Աշխատակիցները մեր ընկերության ամենամեծ հարստությունն են․ մենք մտածեցինք և որոշեցինք մեր աշխատակիցներին գնահատելու յուրօրինակ համակարգ ներմուծել։ Այդպես ստեղծվեց Նիկոինների համակարգը։

Ի՞նչ է Նիկոինը։

Սա Նաիրի Ինշուրանսի, այսպես ասած, ներքին արժույթն է, որը յուրաքանչյուր աշխատակից կարող է կուտակել՝ ցուցաբերելով նախաձեռնողականություն, ակտիվություն։ Օրինակ, աշխատակիցը կարող է Նիկոին կուտակել անգամ ընկերությունում առկա թափուր աշխատատեղի համար լավ թեկնածու առաջարկելու համար։

Ի՞նչ կարելի է անել Նիկոինով

Կուտակված նիկոիններն աշխատակիցը կարող է ծախսել ընտրելով  մեր մշակած «փոխարժեքի» ցանկից իր նախընտրած տարբերակը։

Նիկոին փոխարժեք
5 •        1 ժամ ավելի ընդմիջում

•        Հագուստի ընդունված կարգից դուրս հագնվելու հնարավորություն

10 •        Տնօրենի աթոռին նստելու և նկարվելու հնարավորություն

•        2 ժամ ավելի ընդմիջում

15 •        Տնօրինության նիստին մասնակցելու և որևէ գաղափար  անձամբ ներկայացնելու հնարավորություն
20 •        Կինոդիտման տոմսեր 2 անձի համար

•        3-4 գործընկերների հետ ժամանցի սրահում 1 ժամ անցկացնելու հնարավորություն

•        4 օր այլ բաժնում «փոխանակման ծրագրով» լինելու հնարավորություն՝ ըստ աշխատակցի ցանկության

25 •        1-օրյա ժամանցի քարտ լավագույն սպորտային համալիրներից մեկում
30 •        Երաժշտական ակումբում երեկո 2 անձի համար և ընթրիք

•        Ձիարշավարանում 2 ժամ անցկացնելու հնարավորություն 2 անձի համար

•        Questroom-ում 1-5 անձի/գործընկերների համար 1 ժամ անցկացնելու հնարավորություն

•        1 լրիվ ազատ օր

40 •        Ատրակցիոնների այգում զիփլայնով թռչելու տոմս

•        5-7 գործընկերների հետ նախաճաշ երևանյան սրճարաններից մեկում

45 •        Նախաճաշ տնօրենի հետ

•        1 օր բաժնի պետի պաշտոնում անցկացնելու հնարավորություն

•        ԿԱՍԿՈ ապահովագրություն աշխատակցի մեքենայի համար

50 •        Աշխատակցի ընտրությամբ հետաքրքիր դասընթացի մասնակցություն

•        Անգլերենի դասընթացների մասնակցելու հնարավորություն

•        1 շաբաթ անվճար սնունդի առաքում

 

Վերջերս ընկերությունը հայտարարեց նոր կարգախոսի ներքին մրցույթ։ Հաղթողի մասին դեռ կպատմենք, բայց ընկերությունը գնահատում է բոլոր աշխատակիցների կատարած ջանքերը։ Որոշվեց Նիկոիններ նվիրել նաև այն աշխատակիցներին, որոնց առաջարկած կարգախոսները չեն հաղթել, բայց բազմաթիվ ձայներ են վաստակել։

Կարգախոսներից մեկի հեղինակը մեր թիմին ամիսներ առաջ միացած Մնացական Սարոյանն էր։

«Դու մենակ չես»․Մնացականի կարծիքով՝ իր առաջարկած այս կարգախոսն արտացոլում է ընկերության աշխատանքն ու առաքելությունը՝ կանգնել այն մարդու կողքին, որն այդ պահին ընկերոջ, հարազատ, վստահելի մեկի կարիք ունի։ Մնացականը պատահարների գրանցման բաժնի մասնագետ է, որը բնականաբար օրվա ընթացքում տարբեր ավտովթարներ է սպասարկում, և գիտի, թե ավտոպատահարի մասնակից դարձած վարորդն ինչպես է սպասում ապահովագրական ընկերության ներկայացուցչի ժամանելուն, որ կարծեք թե «մենակ չլինի»։

Այս կարգախոսն ընկերությունը համարեց լավագույններից մեկն ու նվիրեց Մնացականին 50 Նիկոին։ Որպես կարգապահ վարորդ, որն ապահովագրական ընկերությունում ավելի կարգապահ և զգույշ վարորդ դարձավ ու հասկացավ, թե ինչքան կարևոր է ցանկացած հարցում ապահովագրություն ունենալը, որոշեց իր 50 Նիկոինից 45-ն օգտագործել՝ ձեռքբերելով 1 տարվա ԿԱՍԿՈ պայմանագիր։

Դեռ 5 Նիկոին էլ ունի․ որոշել է չծախսել և կուտակել նորերը՝ այլ նվերների հետ փոխանակելու համար։ Ասում է, որ հաճելիորեն զարմացած է, երբ ընկերությունը ոչ միայն գնահատում է իր աշխատակցին և պարգևատրում նրան, այլև պարգևատրման այնպիսի համակարգ է մշակել, որ աշխատակիցն ինքն է որոշում, թե ինչ նվեր է ուզում։

Ի դեպ, Նիկոինների համակարգը ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ՝ աշխատակիցների համար մշակած «Արտոնությունների փաթեթի» միայն մի մասն է։ Մենք դեռ կպատմենք, թե ինչքան լավ ու հաճելի է լինել ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ թիմում։