«Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»․ ի՞նչ կարող է լինել, երբ պարզ կարգախոսը գործողություն է դառնում։

Վերջերս ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում հայտարարվել էր ընկերության նոր կարգախոսի մրցույթ։ Մեր աշխատակիցները լավ գիտեն, թե ինչ առաքելությամբ է աշխատում ընկերությունը, ինչպես է աշխատում և ինչի է ցանկանում հասնել։ Այդ պատճառով որոշեցինք դիմել թիմի օգնությանն ու հավաքագրել լավագույն գաղափարները՝ նոր կարգախոսի համար։ Էլ ինչ մրցույթ, եթե հաղթող չլինի․․․ Բնականաբար կարգախոսների մրցույթն էլ հաղթող ունեցավ։ Այդ մասին դեռ կպատմենք, այս անգամ թեման այլ է։ Առաջարկված կարգախոսների շարքում կար մի տարբերակ՝ «Մեկը բոլորի համար, և բոլորը՝ մեկի»։ Հիմա կասեք, որ «հեծանիվ հայտնագործված չէ», 3 հրացանակիրների պատմությունը բոլորս գիտենք, ու այս կարգախոսն էլ լավածանոթ է։ Այո, ճիշտ եք, բայց այսօր որոշեցինք առանձնացնել մեր աշխատակցի առաջարկած այս կարգախոսը, որովհետև թեպետ այն չի հաղթել, բայց, ըստ էության, պատմում է այն մասին, թե ինչպես է մեր թիմն աշխատում։ Ընդամենը մի քանի օր առաջ մեր առիթ ունեցանք հերթական անգամ դրանում համոզվելու։

Եթե պատկերացնենք, որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ օրգանիզմ է, ապա «Զանգերի կենտրոնը» այդ օրգանիզմի թոքերն է։ Եթե թոքերը վատ են աշխատում, խաթարվում է ամբողջ օրգանիզմի աշխատանքը, օրինակ, սկսվում է շնչահեղձություն և այլն։ Չխորանալով բժշկական մանրամասների մեջ՝ մեր Զանգերի կենտրոնը, որը վերջերս ամբողջությամբ արդիականացվել է, սահմանվել են հատուկ աշխատանքային չափորոշիչներ, ընդհուպ՝  զանգից քանի րոպե անց հաճախորդը պիտի իր հարցի պատասխանը ստանա, սոցցանցերի միջոցով ստացված նամակներին քանի րոպեում աշխատակիցները պիտի արձագանքեն և այլն։ Կարճ ասած, մեր ընկերության «թոքեր՛»՝ Զանգերի կենտրոնը աշխատում է ժամացույցի նման։

Այնպես ստացվեց, որ մի քանի օր առաջ «Զանգերի կետրոնի» միանգամից մի քանի աշխատակիցներ առողջական խնդիրների պատճառով չկարողացան աշխատանքի ներկայանալ, ինչի հետևանքով օրվա ծանրաբեռնված ժամին, երբ մեծ թվով զանգեր ու նամակներ էին ստացվում, արդեն «սահմանված չափորոշիչները» պահելը բավականին դժվար էր դարձել։ Ի՞նչ անել, ներողություն խնդրել՝ պատասխանն ուշացնելու համար, բացատրել իրավիճակը և այլն։ Ոչ, մենք այդպես չվարվեցինք։

Քանի որ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ը մի վայր է, որը կարիերայի աճի է հնարավորություն է ստեղծում աշխատակիցների համար, շատերն, ովքեր սկսել են «Զանգերի կենտրոն»-ից, այսօր աշխատում են ընկերության տարբեր ստորաբաժանումներում։ «Զանգերի կենտրոն»-ի նախկին աշխատակիցները, ովքեր լավածանոթ էին կենտրոնի աշխատանքին, մի քանի ժամով վերադարձան «Զանգերի կենտրոն»՝ բացակա ընկերներին փոխարինելու և հերթապահող գործընկերներին օգնելու համար։

Հիշում եք չէ՞՝ «Մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի»։ Այսպես են աշխատում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում, այսպես են մտածում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ում։