Դուք աշխարհի ամենալավ վարորդն եք, մշտապես վարում եք երթևեկության կանոններին հետևելով, առանց խախտումների և այլն։ Բայց երթևեկությունը լի է անկարգ վարորդներով, որոնք հաճախ ավտոպատահարի պատճառ են դառնում։ Նվազեցրեք ձեր ռիսկերը՝ ձեռքբերելով «Դժբախտ պատահարներից ապահովագրության» փաթեթ։ Թող որ երբեք այն օգտագործելու կարիքը չունենաք, բայց ապահովագրվել միշտ պետք է։ Ի՞նչ է այն։

Ի՞ՆՉ Է ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Դժբախտ պատահարներից ապահովագրությունը հատուցում է ապահովագրված անձի կամքից անկախ տեղի ունեցած հանկարծակի, արտաքին ազդեցություն ունեցող իրադարձության հետևանքով անձի կյանքին կամ առողջությանը հասցված վնասները: Դժբախտ պատահարներից ապահովագրության դեպքում ապահովագրական հատուցում է վճարվում դժբախտ պատահարի հետևանքով ապահովագրված անձի ժամանակավոր կամ մշտական անաշխատունակության կամ մահվան դեպքում:

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ն առաջարկում է նաև Ավտոտրանսպորտային միջոցի վարորդի և/կամ ուղևորների դժբախտ պատահարներից ապահովագրություն, որի դեպքում ապահովագրված անձ են համարվում ապահովագրության պայմանագրում նշված ավտոտրանսպորտային միջոցի վարորդը և/կամ ուղևորները:

ԻՆՉՊԻՍԻ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Որպես կանոն դժբախտ պատահարների ապահովագրությունը ներառում է հետևյալ ռիսկերի փաթեթը՝

  • մահ՝ դժբախտ պատահարի հետևանքով,
  • մշտական անաշխատունակություն՝ դժբախտ պատահարի հետևանքով,
  • ժամանակավոր անաշխատունակություն՝ դժբախտ պատահարի հետևանքով:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովագրված անձը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար:

ՈՐՏԵՂԻ՞Ց ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (+37460) 50 00 60 շուրջօրյա հեռախոսահամարով

ԴԺԲԱԽՏ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻՑ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՄԻԱՅՆ

Ապահովագրվող անձի անձնագիրը:

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԵՐԱԿՆՔԵԼՈՒ (ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ) ՀԱՄԱՐ

Բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են Ապահովագրության պայմանագիր կնքելու համար` բացառությամբ այն փաստաթղթերի, որոնցում տեղի չեն ունեցել որևէ փոփոխություններ: