Հայաստանում առաջին անգամ հետիոտնային անցումներում տեղադրվել են երեխաների տեսքով ֆիգուրներ, որոնք անցնում են ճանապարհը: Տարբեր երկրներում այս փորձն արդեն կա ու օգնում է հետիոտների անվտանգությունն ապահովելուն։ Հոգեբանորեն վարորդները դանդաղեցնում են ավտոմեքենայի արագությունը կամ արգելակում, երբ երեխա են տեսնում։

Այս մեթոդը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Առաջին ֆիգուրները տեղադրվել են Մասիս քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի դիմաց և Ֆրանկոֆոնիայի փողոցի հարակից տարածքում:

Նշենք, որ հետիոտների անվտանգությանն ուղղված այս կարևոր քայլն իրականացվում է Adibekyan Family Foundation for advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: