Վարում եք թանկարժեք ավտոմեքենա։ Անգամ փոքրիկ պատահարի դեպքում բավականին «կլորիկ» գումար է պահանջվում՝ ձեր սիրելի մեքենան վերանորոգելու համար։ Իսկ գիտե՞ք, որ ԱՊՊԱ պատահարի դեպքում տուժող կողմը ապահովագրական ընկերության կողմից կարող է փոխհատուցում ստանալ առավելագույնը 1․800․000 դրամի չափով։ Իսկ եթե վնասն ավելին է, քան նշված գումարը․ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մշակել է ապահովագրական նոր փաթեթ, որն իր տեսակով շուկայում առաջինն է և միակը։ Just Casco-ն հրաշալի լուծում է պատահարի դեպքում մի շարք անախորժություններից և նկատելի մեծ ծախսերից խուսափելու համար։

Ի՞ՆՉ Է «JUST CASCO»

«JUST CASCO»ապահովագրության ծրագրով փոխհատուցվում են ՃՏՊ հետևանքով տուժած ավտոտրանսպորտային միջոցին պատճառված գույքային վնասները, որոնք գերազանցում են ԱՊՊԱ կամ այլ ապահովագրության պայմանագրերով հատուցման ենթակա գումարի առավելագույն չափը:

ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ 

«JUST CASCO» ապահովագրության պայմանագիր կարող է ձեռք բերել.

  • ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերը,
  • ավտոտրանսպորտային միջոցի վարձակալը,
  • վարելու միջոցով ավտոտրանսպորտային միջոց ներմուծողը:

Ե՞ՐԲ ԵՎ Ի՞ՆՉ ՉԱՓՈՎ Է ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ

Հատուցումը տրամադրվում է ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի մեծության և վնաս պատճառողի ԱՊՊԱ պայմանագրով ստացած հատուցման տարբերության չափով՝ ապահովագրական ծածկույթի սահմաններում:

Օրինակ՝ ՃՏՊ հետևանքով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասը կազմել է 2.800.000 ՀՀ դրամ: ԱՊՊԱ պայմանագրով Ձեր ավտոմեքենային պատճառված վնասի դիմաց դուք կարող եք ստանալ առավելագույնը 1.800.000 ՀՀ դրամի չափով ապահովագրական հատուցում, իսկ մնացած 1.000.000 ՀՀ դրամի չափով հատուցում ստանալու լավագույն լուծումը «Նաիրի Ինշուրանս» Ապահովագրական ընկերության Just Casco պայմանագիր ունենալն է:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (+37460) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • ավտոմեքենայի սեփականատիրոջ անձնագիրը և սոցիալական քարտը,
  • ավտոմեքենայի գրանցման վկայագիրը (կամ պատճենը),
  • եթե ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ «JUST CASCO» ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: