Հեղափոխական առաջարկ ՏՏ փոքր ընկերությունների համար։ Դեռ երբեք բժշկական ապահովագրությունը 10+ ընկերությունների համար այսպիսի շահավետ պայմաններ չի ունեցել։ Medical Back Up ինովացիոն առաջարկն իսկական հեղաշրջում է հայաստանյան ապահովագրական շուկայում։

Ի՞նչ է սա․

Առաջին հերթին ինչու՞ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մշակեց հատուկ ապահովագրական փաթեթ 10+ ընկերությունների համար։

Մենք հասկանում ենք ՏՏ ոլորտի առանձնահատկությունը թե որպես գործատու, թե որպես ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերություն։ Հաջողության ձգտող յուրաքանչյուր ՏՏ ընկերություն փորձում է լինել գրավիչ գործատու ոլորտի լավագույն մասնագետների համար, լինել մրցունակ, առաջարկել աշխատանքային նպաստավոր պայմաններ՝ բարձր աշխատավարձ, արտոնությունների փաթեթ, բժշկական ապահովագրություն և այլն։ Հատկապես ապահովագրության առումով փոքր, ստարտափային ընկերություններին դժվար է մրցակցել խոշոր ընկերությունների հետ, քանի որ ապահովագրական ընկերությունները մեծ ձեռնարկություններին առավել շահավետ պայմաններով ապահովագրական փաթեթներ են առաջարկում, քան փոքր ընկերություններին։

Որպես ապահովագրական ոլորտի փորձագետ՝ մենք ուսումնասիրել ենք ՏՏ ոլորտի կարիքներն ու ստեղծել ենք հատուկ փաթեթ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար, որպեսզի 10+աշխատակից ունեցող փոքր ընկերություններն ու ստարտափերը կարողանան իրենց աշխատակիցներին առաջարկել այնպիսի ապահովագրական փաթեթներ, որոնք մինչ այդ հասանելի են եղել միայն խոշոր ընկերությունների համար։

Եվ այսպես, հեղափոխական առաջարկ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ից՝ Medical Back Up։

Այս փաթեթն ունենալու դեպքում ստանում եք․

  • Շտապ բժշկական օգնություն
  • Բժիշկ-թերապևտի տնային կանչ
  • Հիվանդանոցային բուժօգնություն և խնամք (ներառյալ՝ ինֆեկցիոն հիվանդությունների, կոտրվածքների, այրվածքների, թունավորումների (և այլն) բուժում, սրտանոթային, անոթային, նյարդավիրաբուժական (և այլն) վիրահատություններ և միջամտություններ, վճարովի հիվանդասենյակի տրամադրում և այլն)
  • Քրոնիկ հիվանդությունների բուժում
  • Ամբուլատոր ծառայություններ
  • Դեղորայքի և բժշկական պարագաների ձեռքբերում (բուժող բժշկի կողմից նշանակված դեղորայքը անվճար ձեռք բերելու հնարավորություն Նատալի Ֆարմ և Գեդեոն Ռիխտեր դեղատների ցանցից, դեղորայքի առաքում և այլն)
  • Ակնաբուժական ծառայություններ
  • Հղիություն և ծննդօգնություն (ներառյալ՝ կեսարյան հատումհետծննդաբերական ծախսեր)
  • Ուռուցքաբանական ծառայություններ (օնկոլոգիական հիվանդությունների վիրահատական բուժում, ճառագայթային բուժում կամ քիմիաթերապիա)
  • Կանխարգելիչ բուժզննում
  • Ատամնաբուժություն

Այս ամենից բացի փաթեթն ունի նաև լրացուցիչ առավելություններ, մասնավորաբար, դուք կարող եք օգտվել հետևյալ ծառայություններից․

  • Անհատական բժիշկ-փորձագետի ծառայություն
  • Ֆիզիոթերապիա
  • Լազերաթերապիա
  • Կինեզոթերապիա
  • Այլընտրանքային բժշկության մեթոդներ
  • Պատվաստումներ, որոնք անհրաժեշտ են արտասահման մեկնելու համար
  • Բուժում արտասահմանում
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն (մինչև 500․000 ՀՀ դրամ)
  • Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն

Բոլոր այս առավելությունների կողքին Medical Back Up –ն ունի ևս մեկ կարևոր բնութագրող առավելություն՝ այն ճկուն է։ Ճկունության ամենաակնառու ապացույցներից մեկը «Երկրորդ կարծիք»-ն է։

Ի՞նչ է սա․

Եթե Ապահովագրված անձը համաձայն չէ բժշկի եզրակացության հետ, նա կարող է իր հաշվին անցնել 2-րդ հետազոտությունը: Եթե, արդյունքում, եզրակացությունները էապես տարբերվում են, Ապահովագրողն իրավունք ունի պահանջելու անցնել 3-րդ հետազոտությունը (տվյալ ոլորտում առաջատար մասնագետի մոտ), որն իրականացվում է Ապահովագրողի հաշվին: Եթե  3-րդ կարծիքն էապես տարբերվում է     1-ին մասնագետի տրամադրած եզրակացությունից, Ապահովագրողը հատուցում է 2-րդ կարծիքի հետ կապված ծախսերը, հակառակ դեպքում այն հատուցման ենթակա չէ:

Այս ամենից բացի ապահովագրական այս փաթեթն արտոնյալ պայմաններով ապահովագրություն է առաջարկում նաև աշխատակցի մինչև 65 տարեկան ընտանիքի անդամների (ամուսին և զավակներ) համար, որովհետև մենք հոգ ենք տանում նրանց մասին, ովքեր կարևոր են ձեզ համար։