Ամիսներ շարունակ գումար եք կուտակել երկար սպասված հանգստի համար։ Բաղձալի օրը մոտ է, ու հանկարծ իմանում եք, որ ընտանիքի անդամներից մեկն առողջական խնդիրներ ունի։ Այս իրավիճակում դուք չեք կարող մեկնել արտերկիր, որովհետև ձեր կարիքն այստեղ կա։ Իսկ ի՞նչ է լինելու ձեր ուղևորության համար վճարված գումարների հետ։ Փաստորեն ամբողջ գումար կորցնելու՞ եք։ Ոչ, եթե ունենաք «Ուղևորության ընդհատումից ապահովագրություն»։ Ի՞նչ է այն և որ դեպքերում է գործում։

Ի՞ՆՉ Է ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ունենալով Ուղևորության ընդհատումից ապահովագրություն՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը կփոխհատուցի Ձեր ուղևորության ծախսերը, եթե այն չեղարկվել կամ ընդհատվել է հարգելի պատճառներով:

Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ուղևորությունից ընդհատման ապահովագրության շրջանակներում Դուք ապահովագրվում եք հետևյալ ռիսկերից՝

  • ուղևորության չեղարկում,
  • ուղևորության ժամկետի փոփոխում,
  • ուղևորության ընդհատում,

որոնց պատճառ կարող են հանդիսանալ՝

  • Ձեր կամ Ձեր ընտանիքի անդամի առողջական խնդիրները կամ մահը,
  • Ձեզ պատկանող գույքի վնասումը կամ կորուստը,
  • Ձեր՝ դատական գործընթացում ներգրավվածությունը,
  • Ձեր՝ զինված ուժեր զորակոչվելը:

Ի՞ՆՉ ՓԱԹԵԹՆԵՐ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է Ուղևորության ընդհատման ապահովագրության հետևյալ փաթեթները՝

1. ՍՏԱՆԴԱՐՏ փաթեթ

2. ԿՈՄՊԼԵՔՍ փաթեթ

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • անձը հաստատող փաստաթուղթ,
  • ավիատոմսի տվյալներ (արժեք,մեկնման երկրներ և ժամկետներ),
  • կացարանի ամրագրման տվյալներ (արժեք, ժամկետներ, չվերադարձվող գումար):