Սիրտը մեր ամենակարևոր օրգանն է։ Մենք սիրում ենք, կարոտում ենք, ներում ենք․․․ ՍՐՏՈՎ։ Այն պատասխանատու է ոչ միայն մեր զգացմունքների, այլև կյանքի համար․․․ Մենք ապրում ենք, քանի դեռ մեր սիրտն է բաբախում։ Ինչ պետք է իմանանք մեր ՍՐՏԻ մասին, ինչպես սովորենք հասկանալ նրա լեզուն և հոգ տանել նրա մասին։

Ըստ համաշխարհային վիճակագրության՝ սրտանոթային հիվանդություններն ամբողջ աշխարհում մահացության առաջին պատճառն են։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սրտանոթային հիվանդությունների հետևանքով ամեն տարի աշխարհում մոտ մեկ միլիոն մարդ է մահանում․ չկա մեկ այլ հիվանդություն կամ խնդիր, որի հետևանքով մահացության ցուցանիշն այսքան բարձր լինի։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց շրջանում սրտանոթային հիվանդությունների և խնդիրների առաջացման վտանգը գրեթե երկու անգամ ավելի է։ Ըստ վիճակագրության՝ մահերի 80 տոկոսը հնարավոր է չլիներ՝ առողջական խնդիրները ժամանակին հայտնաբերելու և կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու դեպքում։

Կան բազմաթիվ գործոններ, որոնք մեծացնում են սրտանոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը։ «Վտանգի գործոնները լինում են վերահսկվող և չվերահսկվող։

Չվերահսկվող գործոններն են, օրինակ, սեռը, տարիքը, ժառանգականությունը։ Վերահսկվող գործոններն են՝ ծխելը, սննդի մեջ ճարպի մեծ քանակը, արյան բարձր ճնշումը, գիրությունը, շարժումների և մարզումների սակավությունը։ Երբ այս գործոններից մեկը համադրվում է մեկ կամ անգամ մի քանի այլ գործոնների հետ, ապա սրտանոթային հիվանդության առաջացման հավանականությունը կտրուկ բարձրանում է։ Դուք վարում եք ոչ առողջ ապրելակերպ, ծխում եք, սիրում եք համեղ և ճարպոտ ուտելիք օգտագործել, ունեք մարմնի ավելորդ քաշ, ձեր աշխատանքը նստակյաց է, հետևաբար օրվա մեծ մասն անցկացնում եք համակարգչի առաջ նստած, մյուս մասը՝ մեքենայի ղեկին, որովհետև ոտքով քայլել չեք սիրում, դեռ մի հատ էլ արյան ճնշում ունեք, պատկերացնու՞մ եք, թե միանգամից քանի վտանգի գործոն է համադրված ձեր դեպքում։

Բացի այն, որ ժամանակն է կյանքի ռիթմն ու տեմպը վերանայելու համար, անհրաժեշտ է բժշկի գնալ՝ ստուգելու ձեր սրտի վիճակը։ Ընդ որում, ձեր սրտի առողջությունը պահպանելու համար կարևոր է տարեկան մեկ անգամ անցնել սրտի ամբողջական բուժզննում։

Հատուկ ձեր ՍՐՏԻ համար ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մշակել է «Medical cardio» ապահովագրական փաթեթ, որը ձեռքբերելու դեպքում դուք տարեկան կխնայեք մինչև 50․000 ՀՀ դրամ՝ անցնելով անհրաժեշտ բուժզննումներ։

Պարտադիր չէ սրտի գանգատներ ունենաք և միայն դրանից հետո բուժզննում անցնեք։ Բժիշկները խորհուրդ են տալիս հատկապես 40 տարեկանը լրացած տղամարդկանց տարեկան մեկ անգամ սրտի ամբողջական բուժզննում անցնել։ Իսկ շեշտադրում է արվում հենց տղամարդկանց խմբում, որովհետև ըստ վիճակագրության՝ ոչ առողջ ապրելակերպ ավելի հաճախ հենց տղամարդիկ են վարում՝ ծխել, ալկոհոլ, ճարպի բարձր պարունակությամբ սնունդ օգտագործել, նստակյաց աշխատանք և այլն։ Իհարկե առողջ սիրտ բոլորիս է պետք՝ թե տղամարդկանց, թե կանանց։ Այնպես որ հենց այսօր սկսեք հոգ տանել ձեր ՍՐՏԻ՝ ամենակարևոր, կենսաստեղծ ու զգացմունքաստեղծ օրգանի մասին։

Նաիրի Ինշուրանսը մաղթում է երկար և առողջ կյանք։