Տարիներ շարունակ երազել եք հայրենիք այցելության մասին։ Ցանկանում եք Հայաստանում անցկացված յուրաքանչյուր օրը լինի տպավորություններով լի, որպեսզի հասցնեք հնարավորինս շատ բան տեսնել ու վայելել հայրենի երկրում։ Բայց արի ու տես, որ ձեր առողջական վիճակն անսպասելի վատթարացել է։ Ի՞նչ անել։ Հիմա պիտի ժամանակ կորցնեք համապատասխան ու ճիշտ աջակցություն ստանալու համար։ Մենք այլ տարբերակ ենք առաջարկում։ Ի՞նչ տարբերակ․․․Կարդացեք ստորև․

Ի՞ՆՉ Է ՀՀ ԱՅՑԵԼՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ այցելողների աջակցության ապահովագրությունը հատուցում է Հայաստանի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն այցելության ընթացքում ապահովագրված անձի հետ տեղի ունեցած դժբախտ պատահարի կամ նրա առողջական վիճակի վատթարացման հետևանքով առաջացած ծախսերը:

Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ

ՀՀ այցելողների աջակցության ապահովագրության շրջանակներում ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի կողմից  հատուցման ենթակա են հետևյալները՝

  • անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,
  • ապահովագրական պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
  • հայրենադարձության հետ կապված ծախսերը,
  • ծախսեր, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս:

ՈՐՏԵՂԻ՞Ց ԿԱՐԵԼԻ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի գլխամասային գրասենյակից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի մասնաճյուղից և գործակալական գրասենյակներից

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ-ի ապահովագրական գործակալներից

Պատվիրելով (+37460)500060 շուրջօրյա հեռախոսահամարով

Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Ապահովագրվող անձի անձնագիրը,
  • Պայմանագիր կնքող անձի անձնագիրը (եթե վերջինս Ապավագրվող անձը չէ):