Ապահովագրական ոլորտն ամենաքիչ թվայնացված ոլորտներից մեկն է, որտեղ բավականին մեծ անելիքներ, աշխատանքային դաշտ և գաղափարներ կան նոր ստարտափեր հիմնելու համար։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը գործարկում է 12-շաբաթյա աքսելերատոր, որի շրջանակում մասնակից թիմերը գաղափարի ձևակերպումից, մշակումից մինչև դրա կոմերցիոն իրացման հնարավորություն կստանան։ Աքսելերատորին ստարտափ թիմը կարող է մասնակցել «հում» գաղափարով։ «Insurtechlab 2020»-ն իր ձևով ու բովանդակությամբ առաջինն է Հայաստանում, որը մասնակիցներին ոչ միայն մասնագիտական արագացված կրթություն է տալիս՝ ներկայացնելով ապահովագրական ոլորտի գործընթացները, խնդիրները, օրենսդրության կարևոր կետերը, այլև տրամադրում է աշխատանքային տարածք, հնարավորություն է տալիս ստացած գիտելիքը մենթորների օգնությամբ և խորհրդատվությամբ դարձնել նախագիծ, զարգացնել այն, փաթեթավորել և ներկայացնել ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությանը։ Ավելին, «Insurtechlab 2020» աքսելերատորը թույլ կտա համաֆինանսավորել կամ կապիտալ ներգրավել լավագույն նախագծի (պրոդուկտի) համար։

Ինչ է տալիս Insurtechlab 2020-ը մասնակիցներին․

  • Կապեր ստեղծել ապահովագրության ոլորտում,
  • Ստանալ խորացված գիտելիքների ապահովագրական ոլորտի և եղած կարիքների, խնդիրների վերաբերյալ,
  • Ծանոթացում agile-ի մեթոդաբանությանը,
  • Գործընթացի շրջանակում ստեղծել այնպիսի նախագիծ (պրոդուկտ), որը հարմարեցված կլինի շուկայի կարիքներին,
  • Մենթորություն և աջակցություն,
  • Նախագծի (պրոդուկտի) համաֆինանսավորում կամ կապիտալի ներգրավում։

«Insurtechlab 2020»-ը շահավետ երկու կողմերի համար՝ ապահովագրական ընկերությունը ստանում է այնպիսի նախագիծ (պրոդուկտ), որը կդյուրացնի հաճախորդների սպասարկումը, նրանց ծառայությունների մատուցումը կամ աշխատակիցների աշխատանքի որակի և արագության վրա կազդի,  իսկ ստարտափի հեղինակները կստանան համաֆինանսավորում կամ կապիտալի ներգրավում ոլորտի «ուժեղ խաղացողի կողմից»՝ հնարավորություն ունենալով զարգացնել և մեծացնել գաղափարը։

«Insurtechlab 2020»-ին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը։ Հայտերի ուսումնասիրությունից հետո նախընտրական փուլը հաղթահարած դիմորդները կմասնակցեն աքսելերատորին։

«Insurtechlab 2020»-ն առաջին անգամ ներկայացվեց մասնագիտական լսարանին  Sevan Startup Summit 2019-ի ընթացքում։ Հուլիսի 30-ին ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության Բիզնեսի զարգացման վարչության ղեկավար Սերգեյ Ուսնունցը “Campfiretalk” ֆորմատով մասնակիցների հետ խոսեց այն մասին, թե ինչպես ապահովագրական ոլորտի խնդիրները կարող են անսահմանափակ հնարավորություններ դառնալ ստարտափ թիմերի համար։