ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ

Ինչ լավ կլիներ, եթե աշխատակիցների համար առողջության ապահովագրական ծրագիր ընտրելը նույնքան դյուրին լիներ, որքան, օրինակ, ինտերնետ պրովայդեր։ Այստեղ բազմաթիվ հանգամանքներ է պետք հաշվի առնել։

Լավ և հաջողակ բիզնես վարելու համար կարևոր է, որպեսզի աշխատակիցները երջանիկ և գոհունակ լինեն։ Այդ նպատակով հաջողակ ընկերությունները մշակում են արտոնությունների համապատասխան փաթեթներ։ Այսօր արտոնությունների լավ փաթեթն անհնար է պատկերացել առանց առողջության ապահովագրության լավ փաթեթի։ Տարեցտարի առողջության ապահովագրությունն այնքան տարածված է դառնում, որ աշխատանքի ընդունվելիս փորձառու մասնագետները ոչ միայն համապատասխան պահանջներ են ներկայացնում աշխատավարձի, այլև առողջության ապահովագրություն ունենալու համար։

  • Սոցիոլոգիական հարցումները և ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջության ապահովագրությունը տարեցտարի դառնում է աշխատանքային ամենապահանջված առավելություններից մեկը,
  • Արտոնությունների լավ փաթեթի առաջարկումը պրոֆեսիոնալ աշխատակիցների ներգրավմանն ուղղված ձեր ջանքերն անհամեմատ ավելի արդյունավետ կդարձնեն։ Այսօր արտոնությունների ԼԱՎ փաթեթը նշանակում է նաև առողջության ապահովագրության ԼԱՎ փաթեթի ներառում։
  • Ձեր աշխատակիցներին առողջության ապահովագրության ԼԱՎ փաթեթ առաջարկելով դուք ավելի եք ամրապնդում ձեր մրցունակ դիրքը աշխատաշուկայում որպես լավ գործատու,
  • Արտոնությունների լավ փաթեթ ունեցող աշխատակիցն ավելի հազվադեպ է մտածում աշխատավայրի փոփոխության մասին, հետևաբար դուք էլ խնայում եք ժամանակ և գումար նոր աշխատակիցներ փնտրելու, նրանց սովորեցնելու համար,
  • Առողջության ապահովագրությունը, կանխարգելիչ բուժզննումներն օգնում են աշխատակիցներին ավելի առողջ լինել,
  • Հիվանդանալու, առողջական խնդիրներ ունենալու դեպքում առողջության ապահովագրություն ունեցող աշխատակիցները կարողանում են առավել արագ ոտքի կանգնել և աշխատանքի վերադառնալ՝ դրանով կրճատելով առողջական վիճակով պայմանավորված բացակայության ժամանակը։

Ձեր աշխատակիցների համար առողջության ապահովագրության փաթեթ ընտրելիս պիտի հաշվի առնեք ոչ միայն ծառայությունների այն ցանկը, որը ներառված է փաթեթում, այլև սպասարկման որակը։ Եթե ձեր աշխատակիցն ունի առողջության ապահովագրության լավ փաթեթ, բայց չի կարողանում օգտվել այդ փաթեթից, ստիպված է օրեր շարունակ զանգահարել ինչ-որ հարցով ու չկարողանալ կապվել մասնագետի հետ, ժամերով, օրերով հերթ կանգնել՝ բուժզննում անցնելու համար, ապա դա ձեզ պետք չէ, որովհետև ավելորդ գլխացավանք է դառնալու ձեզ համար, անգամ եթե այդ փաթեթի գինը ձեզ հարմար է։ Աշխատակիցների համար առողջության ապահովագրության փաթեթ ընտրելիս կարևորեք ոչ միայն գինը, ծառայությունների ցանկը, այլև սպասարկման որակն ու արագությունը, անհատական մոտեցումը, որպեսզի ձեր աշխատակիցն ինչ-որ հարցով ապահովագրական ընկերություն դիմելիս զգա իր հանդեպ հոգատարություն։

Եվ հիշեք, ձեր բիզնեսի հաջողությունն աշխատակիցների ձեռքում է։

Հիշեցնենք, որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍՆ ապահովագրական շուկայում ներկայանում է MEDICAL BACKUP բժշկական ապահովագրության կորպորատիվ բացառիկ փաթեթով` 10+ընկերությունների համար։