Ամենաթանկն ու հարազատն ընտանիքն է։

Դուք ցանկանում եք պաշտպանել Ձեր ընտանիքի անդամներին, նույնիսկ երբ նրանց կողքին չեք։

Դուք ցանկանում եք ունենալ ֆինանսական աջակցություն Ձեր ու ընտանիքի համար դժվարին իրավիճակներում։

Մենք մշակել ենք «Family Insurance» փաթեթ, որը հնարավորություն է տալիս ապահովագրել ընտանիքի մինչև 5 անդամների՝ վճարելով ընդամենը 5000 դրամ։ Ինչպե՞ս․․․․

1. Ի՞ՆՉ Է «FAMILY INSURANCE» ԾՐԱԳԻՐԸ

«FAMILY INSURANCE» ծրագիրը դժբախտ պատահարներից ապահովագրություն է՝
նախատեսված միայն ֆիզիկական անձանց համար:

2. ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է մինչև 1-75 տարեկան ցանկացած
ֆիզիկական անձ և վերջինիս հետ ընդհանուր տնտեսություն վարող ընտանիքի
անդամները (կինը/ամուսինը, ծնողները, ամուսնու/կնոջ ծնողները, քույրը, եղբայրը,
զավակը, զավակի կինը/ամուսինը):

3. Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

  • մարմնական վնասվածքներ՝ դժբախտ պատահարի հետևանքով,
  • հանկարծակի սուր թունավորում,
  • հաշմանդամության կարգավիճակի ձեռքբերում՝ դժբախտ պատահարի
    հետևանքով,

մահ՝ դժբախտ պատահարի հետևանքով, այդ թվում՝
– շնչահեղձումից` շնչուղիներ օտար մարմին ընկնելուց,
– ջրահեղձումից,
– անաֆիլակտիկ շոկից,
– մարմնի գերսառեցումից:
Ապահովագրական հատուցումներն իրականացվում են հետևյալ սահմանաչափերով՝
– մարմնական վնասվածքների և սուր թունավորման դեպքում՝ բժշկի ցուցումով
փաստացի կատարված բժշկական ծախսերի չափով, բայց ոչ ավել, քան
ապահովագրական գումարի 50% -ը,
– Հաշմանդամության 1-ին խմբի ձեռքբերման դեպքում՝ Ապահովագրական
գումարի 100%-ի չափով,
– Հաշմանդամության 2-րդ խմբի ձեռքբերման դեպքում՝ Ապահովագրական գումարի
75%-ի չափով,
– Հաշմանդամության 3-րդ խմբի ձեռքբերման դեպքում՝ Ապահովագրական գումարի
50%-ի չափով,
– «Հաշմանդամ երեխա» կարգավիճակի ձեռքբերման դեպքում՝ Ապահովագրական
գումարի 50%-ի չափով,
– Մահվան դեպքում՝ Ապահովագրական գումարի 100%-ի չափով։

4. Ի՞ՆՉ ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

ՏԱՐԲԵՐԱԿ 1
Ապահովագրական ծածկույթ` 500 000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար` 5 000 ՀՀ դրամ*
ՏԱՐԲԵՐԱԿ 2
Ապահովագրական ծածկույթ` 2 000 000 ՀՀ դրամ
Ապահովագրավճար` 12 000 ՀՀ դրամ*
* Փաթեթներով սահմանված ապահովագրավճարները նախատեսված են մինչև 5 /ներառյալ/ անձի ապահովագրության համար: Յուրաքանչյուր փաթեթում կարող են ներառվել լրացուցիչ ընտանիքի անդամներ /մինչև 3 անձ/՝ յուրաքանչյուր անձի համար վճարելով լրավճար՝

  • ՏԱՐԲԵՐԱԿ 1-ի դեպքում՝ 1 000 դրամ,
  • ՏԱՐԲԵՐԱԿ 2-ի դեպքում ՝ 2 000 դրամ:

5. Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ,

6. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Ողջ ընտանիքին ապահովագրելու հնարավորություն՝ ցածր գնով,
  • 1-75 տարեկան անձանց ապահովագրելու հնարավորություն,
  • Պաշտպանություն՝ սկսած օրական 7 դրամից:
    Ծրագիրը կարգավորվում է Ընկերության Խորհրդի կողմից հաստատված «Դժբախտ
    պատահարներից ապահովագրության պայմաններ»-ով: