Սխալներից ոչ մեկն ապահովագրված չէ։ Երբեմն սխալը կարող է շատ բարձր գին ունենալ։ Արդյոք հնարավո՞ր է ապահովագրվել ոչ թե սխալ գործելուց, այլ դրա հետևանքներից։  Պատասխանատվության ապահովագրությունը հնարավորություն կտա ձեզ խուսափել ֆինանսական մեծ խնդիրներից։ Ինչպե՞ս․․․ Մենք կպատմենք ձեզ այդ մասին։

Ի՞ՆՉ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Պատասխանատվության ապահովագրությունը հատուցում է ապահովագրված օբյեկտի շահագործման կամ ապահովագրված անձի գործունեության հետևանքով երրորդ անձանց պատճառված գույքային վնասները:

Պատասխանատվության ապահովագրության տեսակները բազմազան են և հիմնականում տարանջատվում են երկու խմբի՝ ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն և մասնագիտական պատասխանատվության ապահովագրություն:

Ի՞ՆՉՆ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ընդհանուր պատասխանատվության ապահովագրության պայմանագրով կարելի է ապահովագրել՝

  • Մասնագիտական պատասխանատվությունը,
  • Երրորդ անձանց նկատմամբ քաղաքացիական պատասխանատվությունը:

ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱՐԿ

Կնքելով վկայագիր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում՝ Ապահովադիրը կստանա զեղչ վկայագրի գործողության ողջ ընթացքում Ընկերության գործընկեր բժշկական հաստատություններում ծառայություններ ստանալու համար: