Սիրում եք ճամփորդել, բայց նախընտրում եք Հայաստանից դուրս չմեկնել։ Մտածու՞մ եք, որ յուրաքանչյուր արտասահմանյան ճամփորդություն նաև որոշակի ռիսկեր է պարունակում։ Օրինակ, կարող է անսպասելի ատամնացավ սկսվել կամ առողջական ինչ-որ խնդիրներ գլուխ բարձրացնեն։ Արտերկրում բժշկական ծառայությունը մեծ ծախսեր է պահանջում, հետևաբար գերադասում եք ռիսկի չդիմել ու արտերկիր չմեկնել։ Մենք ավելի լավ առաջարկ ունենք՝ ձեռք բերեք Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն և ճամփորդեք առանց խնդիրների։

Ի՞ՆՉ Է ԱՐՏԵՐԿԻՐ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրությունը հատուցում է արտասահմանում գտնվելու ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը:

Ստացե՛ք արտերկիր մեկնողների աջակցության օնլայն ապահովագրությունն այստեղ։

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից հատուցման ենթակա են հետևյալները՝

  • անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,
  • ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
  • հայրենադարձության հետ կապված ծախսերը,
  • ծախսեր, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ ապահովագրված անձը կստանա զեղչ Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար: Զեղչը կգործի՝

– մինչև 90 օր տևողությամբ վկայագրի դեպքում՝ 6 ամիս՝ վկայագրի գործողության սկզբից,
– 90 օր տևողությամբ վկայագրի դեպքում՝ 1 տարի՝ վկայագրի գործողության սկզբից,
– 90 օրը գերազանցող տևողությամբ վկայագրի դեպքում՝ վկայագրի գործողության ողջ ժամկետում և 1
 տարի՝ վկայագրի գործողության ավարտից:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (+37460) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

– Ապահովագրվող անձի անձնագիրը,
– Պայմանագիր կնքող անձի անձնագիրը (եթե վերջինս Ապավագրվող անձը չէ):