Ավտոմեքենաների ապահովագրության համար առաջիկայում կստեղծվի նոր էլեկտրոնային հավելված, որի շնորհիվ ապահովագրումը և փոխհատուցման կարգը կթվայնացվի ու կպարզեցվի։

Հոկտեմբերի 10-ին կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` ներկայացնելով ՀՀ ԿԲ–ի հետ մշակած նախագիծը։

«Նախագծի կիրառումը թույլ կտա ԱՊՊԱ համակարգում հնարավորություն ընձեռել կարգավորումների մակարդակով ժամանակակից թվային տեխնոլոգիաներն օգտագործել և բացի դրանից, որոշակի հստակեցումներ իրականացնել գործող դրույթներում»,– ասաց Ջանջուղազյանը։

Կառավարությունն ընդունեց ֆիննախի առաջարկած նախագիծը, բայց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին հիշեցրեց ավտովթարների դեպքում Երևանի փողոցներում առաջացող հսկայական խցանումները։

«2 ամսվա ընթացքում արդեն պետք է ունենանք նախագիծ, որը լուծում կտա այս հարցերին։ Կարծում եմ` այստեղ պետք է քաղաքակիրթ աշխարհի նման առաջ շարժվենք»,– ասաց Ավինյանը։

Ավինյանի խոսքով` պետք է նաև ամեն ինչ անել, որ բոլոր ապահովագրական ընկերությունները հանգիստ լինեն, որ իրենց չեն խաբում։

Հավելենք, որ նոր թվային հավելվածի մշակումն իրականացնելու է ՀՀ ԿԲ Ապահովագրական բյուրոն։

Նյութին անդրադարձել է Sputnik Արմենիան։