1900 թվականին Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի մոտակայքում տեղի ունեցավ գյուտարար Ֆերդինանտ Ֆոն Ցեպելինի ստեղծած առաջին օդապարիկի փորձնական թռիչքը։ Հետագա տարիներին նա շարունակեց կատարելագործել օդապարիկներն ու 1908 թվականին հիմնեց «Ցեպելին» ընկերությունը։ Դիրիժաբլների ժամանակն անցել է, իսկ «Ցեպելինի» ժամանակը՝ ոչ։ Գրեթե կես դար է՝ «Ցեպելինը» գործակցում է ամերիկյան հայտնի «Կատերպիլար» ընկերության հետ՝ լինելով նրա պաշտոնական ներկայացուցիչը տարբեր երկրներում։ «Մեր գործընկերները» շարքի հերթական պատմությունը «Ցեպելին Արմենիա»-ի մասին է։

2006 թվականին «Ցեպելին» գերմանական աշխարհահռչակ բրենդը մուտք գործեց հայաստանյան շուկա։ «Կատերպիլար» ընկերության հարյուրավոր որակյալ, երկարակյաց, բարձր արտադրողականություն ապահովող սարքավորումներն ու մեքենաներն այսօր կիրառվում են հանրապետության խոշոր հանքարդյունահանող և շինարարական 4 տասնյակից ավելի ընկերություններում:

«Մենք ընկերությունում հաճախ ենք օգտագործում «ընտանիք» բառը, այդ բառը խորհրդանշում է այն հարաբերությունները, որորնք ձևավորվել են այս տարիների ընթացքում ընկերության ներսում»,- պատմում է «Ցեպելին Արմենիա» ընկերության գնումների բաժնի ղեկավար Էդգար Ղամբարյանը։

Այս ընտանիքի անդամ դառնալու համար բացի պրոֆեսիոնալ մասնագետ լինելուց պետք է նաև լինել թիմային խաղացող, ունենալ թիմային մտածելակերպ։

«Ես մի շարք ընկերություններում եմ աշխատել և կարող եմ համեմատական անցկացնել ու ասել, որ «Ցեպելին Արմենիան» մասնագիտական աճի համար ամենապարարտ հողն է»,- ասում է Ղամբարյանն ու քանի ակնառու օրինակներ հիշում։ Քաջարանի մասնաճյուղի կառավարիչը աշխատանքի է անցել ընկերությունում 10 տարի առաջ որպես շարքային մեխանիկ, Պահեստների բաժնի ղեկավարը գրեթե 7 տարի առաջ է աշխատանքի անցել որպես պահեստի բանվոր։ Սա այն վայրն է, որտեղ գնահատում են աշխատակցի սովորելու, առաջ գնալու ձգտումն ու իրենց ներդրումն ունենում այս հարցում։ Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է վերապատրաստման դասընթացներ Հայաստանում և արտերկրում, փորձի փոխանակում, անգամ հեռավար ուսուցման հնարավորություն տալիս, անցկացնում թրեյնինգներ։ Էդգար Ղամբարյանն ընդգծում է, որ թրեյնինգների համար նախատեսված սենյակը զինված է գերժմանակակից սարքավորումներով։

«Աշխատակիցը եթե սովորելու ցանկություն ունի, կազմակերպությունն իր վրա պարտավորություն է վերցրել ապահովել այն բոլոր միջոցները, որոնք պետք են նրա ուսուցման համար»,- նշում է նա։

Դասընթացների և դրանցից հետո հանձնված ամփոփիչ քննությունների արդյունքներով մասնագետները հնարավորություն ունեն բարձրացնելու իրենց որակավորման աստիճանը՝ level-ը, համապատասխանաբար, որակավորման ու փորձի ավելացմանը զուգընթաց բարձրացվում է նաև աշխատավարձը։

«Ցեպելին Արմենիան» կարևորում է ընկերության ունեցած սոցիալական պատասխանատվությունն ու պարբերաբար մասնակցում կամ նախաձեռնողը դառնում տարբեր բարեգործական ձեռնարկներում։ Օրինակ, վերջերս Քաջարան քաղաքում համայնքապետարանի հետ համատեղ «Ցեպելին Արմենիա»-ի հովանավորությամբ մանկական խաղահրապարակ կառուցվեց։

Ընկերությունն աշխատում է գերմանական կարգապահությամբ։ Արդեն որերորդ անգամ «Ցեպելին Արմենիա»-ի պահեստներն ու արտադրական տարածքները ամերիկյան Կատերպիլար ընկերությունը ճանաչում է լավագույնը մաքրության և կարգապահության ոլորտում ու 5 աստղ շնորհում։ Ընկերությունում շեշտում են՝ իրենց պահեստներն ու արտադրական տարածքները արտակարգ մաքուր ու կոկիկ պահելը ոչ թե ցուցադրական մի բան է, այլ առօրյա։

Գերմանիան ու գերմանացիները հայտնի են իրենց ճշտապահությամբ։ «Ցեպելին Արմենիան» սպասարկում է հայաստանյան խոշոր հանքարդյունաբերական, նաև ճանապարհաշինարարական ընկերությունները։ Յուրաքանչյուր պատվեր՝ անկախ իր ծավալից, պետք է կատարվի ժամանակին և պատշաճ։ Ժամկետների ցանկացած խախտումը խորթ է ընկերության համար։

«Եթե նույնիսկ ֆորս-մաժորային իրավիճակներ են լինում, որոնք 1-2 ժամով խախտում են մեր պայմանավորված վերջնաժամկետը, գործընկերոջը մանրամասնորեն ներկայացվում է խնդիրն ու անպայմանորեն առաջարկվում են այլընտրանքային լուծումներ․այլընտրանքը պարտադիր պայման է»,- նշում է Ղամբարյանն ու հավելում, որ նույն աշխատելաոճն իրենք էլ ակնկալում են իրենց գործընկերներից։

Աշխատակիցների առողջությունն ապահովագրած գործընկերը «Նաիրի Ինշուրանսն» է։ Ղամբարյանը նշում է, որ ամեն տարի ներքին մոնիթորինգ է իրականացվում՝ գնահատելու աշխատակիցներին գործընկերների մատուցած ծառայությունների որակը, քանի որ հենց դա է առաջնային ընկերության ղեկավարության համար։ Ամենամեծ ուշադրությունը դարձվում է հատկապես ստորին օղակներում աշխատող մարդկանց, որոնց համար գործընկերների մատուցած ծառայություններն առավել կարևոր են։

«Մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ ընկերությունում գոհ են ՆԱԻՐԻ-ի մատուցած ծառայություններից, փորձագետների վերաբերմունքից, արագագործությունից։ Մեզ համար շատ կարևոր ու գնահատելի է, որ նույնիսկ երբ խնդիրներ են լինում, ՆԱԻՐԻ-ի թիմը պատրաստակամորեն հանդիպումներ է նախաձեռնում, ներկայացնում, բացատրում խնդրի էությունն ու առաջարկում լուծումներ»,- ասում է Ղամբարյանն ու մեկնաբանում, որ տեխնիկական կրթություն ունեցող մարդկանց համար երբեմն դժվար է հասկանալ իրավական տարբեր ձևակերպումներ, պարզաբանումներ։ Ընկերության թիմը ոչ մի անգամ չի զլանում ու միշտ պատրաստ է ղեկավարների մակարդակով բացատրել բոլոր այն կետերը, որոնք չհասկացված են մնացել կամ դժգոհության առիթ տվել։

«Ցեպելին Արմենիա» ընտանիքի անդամը գիտի, որ ինքը կարևոր է ընկերության համար, գնահատված, իր ձայնն ու ցանկությունը՝ լսելի։

Հաշվի առնելով խոշոր ընկերությունների հետ գործընկերությունը՝ աշխատել «Ցեպելին Արմենիա»-ում նշանակում է օրը 24 ժամ լինել զգոն, հասանելի և ստեղծագործ։ Ղամբարյանը հատկապես շեշտադրում է ստեղծագործ լինելը՝ նշելով, որ որքան էլ ընկերությունում տեղի ունեցող գործընթացները հաստատված են ընդհանուր ընթացակարգով, բայց ամեն մի գործ յուրահատուկ է և ստեղծագործ մոտեցում է պահանջում։

«Մեր նպատակն է, գոհացնել հաճախորդներին և թռիչքաձև բազմապատկել մեր վաճառքների ծավալները»,- վստահ ասում է Գնումների բաժնի ղեկավար Էդգար Ղամբարյանը։ Ու այսպես ընկերությունը շարունակում է զարգանալ ու ընդլայնել իր սպառման շուկայի սահմանները, նվաճել դեռևս չնվաճվածները։