Շինարարական ոլորտը կարող է բավականին ռիսկային լինել, խնդիրներ կարող են ծագել շինարարության տարբեր փուլերում և տարբեր  պատճառներով։ Հետևանքը միշտ նույնն է՝ ֆինանսական մեծ կորուստներ և քայքայված նյարդեր։ Եթե շինարարական գործունեությամբ եք զբաղվում կամ կցանկայիք զբաղվել, բայց ռիսկերը ձեզ վախեցնում են, ապա ռիսկերից ապահովագրվելու ամենահեշտ և արդյունավետ միջոցը շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության ձեռքբերումն է։

Ի՞ՆՉ Է ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրությունը ներառում է հետևյալ երեք հիմնական բաղադրիչները՝

  • շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման ընթացքում օգտագործվող նյութերի, գույքի /ներառյալ մեքենա-սարքավորումների/ ապահովագրությունը,
  • շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացման ընթացքում երրորդ անձանց պատճառված վնասների ապահովագրությունը,
  • շինարարական և մոնտաժային աշխատանքների իրականացնողի աշխատակիցների դժբախտ պատահարներից ապահովագրությունը:

Ի՞ՆՉՆ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Շինմոնտաժային աշխատանքների ապահովագրության պայմանագրով կարելի է ապահովագրել՝

  • Շինմոնտաժային գույքը,
  • Երրորդ անձանց հանդեպ Ապահովադրի պատասխանատվությունը,
  • Ապահովադրի աշխատողներին՝ շինմոնտաժային աշխատանքների ընթացքում դժբախտ պատահարներից,
  • Թողարկումից հետո երաշխիքային պարտավորությունները:

ԻՆՉՊԻՍԻ՞ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ապահովագրություն կարող է իրականացվել մասնավորապես հետևյալ ռիսկերից՝

  • հրդեհ, պայթյուն, կայծակի հարված, թռչող սարքերի ընկնելը,
  • տարերային աղետներ,
  • գետնի նստվածք,
  • գրունտային ջրերով ողողում,
  • ապահովագրված գույքի վնասմանն ուղղված երրորդ անձանց կանխամտածված գործողությունների, կոտրանքի միջոցով գողություն, կողոպուտ, ավազակություն,
  • ինժեներական ցանցի վթար (ջրամատակարարման, ջեռուցման, կոյուղու),
  • մոնտաժման սխալներ,
  • օբյեկտի փլուզում կամ վնասում,
  • շինհրապարակում տեղի ունեցած որևէ այլ հանկարծակի և չկանխատեսված իրադարձություններ:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (+37460) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով