Բեռնափոխադրմամբ եք զբաղվում և պատրաստվում եք արտերկրից մեծ ծավալի բեռներ բերել։ Նախորդ անգամ բեռը վնասվել էր, ինչի հետևանքով լուրջ վնասներ էիք կրել։ Հիմա երկընտրանքի առաջ եք՝ շարունակե՞լ բեռնափոխադրումները, թե՞ նման բան նորից կարող է պատահել, ու այս անգամ ֆինանսական կորուստները կարող են կործանարար լինել։ Իսկ ավելի լա՞վ չէ ապահովագրել ձեր բեռներն ու հանգիստ լինել։

Ի՞ՆՉ Է ԲԵՌՆԵՐԻ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Բեռների ապահովագրությունը հատուցում է տրանսպորտային միջոցով (այդ թվում` երկաթուղային, օդային, ցամաքային և ծովային) գույքի տեղափոխման ընթացքում վերջինիս հասցված վնասները:

ԻՆՉՊԻՍԻ՞ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Որպես կանոն, ապահովագրվում է բեռի կորուստը, վնասումը, կործանումը կամ ոչնչացումը, որն առաջացել է հետևյալ պատճառներից առնվազն մեկի հետևանքով՝

  • հրդեհի կամ պայթյունի,
  • տարերային աղետների,
  • տրանսպորտային միջոցի հետ տեղի ունեցած վթարի, բախման կամ շրջման, խորտակման և այլն,
  • չնախատեսված վայրում, հատուկ պայմաններում բեռնաթափման,
  • բեռնման, տեղավորման, բեռնաթափման և փոխադրամիջոցի վառելիքով լցավորման հետևանքով բեռի վնասման և այլն:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (+37460) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Ապահովադրի և Շահառուի տվյալները,
  • բեռն առաքողի և ստացողի տվյալները,
  • բեռի տվյալները՝ անվանում, արժեք, փաթեթավորման տեսակ, քանակություն, քաշ,
  • բեռնափոխադրողի և փոխադրող տրանսպորտային միջոցի տվյալները,
  • բեռի առաքման ձևը (տրանսպորտային բեռնարկղով, պարկերով, նավամբարում, տախտակամածի վրա դրված և այլն),
  • բեռի առաքման, փոխբեռնման և վերջնակետի տվյալներ (երթուղին):