Տեխնոլոգիական զարգացումը հնարավորություն է տվել աշխատել առանց սահմանների սա հատկապես վերաբերում է բարձր տեխնոլոգիայի ոլորտի ներկայացուցիչներին։ Պատվիրատուն ու պատվերն իրականացնողը կարող են իրարից հեռու լինել մի քանի տասնյակ հազար կիլոմետրերով, բաժանված լինել օվկիանոսով, մի ամբողջ մայրցամաքով, և դա բնավ չի խանգարում աշխատանքի իրականացմանը։ Այս պատմությունը Owlfinity ընկերության հաջողության պատմության մասին է։

Owlfinity ընկերությունը հիմնադրվել է 2017թ․-ին։ Վեբ ծրագրավորման գործում մասնագիտացած Owlfinity-ում վստահ են, որ գերազանցության հասնելու ուղին բիզնեսի ավտոմատացումն է։ Արդեն հասցրել են գրանցել աշխատանքային ընդարձակ աշխարհագրություն՝ ՌԴ, ԱՄՆ, Դանիա, Շվեդիա, Չինաստան և այլն։ Հայաստանյան շուկայում դեռևս չեն աշխատել։ Հպարտությամբ ասում են, որ հայ ծրագրավորողները լավ համբավ ունեն աշխարհում, և շատ պատվիրատուներ ուրախանում են՝ իմանալով, որ հայերի հետ գործ ունեն։

Արտասահմանյան տարբեր պատվիրատուների հետ աշխատելը նշանակում է նաև հարմարվել նրանց ժամային գոտիներին։ Սա ոչ միայն երիտասարդների համար խնդիր չէ, այլև հենց այդպես էլ ծնվեց ընկերության անունը՝ Owlfinity. Owl անգլերենից թարգմանաբար նշանակում է բու։ Հայաստանում գիշեր է, բայց, օրինակ ԱՄՆ-ում աշխատանքային օրը դեռ ընթացքի մեջ է, պետք է կապ հաստատել գործընկերոջ հետ, խոսել, ինչ-որ հարց քննարկել, ուրեմն ի՞նչ քնելու մասին է խոսքը։ Սրանից բացի քանի որ թիմակիցները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում յուրաքանչյուր պատվերի, պատրաստ են «բուերի» նման ամբողջ գիշեր չքնել, աշխատել խոստացված օրն ու ժամին աշխատանքն ավարտին հասցնելու համար։

Այս տարի Owlfinity-ն որոշեց մասնակցել Սևան Ստարտափ Սամմիթ-ին․ ընկերության հիմնադիր Ալիկ Օհանյանը խոստովանում է, որ մասնակցության նպատակը ոչ թե հաղթանակն էր, այլ ոլորտում հետաքրքիր կապեր հաստատելը, ծանոթությունների շրջանակն ընդլայնելը։ Սամմիթի ընթացքում կազմակերպվեց Firecode Marathon ծրագրավորողների մրցույթը, որի առաջին հովանավորն էր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը։ Owlfinity-ի թիմը որոշեց մասնակցել մրցույթին, որին տարբեր ընկերություններ առաջադրել էին իրենց խնդիրները, և դրանց լավագույն թվային լուծումների համար մրցանակային ֆոնդեր սահմանել։ Owlfinity-ի թիմն ընտրեց ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ներկայացրած խնդիրը մի քանի պատճառով․ապահովագրական ոլորտը հետաքրքիր էր, բացի այդ ավելի ծանոթ։

«Ինքներս առնչվում ենք ապահովագրության խնդիրներին թե ավտոմեքենա վարելիս, թե բժշկական ապահովագրության փաթեթներից օգտվելիս, հետևաբար գիտեինք, թե ինչի կարիք կա»,- ասում է Ալիկը։

Ի դեպ, Owlfinity-ի թիմն օգտվում է ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ բժշկական ապահովագրությունից, այնպես որ սեփական փորձով որոշեցին մշակել այնպիսի ծրագիր, որը նաև իրենց՝ որպես հաճախորդի կյանքը կհեշտացնի՝ հնարավորություն տալով խնայել ամենաթանկը՝ ժամանակ։

«Այս ճանապարհին մեզ շատ օգնեց նաև ՆԱԻՐԻ-ի թիմը․ընթացքում հարցեր էինք ունենում, որոնց ձեր թիմը շատ արագ արձագանքում էր»,- պատմում է Ալիկը։

Խնդիրը լուծելու ճանապարհին Owlfinity-ի թիմին միացավ նաև Սթիվեն Քեշիշյանը․ Կանադայում ծնված, Միացյալ Արաբական Էմիրություններում և Լիբանանում ապրած, մեկ տարի առաջ վերջնականապես Հայաստանում բնակություն հաստատած Սթիվը միանգամից դարձավ թիմի անբաժան մասը։

«Մեզ միավորեց աշխատասիրությունն ու լավատեսությունը»,- ասում է Սթիվը, որը Սամմիթին ներկա էր որպես մարզիչ և բիզնեսի զարգացման մենթոր։

3 օր շարունակ, ինչպես ասում են՝ «գիշերը ցերեկը դարձրին»՝ առաջադրված խնդիրներին լավագույն լուծումը գտնելու համար։ Owlfinity-ն առաջարկեց ստեղծել հեռախոսի հավելված, որը հնարավորություն էր տալիս ընդամենը մեկ քլիքով բժշկի շտապ այցելության հայտ գրանցել կամ նախապես այցելություն նշանակել առանց զանգահարելու, այլ պարզապես մի քանի քլիքով մուտքագրելով անհրաժեշտ տվյալները և այլն։

Ի վերջո, հենց Owlfinity-ն էլ իր առաջարկած լուծմամբ արժանացավ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի սահմանած գլխավոր մրցանակին՝ 2000 ԱՄՆ դոլլարին։

Հաղթանակից հետո էլ Owlfinity-ն շարունակում է հետաքրքրվել ապահովագրական ոլորտի խնդիրներով՝ համաձայն լինելով ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ, որ այս ոլորտի խնդիրները նոր հնարավորություններ են ստարտափերի համար։

Այս և Insurtechlab2020 աքսելերատորի մասին ավելի մանրամասն կարդացեք հետևյալ հղումով․