Առօրյա կյանքում միշտ ռիսկեր կան, որ այս կամ այն պատահարի հետևանքով գույքը կարող է վնասվել՝ խոսքը թե անշարժ, թե շարժական գույքի մասին է։ Օրինակ, դուք տունը նոր եք վերանորոգել ու ջրամատակարարման համակարգի վթարի հետևանքով ձեր տանը, բառիս բուն իմաստով, «ջրհեղեղ է»։ Ի՞նչ անել։ Հանգիստ քնելու համար մենք առաջարկում ենք ապահովագրել ձեր գույքը կորստից, ոչնչացումից կամ վնասումից։

Ի՞ՆՉ Է ԳՈՒՅՔԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Գույքի ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անշարժ կամ շարժական գույքին հասցված վնասները, որոնք առաջացել են ապահովագրության պայմանագրում նշված պատահարներից որևէ մեկի արդյունքում:

Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Որպես կանոն, ապահովագրվում է գույքի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝

  • հրդեհ կամ պայթյուն,
  • երկրաշարժ,
  • ջեռուցման, ջրամատակարարման կամ ջրահեռացման համակարգի վթար,
  • ծառի, թռչող օբյեկտի, դրանց բեկորի ընկնում, կամ վերգետնյա փոխադրամիջոցի վրաերթ,
  • երրորդ անձի կողմից իրականացված չարամիտ գործողություն,
  • կարկուտ, ջրհեղեղ կամ տեղատարափ անձրև,
  • փոթորիկ կամ ուժեղ քամի,
  • գողություն կամ հափշտակություն:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովադիրը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Ի՞ՆՉ Է ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (+37460) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • գույքի սեփականատիրոջ անձնագիր,
  • անշարժ գույքի դեպքում` սեփականության վկայական,
  • անշարժ գույքի գնահատման հաշվետվություն,
  • եթե գույքի սեփականատիրոջ անունից հանդես է գալիս լիազորված անձ` համապատասխան լիազորագիր և լիազորված անձի անձնագիր:

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: