Վտանգները կարող են ամենուր լինել․ ինքնաթիռով, ավտոմեքենայով ճամփորդելիս, անորակ սնունդ ընդունելիս, անգամ սպորտով զբաղվելիս։ Առանց սպորտի ձեր կյանքը չե՞ք պատկերացնում, բայց, անշուշտ, կցանկանայիք նվազեցնել ձեր կյանքում սպորտի հնարավոր ռիսկերը։ Ապահովագրությունը վստահություն է տալիս և տարբեր տարիքի, սեռի, կարգի սպորտսմեններին օգնության հասնում անհրաժեշտ պահին։

1. ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

«NAIRI SPORT»-ն առաջարկում է դժբախտ պատահարներից ապահովագրություն
սպորտով զբաղվող 6-55 /ներառյալ/ տարեկան անձանց համար:

2. ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ԱՆՁԻՔ

Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել՝

  • Մարզական դպրոցների աշակերտները
  • Մարզիկները, ովքեր մասնակցում են մրցումների կամ սահմանված գրաֆիկով
    հաճախում են մարզական պարապմունքների
  • Պրոֆեսիոնալ մարզիկները, ում համար սպորտը եկամտի հիմնական աղբյուրն է
  •  Մարզիչները

3. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԾԱԾԿՈՒՅԹ

Ծրագիրը ընձեռնում է ապահովագրական պաշտպանություն՝

  •  Մարզական պարապմունքների ընթացքում
  •  Մարզական մրցումների ընթացքում
  •  Մարզական միջոցառումների ընթացքում ՝
  1. ՀՀ և ԼՂՀ տարածքում անցկացվող
  2. Արտերկրում անցկացվող

4. ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՂ ՌԻՍԿԵՐ

«NAIRI SPORT»-ի շնորհիվ մարզիկն ապահովագրված է դժբախտ պատահարի
արդյունքում առաջացած հետևյալ ռիսկերից՝

  •  մարմնական վնասվածքներ և կոտրվածքներ
  •  աշխատունակության մշտական կորուստ
  •  մահ
    Ապահովագրական հատուցումներն իրականացվում են հետևյալ սահմանաչափերով՝
    – մարմնական վնասվածքների և կոտրվածքների դեպքում՝ բժշկի ցուցումով փաստացի կատարված բժշկական ծախսերի չափով, բայց ոչ ավել, քան ապահովագրական գումարի 50%-ը
    – Հաշմանդամության 1-ին խմբի ձեռքբերման դեպքում՝ Ապահովագրական գումարի 100%-ի չափով,
    – Հաշմանդամության 2-րդ խմբի ձեռքբերման դեպքում՝ Ապահովագրական գումարի 75%-ի չափով,
    – Հաշմանդամության 3-րդ խմբի ձեռքբերման դեպքում՝ Ապահովագրական գումարի 50%-ի չափով,
    – Մահվան դեպքում՝ Ապահովագրական գումարի 100%-ի չափով։

5. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՓԱԹԵԹՆԵՐ

Ապահովագրակ ան գումար /ՀՀ դրամ/ Տարեկան ապահովագրավճար /ՀՀ դրամ/
Ռիսկային խումբ 1 Ռիսկային խումբ 2 Ռիսկային խումբ 3
Տարբերակ 1 500,000 6,000 8,000 13,500
Տարբերակ 2 750,000 10,000 12,000 13,500
Տարբերակ 3 1,000,000 13,000 15,500 18,000

6. ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ

Ապահովագրության պայմանագիրը կարող է կնքվել՝
– 1 տարի ժամկետով
– մինչև 1 տարի ժամկետով
Ապահովագրության պայմանագիրը 1 տարուց պակաս ժամկետով կնքելու դեպքում
կիրառվում են հետևյալ կարգավորող գործակիցները

մինչև 30 օր 20%
31-60 օր 30%
61-90 օր 40%
91-120 օր 50%
121-150 օր 60%
151-180 օր 70%
181-210 օր 75%
211-240 օր 80%
241-270 օր 85%
271-300 օր 90%
301-330 օր 95%
331-366 օր 100%

7. ՄԱՐԶԱՁԵՎԵՐ

Ռիսկային խումբ 1 Բազկամարտ, Բադմինտոն, Վազք և քայլք, Բիաթլոն, Բիլիարդ, Ջրային պոլո, Գեղարվեստական մարմնամարզություն, Դարթս, Քյորլինգ, Կինոլոգիական սպորտ, Դահուկավազք, Լող, Ռադիոսպորտ, Ձկնորսական սպորտ, Սինխրոն լող, Սքվոշ, Սպորտային կողմնորոշում, Պարեր, Թենիս, Սեղանի թենիս, Ֆիթնես աերոբիկա, Սուսերամարտ, Շախմատ, Շաշկի, Էսթետիկ մարմնամարզություն
Ռիսկային խումբ 2 Թիավարություն, Ակրոբատիկ ռոքնռոլ, Բասկետբոլ, Բեյսբոլ, Հեծանվասպորտ, Ջրադահուկային սպորտ, Վոլեյբոլ, Հանդբոլ, Թեթև աթլետիկա, Առագաստանավային սպորտ, Լեռնադահուկային սպորտ, Սքեյթբորդինգ, Եռամարտ, Ժամանակակից հնգամարտ, Ծանր աթլետիկա, Դահուկային երկամարտ, Ջրացատք, Բատուտի վրա ցատկ, Սոֆթբոլ, Սպորտային տուրիզմ
Ռիսկային խումբ 3 Ավիացիոն սպորտ, Ավտոսպորտ, Ալպինիզմ, Սպորտային մարմնամարզություն, Բոբսլեյ, Բռնցքամարտ, Ծանրամարտ, Գոտեմարտ, Ազատ ոճի ընբշամարտ, Հունահռոմեական ոճի ըմբշամարտ, Ձյուդո, Կարատե, Կոմպլեքս մենամարտ, Ձիասպորտ, Մոտոցիկլային սպորտ, Ռաֆթինգ, Ռագբի, Սամբո, Սնոուբորդ, Սումո, Թեքվոնդո, Ուշու, Գեղասահք, Ֆուտբոլ, Ամերիկյան ֆուտբոլ, Հոկկեյ, Փեյնթբոլ, Քարթինգ, Ստորջրյա սպորտ, Նետաձգություն, Հրաձգություն

8. ԾՐԱԳՐԻ ԸՆՁԵՌԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«NAIRI SPORT»-ը տալիս է հնարավորություն ունենալու՝

  •  Պաշտպանություն ցանկացած սպորտաձևով զբաղվելու ժամանակ
  •  Պաշտպանություն արտերկրում անցկացվող մրցումների ժամանակ

Ծրագիրը կարգավորվում է Ընկերության «Դժբախտ պատահարներից ապահովագրության պայմաններ»-ով:

**Սույն ծրագիրը նախատեսված է 20 և ավելի անձանց համար: