Կարող է հարց առաջանալ, թե ինչի՞ համար է անհրաժեշտ ԿԱՍԿՈ ապահովագրություն, եթե յուրաքանչյուր վարորդ առանց այն էլ պարտադիր պետք է ունենա ԱՊՊԱ պայմանագիր։ Իսկ ի՞նչ է լինում այն դեպքում, եթե ավտոպատահար է եղել, մեղավորը դուք եք, և վնասվել է ձեր մեքենան։ Կամ պատկերացրեք, որ ավտոմեքենան վնասվել է ոչ թե ավտովթարի, այլ, օրինակ, բնական աղետի հետևանքով։

Ի՞ՆՉ Է ԿԱՍԿՈՆ

ԿԱՍԿՈ-ն ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրություն է, որը հատուցում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված ֆիզիկական վնասը՝ անկախ տվյալ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունից:

Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

1. Ֆիզիկական վնասից, որն իր մեջ ներառում է.

– վթար (ՃՏՊ` ճանապարհատրանսպորտային պատահար),

– բնական աղետներ,

– կենդանիների, թռչող սարքավորումների կամ այլ առարկաների կողմից հասցված վնասներ,

– հրդեհ, պայթյուն կամ ինքնաբռնկում և այլն:

2. Երրորդ անձանց գործողություններից,

3. Ավտոմեքենայի հափշտակությունից, որն իր մեջ ներառում է.

– ավտոմեքենայի կամ դրա մասերի գողություն, կողոպուտ,

– ավազակություն և այլն:

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՆՉ՞Ը ԿԱՐՈՂ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐԵԼ

ԿԱՍԿՈ ապահովագրության հետ մեկտեղ կարող եք ապահովագրել՝

– վարորդին և ուղևորներին՝ դժբախտ պատահարներից,
– ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը` երրորդ անձանց հասցված վնասից:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովադիրը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար: