Վերջերս ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունում Just Casco ապահովագրական փաթեթով առաջին հատուցման դեպքը գրանցվեց։ Ի՞նչ էր եղել, և որքանո՞վ օգտակար եղավ Just Cascօ-ն․ պատմում է ապահովադիր Աննան։

2016 թվականից մեքենա եմ վարում, կարգապահ և ուշադիր վարորդ եմ, դրա համար երբևէ ավտոպատահարի մասնակից չեմ դարձել։ Կարծեմ ապրիլ ամիսն էր․ գովազդից իմացա Just Casco-ի մասին, ծանոթացա պայմաններին, հետաքրքրեց։ Մտածեցի, որ մեծ գումար չէ, տարեկան մի քանի հազար դրամ պիտի վճարեմ, բայց փոխարենը լրացուցիչ երաշխիք է, որ Աստված մի արասցե, դեպք լինի, հատուցվող գումարի չափն ավելին կլինի, քան ԱՊՊԱ պայմանագրով, հատկապես եթե հաշվի առնենք, որ BMW մակնիշի բավականին թանկարժեք մեքենա եմ վարում։

Ինձ գրավեց նաև այն հանգամանքը, որ Just Casco ունենալու համար պարտադիր չէ, որ ԱՊՊԱ պայմանագիրդ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում կնքած լինես, կարող ես ցանկացած այլ ապահովագրական ընկերության հաճախորդ լինել և ունենալ Just Casco։ Քանի որ ես արդեն ունեի գործող ԱՊՊԱ պայմանագիր այլ ընկերությունում, որի ժամկետի ավարտին դեռ ամիսներ կար, մտածեցի, որ ոչինչ չի խանգարում ունենալ Just Casco։

Այդպես մայիսի 19-ն  էր, կեսգիշերն անց էր․ Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկում կանգնած էի, սպասում էի, որ կարմիր լույսը փոխվի, շարունակեմ ճանապարհը։ Մեկ էլ ահավոր ուժեղ հարված զգացի ու պայթյունի նմանվող ձայն լսեցի։ Առաջին պահին չհասկացա, թե ինչ կատարվեց, սարսափելի վախեցել էի։ Վայրկյաններ անց ուշքի եկա ու հասկացա, որ հետևից հարվածել են մեքենայիս։ Գիտեք, հարվածն այնքան ուժգին էր, որ մեքենաս մի քանի մետր առաջ էր շպրտվել կանգնած դիրքից։ Գոնե բախտս բերել էր, որ կարմիր լույսի տակ առաջին շարքում ես էի կանգնած, առջևում մեքենա չկար, թե չէ շղթայական վթար էր լինելու։

Պարզվեց, որ ինձ հարվածող Օպել մակնիշի մեքենայի վարորդը ոչ սթափ վիճակում էր ղեկին նստել, ալկոհոլի ազդեցության տակ։ Վարորդը վնասվածք էր ստացել, մեքենայից դուրս եկավ թե չէ, ընկավ մայթեզրին․նրան անմիջապես շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխվեցին։

Մեքենայիս հասցված վնասի չափը գնահատվել էր 2․ 714․ 375 դրամ, այսինքն՝ գրեթե 3 միլիոն դրամ։ ԱՊՊԱ պայմանագրով որպես ապահովագրական փոխհատուցում ստացա առավելագույն 1․800․000 դրամը, բայց, բնականաբար, մեքենայիս հասցված վնասը դրանից ավելին էր։ Այստեղ ինձ օգնության հասավ իմ ունեցած Just Casco-ն, որի շնորհիվ ես որպես հատուցում ստացա մնացած 914․ 375 դրամը։

Պատկերացնու՞մ եք՝ ես Just Casco-ի համար որպես տարեկան ապահովագրավճար վճարել եմ 8000 դրամ, դրա փոխարեն ստացել եմ գրեթե 1․000․000 հավելյալ հատուցում։

Իսկապես, նախախնամության մատը խառն էր, որ ես վթարից շաբաթներ առաջ ձեռքբերեցի Just Casco, այլապես շատ վատ իրավիճակում էի հայտնվելու։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ թիմի հոգատար, պրոֆեսիոնալ աշխատանքի համար, շատ գոհ եմ սպասարկման որակից։ Այս պահին սպասում եմ, որպեսզի իմ ԱՊՊԱ պայմանագրի գործողության ժամկետն ավարտվի, որովհետև հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրս հստակ որոշել եմ՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ եմ կնքելու։

Վարորդներին մաղթում եմ անփորձանք երթևեկություն և պատասխանատվություն թե իրենց, թե երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ։ Երբեք ոչ սթափ վիճակում ղեկին մի նստեք և գլուխ մի գովեք, թե դուք կարող եք ալկոհոլի ազդեցությամբ էլ մեքենա վարել։ Նման բան չկա, մի վտանգեք ձեր, ձեր մեքենայում գտնվող ուղևորների և մյուսներում գտնվող մարդկանց կյանքը։

Հավելենք, որ Just Casco ապահովագրական փաթեթը բացառիկ է։ Պայմաններին ծանոթանալ կարող եք այստեղ։