ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունն ու Sevan Startup Summit-ը սկսել են ֆանտաստիկ համագործակցություն։ Բացի այն, որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ սիրով պատրաստակամություն հայտնեց դառնալ 7-օրյա բիզնես ֆորումի ընթացքում անցկացվող Firecode Marathon ծրագրավորողների մրցույթի պաշտոնական հովանավորը, այլև Sevan Startup Summit-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՂԸ։ Ի՞նչ է դա նշանակում։

Ռիսկերն ամենուր են, անգամ ամենաանկանխատեսելի վայրերում և իրավիճակներում։ Շատերը մտահոգվում են ճամբարներին մասնակցելիս՝ կարծելով, որ բնության գրկում անցկացվող օրերը կարող են ռիսկեր պարունակել։ Տնից հեռու ես, հարազատներ կողքիդ չկան, բա ո՞ր մի բան լինի։ Այս դեպքերում օգնության է հասնում ապահովագրությունը, ամենից առաջ տալիս է վստահություն, որ ամեն բան վերահսկողության տակ է, իսկ երբ խնդիր է լինում, միանգամից օգնության է հասնում՝ ոչ միայն հեռու պահելով ֆինանսական լրացուցիչ, անտեղի ու հաճախ «կլորիկ» ծախսերից, այլև իրավիճակն իր ձեռքը վերցնում, համակարգում ամեն բան։

Նորարարական, հանճարեղ գաղափարներ ստեղծելու համար պետք է գլուխն անտեղի մտքերով հնարավորինս չծանրաբեռնել, կենտրոնանալ, լինել հանգիստ՝ մտածելու ու ստեղծելու համար։ Հենց այդ նպատակով էլ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերությունը դարձավ Sevan Startup Summit-ի պաշտոնական ապահովագրողը՝ կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին ապահովագրելով դժբախտ դեպքերից։ Այսինքն՝ եթե, օրինակ, ինչ-որ պատճառով մարմնական վնասվածք եք ստացել, ասենք՝ ինովացիոն մտքերի մեջ խուրասուզված ընկել եք, վնասել ոտքը, հոգ չէ, դուք շարունակում եք մտածել, իսկ մնացածի մասին հոգ են0 տանում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ աշխատակիցները։

Մի կարևոր նկատառում կա՝ ապահովագրական այս փաթեթն, ինչպես ասում են, ուժի մեջ չէ, եթե դուք այդ վնասվածքը ստացել եք՝ խախտելով Sevan Startup Summit-ի կանոնները։ Օրինակ, ալկոհոլ եք օգտագործել վրանային քաղաքի տարածքում, մինչդեռ այն արգելված է։ Կանոնների ամբողջական ցանկը կարող եք ստանալ կազմակերպիչներից։

Այնպես որ Sevan Startup Summit-ի մասնակիցները կարող են լիովին կենտրոնանալ իրենց աշխատանքի վրա, հեղափոխական գաղափարներ մտահղանալ և առաջադրված խնդիրների համար ինովացիոն լուծումներ գտնել, իսկ մնացածի մասին հոգ կտանի ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ։

Հիշեցնենք, որ Sevan Startup Summit 2019-ը տեղի կունենա հուլիսի 28-ից օգոստոսի 3-ին Սևանի ափին։

Մաղթում ենք նորարարական մտքերով լի, ապահով մեկ շաբաթ։