Պրոֆեսիոնալ և հոգատար բժիշկներ, յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ անհատական մոտեցում տարվա բոլոր 365 օրերին՝ 24/7 ռեժիմով․ նրանք, ովքեր ունեն ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ բժշկական ապահովագրություն, գիտեն, թե ինչպես է աշխատում ընկերությունն ու որն է սահմանում իր աշխատանքում որպես առաջնահերթություն՝ առաջին տեղում հաճախորդն է և նրա առողջությունը։

«Շնորհակալություն մեր սիրելի բժշկուհի Աղավնիին»․ այսպիսի նամակներ և այս բովանդակությամբ զանգեր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ Հաճախորդների աջակցման կենտրոնը հաճախ է ստանում։ Աղավնի Դիլանյանը Նաիրի Ինշուրանս ապահովագրական ընկերության Անձնական հայտերի գրանցման դեպարտամենտի ղեկավարն է և այն մարդը, որն ամեն ինչ գիտի ոչ միայն առհասարակ առողջության ապահովագրության մասին, այլև ընկերության բժշկական ապահովագրություն ունեցող բոլոր հաճախորդներին վերաբերող դեպքերը։ Նրա ամբողջ օրը գերզբաղված է, չնայած դրան՝ նա միշտ ունի լավ տրամադրություն, ժպտում է և պատրաստ օգնել յուրաքանչյուրին, ով դրա կարիքն ունի։

Աղավնին բժշկական կրթություն ունի, ավարտել է Երևանի Պետական բժշկական համալսարանը։ Մի քանի տարի աշխատել է զինվորական հոսպիտալում, մինչև մի օր 2009թ․-ին լրիվ պատահաբար հայտնվեց ապահովագրական ոլորտում։

«Հիվանդանոցում աղջկաս հետ պառկած էինք, մեզ այցելության եկած ապահովագրական ընկերության աշխատակիցն ասաց, որ իրենց մոտ բժիշկ-փորձագետի հաստիք կա և առաջարկեց միանալ իրենց թիմին․ համաձայնեցի»,- ասում է Աղավնին և հիշում, որ աշխատանքը սկսելուց մոտ երկու շաբաթ անց հասկացավ, որ հենց այդ գործն է իրենը և դրանով պիտի զբաղվի։ Որոշ ժամանակ ապահովագրական ընկերությունում բժիշկ-փորձագետի աշխատանքը համատեղում էր բժշկի աշխատանքի հետ, մի օր էլ հասկացավ, որ այդպես ճիշտ չէ և երկու գործը միաժամանակ լիարժեք անել չի կարող։

«Իհարկե, բժշկական համազգեստ հագնել և այդ մթնոլորտում աշխատելն ինձ համար շատ հաճելի է, բայց երբ ընտրության առաջ կանգնեցի, հասկացա, որ ապահովագրությունն ավելի հոգեհարազատ է, որովհետև այն ոլորտում շատ բան արված է, շատ պրոֆեսիոնալներ կան, իսկ այս ոլորտում մեր երկրում դեռ շատ բան կան անելու»,- հիշում է Աղավնին։

Որոշեց, որ պիտի շարունակի խորացված կրթություն ստանալ հենց ապահովագրական ոլորտում աշխատելու համար։ 6 ամիս անց որոշեց կրկնակի կլինիկական օրդինատուրա անցնել «Առողջապահության կազմակերպում և կառավարում ուղղությամբ»։  2010թ․-ին Հայաստանում ապահովագրության ոլորտը դեռ թույլ էր զարգացած, Աղավնին հասկանում էր, որ այստեղ անելիքներ շատ կան։ 2018թ․-ին նաև մագիստրոսի աստիճան ստացավ «Բիզնեսի կառավարում» մասնագիտությամբ (նեղ մասնագիտացված բուժհաստատությունների ոլորտում), ապա նաև ամերիկյան օնլայն դպրոց է ավարտել՝ որակի բարելավման ներդնումը բուժհաստատություններում և ծառայությունների գծով։

«Իմ շարունակական կրթությունն ինձ ավելի օգնեց, որպեսզի մենք՝ որպես պատվիրատու, կարողանանք այն բուժհաստատություններից, որոնց հետ աշխատում ենք, պահանջենք ավելի որակյալ ծառայություններ մեր ապահովագրված անձանց համար, որոնց մեզ արդեն պացիենտի՝ հիվանդի կարգավիճակով են դիմում։  Բացի սա, կրթությունը հնարավորություն տվեց մեզ նաև քննարկել և հեռահար ծրագրեր մշակել մեր ապահովագրված անձանց շրջանում հանրային առողջապահության մշակույթի ձևավորմանն ուղղված քայլերի ներդնման ուղղությամբ»,- ասում է Աղավնին։

Մեր երկրում բժշկական ծախսերի 85 տոկոսը քաղաքացին իր գրպանից է կատարում, այսինքն՝ հաճախ ստիպված է գումար խնայել իր առողջության հաշվին։ Այս մասին ցավով խոսում է Աղավնի Դիլանյանը՝ նշելով, որ հենց դա է պատճառը, որ ինքն ակտիվորեն մասնակցում է այդ թեմայով հանրային բոլոր քննարկումներին՝ նպատակ ունենալով բժիշկ-փորձագետի իր 10 տարիների փորձով օգնել գործընթացին, նպաստել առողջության ապահովագրության ոլորտի զարգացմանը։

«Մեր միջին աշխատավարձը չի բավականացնում մեր բժշկական ծախսերը հոգալու համար, իսկ ապահովագրված անձինք գիտեն, թե ինչ առավելություններ ունեն, գիտեն, որ ինչ-որ խնդրի դեպքում կարող են գնալ բժշկի, գիտեն, որ ապահովագրական փաթեթի շրջանակում տարեկան 1, նույնիսկ 2 անգամ կարող են հետազոտվել, անգամ եթե գանգատ չունեն, ընտրել բժշկական կենտրոն, բժիշկ։ Այս առումով մտածելակերպի և առողջապահական մշակույթի էական տարբերություն կա ապահովագրություն ունեցող և չունեցող մարդկանց միջև։ Ապահովագրված անձի դեպքում վճարում է ապահովագրական ընկերությունը, այդ ժամանակ մարդիկ ավելի վստահ են գնում բժշկական կենտրոն՝ հասկանալով, որ դա իրենց ամսական ընտանեկան բյուջեի ծախսերից դուրս չի գալու, մի անգամ բուժհաստատություն գնալու պատճառով ստիպված չեն լինելու, օրինակ, միս չգնել կամ երեխայի համար կոնֆետ»,- ասում է Աղավնին։

Ի՞նչն  է տարբերում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մյուս ապահովագրական ընկերություններից․ Աղավնին առանց երկար մտածելու ասում է՝ մարդկային հարաբերություններն ու արժեհամակարգը։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում առաջին տեղում մարդն է և նրա առողջությունը։

«Մեր տարիների փորձը ցույց է տվել, որ մեր հաճախորդները մեզ սիրում են, մեզ չեն լքում, երևի հենց այդ պատճառով, որ իրենք զգում են՝ այստեղ պաշտպանված են»,- ասում է Աղավնին և հավելում, որ այստեղ ընտանեկան բժշկի մթնոլորտ է ստեղծված, յուրաքանչոյւր հաճախորդ ունի իր անհատական բժիշկը և ինքնազգացողության վատթարացման դեպքում շատերն առաջին հերթին ոչ թե շտապօգնություն են զանգահարում, այլ՝ իրենց բժիշկը։ Ապահովագրական փաթեթներն ու գոնե թղթի վրա նշված ծառայությունները բոլոր ապահովագրական ընկերություններում կարող են կրկնվել։ Այն, ինչ տարբերում է, մարդն է և նրա հանդեպ վերաբերմունքը։  Աղավնին որպես ապացույց պատմում է ընկերության վերջին մշակած պրոդուկտներից մեկի մասին՝ Medical Back up, որը նախատեսված է 10+ թվով աշխատակիցներ ունեցող ՏՏ ընկերությունների համար։

«Այսօր մեր երկիրը գնում է ՏՏ զարգացման ուղղությամբ, այդ ընկերությունները շատ արագ մեծանում են։ Այսօր ՏՏ մասնագետներն ամենապահանջվածն են, և այդ մրցակցային դաշտում մասնագետների որս է սկսվել»,- ասում է Աղավին և հավելում, որ մեծի պահանջարկի արդյունքում լավ մասնագետն աշխատավայր փոխելու համար բավականին բարձր պահանջներ է դնում։ Բարձր աշխատավարձից բացի լավ մասնագետը պահանջում է նաև առողջության ապահովագրության լավ փաթեթ։ Արդյունքում ստացվում էր, որ փոքր ընկերությունները լուրջ խոչընդոտ ունեին լավ մասնագետներ ներգրավելու հարցում:

«Մենք հասկացանք, որ պիտի փորձենք օգնել այս հարցում, դրա համար մշակեցինք լավ փաթեթ փոքր կազմակերպությունների համար, որպեսզի գործատուին հնարավորություն տանք լավ մասնագետներ ներգրավելու և զարգացնալու համար»,- ասում է Աղավնին՝ ընդգծելով, որ այս հարցն ընկերությունը միայն բիզնես տեսակետից չի դիտարկել։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ շատ հարցերում համակարգային և հեռահար է մտածում։

Աղավնին ժպտալով ասում է, որ իր երկու երեխաները՝ 6-ամյա որդին և 10-ամյա աղջիկը նույնպես ցանկանում են ծրագրավորող դառնալ, չնայած ինքը շատ էր ցանկանում նրանց բժշկության մեջ տեսնել։ Բայց ժամանակները փոխվել են, եթե տարիներ առաջ բոլոր երեխաները երազում էին բժիշկ դառնալու մասին, հիմա թրենդայինը ծրագրավորողի մասնագիտությունն է։

Մեր երկրի գլխավոր ներուժը մտավոր ռեսուրսն է, յուրաքանչյուրս պիտի ամեն բան անենք ուղեղների արտահոսք թույլ չտալու համար։ Պիտի հետաքրքիր նախագծերի, առաջարկների շնորհիվ անենք ամեն ինչ, որ մեր երկիրը զարգանա, որ մեր երեխաները, մեր ուղեղները մնան երկրում։