողջ շաբաթ։ Յուրաքանչյուր աշխատանքայի առավոտ սկսվում էր խաղով՝ վազք, ցատկ, այնպիսի մի բան, որն առնչություն ունի առողջ ապրելակերպի հետ։ Հաղթողն այդ օրը որպես պարգևատրում «Առողջ սնունդ» էր ստանում։

Այստեղ կարևորում է բոլոր առումներով առողջ աշխատանքային միջավայրը։ Ուրախությամբ նշում է, որ սա այն վայրն է, որտեղ ոչ գենդերային խտրականություն կա, ոչ էլ տարիքային։ Նույնիսկ կենսաթոշակի տարիքին հասնելն աշխատանքային պայմանագիրը լուծարելու պատճառ չէ, եթե լավ մասնագետ է և ցանկանում է աշխատել։

«Քարֆուրն» իր բոլոր աշխատակիցներին տրամադրում է առողջության ապահովագրություն։

«Սկզբում աշխատակիցները բավականին թերահավատորեն էին մոտենում, մենք էինք խրախուսում, որ փորձեք, օգտվեք, հիմա մեր աշխատակիցները բավականին տեղեկացված են, օգտվում են, եղել են դեպքեր, որ ապահովագրությունը, բառիս բուն իմաստով, աշխատակցի կյանքն է փրկել։ Մեզ համար շատ հաճելի է նաև ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետևողականությունը, որը մեր երկարաժամկետ համագործակցության հիմնաքարերից է»,- ասում է մարդկային ռեսուրսների կառավարիչը և նշում, որ Հայաստանում առողջության ապահովագրության փաթեթ աշխատակցին տրամադրելը դեռևս համարվում է առավելություն,  խրախուսում, մինչդեռ այն արդեն վաղուց միջազգային աշխատաշուկայի ստանդարտներից մեկն է։

«Այստեղ ամեն ինչի հիմքում դրված են միջազգային փորձն ու ստանդարտները, մենք պարզապես օրերից մի օր խանութի դռները չենք բացել․ կատարվել է հսկայական նախապատրաստական աշխատանք, այլ երկրներից մասնագետներ են եկել»,- խոսելով ընկերությունում եղած կորպորատիվ մշակույթի մասին»,- ասում է մարդկային ռեսուրսների կառավարիչը։

«Քարֆուրը» պարզապես սուպերմարկետ չէ․ այն նշանակում է առաջին հերթին բրենդ և որակ։ Մենք այսպիսի կարգախոս ունենք՝ ստեղծել հիասքանչ պահեր բոլորի համար ամեն օր։ Մեր նպատակը ոչ թե ամեն կերպ գումար աշխատելն է, այլ այդ ամենը նաև գեղեցիկ ձևով մատուցելը, որ նաև հաճախորդին հաճելի լինի մեզ մոտ գտնվելը, զգալը, որ նա արժանի է լավ ապրանքների և լավ սպասարկման»,- շարունակելով գործընկերոջ խոսքն ասում է ընկերության մարքեթինգի և հաճախորդների սպասարկման բաժնի պատասխանատուն։

«Քարֆուրը» նաև Հայաստանում ներկայացրեց նոր ապրանքատեսակներ, որոնք մինչ այդ չկային։ Այսօր էլ բազմաթիվ ապրանքանիշերի միակ ներկայացուցիչը մեր երկրում «Քարֆուրն» է։ Ընկերության կոմերցիոն բաժինն անընդհատ փորձում է մի նոր բան արտադրել, ներմուծել, որպեսզի հաճախորդի համար միշտ հետաքրքիր լինի։ Սուպերմարկետում կատարված վերջին նորամուծությունը տաք ուտեստների  բաժնի հարևանությամբ փոքրիկ բիստրոն է։ Կրկին մտածելով հաճախորդների հարմարավետության մասին՝ որոշեցին ստեղծել մի վայր, որտեղ նա կկարողանա հենց տեղում լանչ անել։ Առհասարակ, ընկերության աշխատանքի հիմքում հաճախորդակենտրոնություն է, հաճախորդն այստեղ ամենակարևոր մարդն է, ում կարծիքը միշտ կարևորվում է։

«Մենք մի նոր ձևաչափ ենք մշակել՝  կլոր սեղանի շուրջ հանդիպում-քննարկումներ հաճախորդների հետ։ Մենք ցանկանում ենք լսել նրանց առաջարկները, դիտողությունները, որովհետև ինքներս որքան էլ ուսումնասիրենք, մի փոքր կողմնապահությամբ ենք մոտենում մեր սուպերմարկետին, իսկ հաճախորդի սթափեցնող կարծիքը միշտ պետք է»,- նշում է մարքեթինգի և հաճախորդների սպասարկման բաժնի պատասխանատուն։

«Մենք չենք ասում՝ անթերի ենք, ամեն ինչ գիտենք։ Ոչ, մենք միշտ պատրաստ ենք կատարելագործելու մեր աշխատանքը»,- ասում են «Քարֆուրում»։

«Քարֆուրում» միշտ նոր ու թարմ մոտեցումներ են փնտրում թե հաճախորդի, թե աշխատակցի օրը հետաքրքիր դարձնելու համար։ Սուպերմարկետն ունի տարվա ընթացքում միայն 2 ոչ աշխատանքային օր՝ ապրիլի 24 և հունվարի 1, նշանակում է՝ մյուս տոնական օրերը տոն են դառնում հենց «Քարֆուրում», այդ օրերին սուպերմարկետ այցելող հաճախորդը գիտի, որ իրեն հերթական անակնկալն է սպասելու։

«Օրինակ, սեպտեմբերի 21-ին բոլոր «Քարֆուր» ապրանքատեսակների համար գործում էր 21 տոկոս զեղչ՝ մոտ 2450 անուն ապրանք։ Հոկտեմբերի 1-ին սուրճի միջազգային օրն էր, մենք որոշեցինք սուրճի անվճար համտես կազմակերպել»,- պատմում է «Քարֆուր»-ում։ Պարբերաբար կազմակերպվում են հետաքրքիր ֆլեշմոբեր։ «7 օր, 7 գիշեր» աշխատողների և հաճախորդների համար տոն է, երբ «Քարֆուրը» նշում է  իր տարեդարձը։ Դա արվում է մարտ ամսին, ամեն տարի անակնկալների մի նոր կապոց է մտածվում։

Խոսելով «Տոները Քարֆուրում» թեմայով՝ ընդգծում են, որ նախատոնական և տոնական օրերին դրսևորվում է ընկերության ամենամեծ ուժը՝ միասնականությունը։ Այդ լարված եռուզեռի օրերին վաճառասրահի աշխատակիցներին օգնության է գալիս ամբողջ մենեջմենթը։

«Օրինակ ես մի 2 տարի լավաշ էի օգնում թխել։ Երբ գաք Նոր տարվա օրերին, չեք իմանա, թե մեզանից ով է մենեջեր, ով շարքային աշխատակից, կարող է ձեր տոպրակը դասավորելու հարցում օգնի, օրինակ, գլխավոր տնօրենը»,- ներկայացնում է մարդկային ռեսուրսների կառավարիչը։ Նրա խոսքով՝ սա աշխատակցին խրախուսելու ամենալավ ու ամենաարդյունավետ ուղին է, երբ նա տեսնում է, որ իր տնօրենը, իր վերադասը պատրաստ է ձեռք մեկնել, օգնել, որովհետև բոլորի նպատակը մեկն է՝ հաճախորդներին տրամադրել որակյալ, թարմ ապրանք, լավ սպասարկում, ամեն օր ու ամեն պահ պահել «Քարֆուր» բրենդը։

Որպես մեծ ու կայացած ընկերություն՝ շատ են կարևորում իրենց պատասխանատվությունը հասարակության, շրջակա միջավայրի հանդեպ։ Յուրաքանչյուր տարի բարեգործական ձեռնարկները պարտադիր են ընկերության համար։ Այդ մասին շատ խոսել չեն սիրում, անում են ոչ թե որպես գովազդ, այլ որովհետև իսկապես իրենց պատասխանատու են զգում։ Սոցիալական պատասխանատվության քայլերից մեկը պլաստիկի օգտագործումը կրճատելն էր։ Նրանք առաջինն էին հայաստանյան սուպերմարկետներից, որ գործածության մեջ դրեցին բազմակի օգտագործման համար նախատեսված էկո տոպրակներ, պայուսակներ։ Ամբողջովին պլաստիկից հրաժարվել դեռևս չի հաջողվել, բայց ընկերությունն իր քաղաքականության մեջ ավելի առաջ է գնացել՝ պլաստիկ տոպրակների վրա չտպագրելով «Քարֆուր» անունը։

«Մենք չենք ցանկանում գովազդել մեր բրենդի անունը պլաստիկի վրա, որն աղտոտում է մեր մոլորակը, մեր երկիրը։ Մենք մեր բրենդը նշում ենք միայն էկո տոպրակների վրա»,- ասում են «Քարֆուր»-ում։

Այսպես ընկերությունը փոքրիկ, բայց վստահ քայլերով գնում է դեպի ավելի մաքուր հասարակություն, առողջ ապագա, որտեղ բոլոր հաճախորդները գոհ են, որովհետև իրենք ձեռք են բերել լավագույն ապրանքը և ստացել հրաշալի սպասարկում։