Եթե շունիկին նայելիս ձեզ թվում է, թե նրա աչքերը խոսում են ձեզ հետ, ինչ-որ բան խնդրում կամ պարզապես ձեր ուշադրությունն են պահանջում, ապա դա կարող է լինել էվոլյուցիայի հետևանք՝ ձեր զգացմունքների վրա ազդելու «մանիպուլյացիոն գործիք»։

Գիտնականները պարզել են, որ մոտ 1000 տարվա ընթացքում շների աչքերը էվոլյուցիայի են ենթարկվել, ինչի արդյունքում զարգացել են նաև շների աչքերի շուրջը եղած մկանները։ Դրանք հնարավորություն են տալիս աչքերին այնպիսի արտահայտություն տալ, որ նրանք դուր գան մարդկանց։ Դիմային փոքրիկ մկանի շնորհիվ շունիկը ձեզ նայում է «երեխայի հայացքով»՝ այդպիսով համապատասխան տրամադրվածություն ստեղծելով։

Գիտական ուսումնասիրության համաձայն՝ հենց այդ «շան աչքերն» են օգնել ընտանի շներին մտերմանալ մարդկանց հետ, անգամ համարվել ընտանիքի անդամ։ Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում անցկացված այս ուսումնասիրությունը բացահայտում է աչքերի շուրջ կատարված անատոմիական այն փոփոխությունները, որոնք «դուր գալը» հնարավոր են դարձրել։

«Արտահայտիչ հոնքեր»․ այս հայացքը հնարավորություն է տալիս շունիկներին «մարդկային հաղորդակցման խաբկանք ստեղծել»։ Մկանային այդ շարժումը թույլ է տալիս շան աչքերին ավելի մեծ ու մանկական երևալ, այնպիսի հայացք է «ծնվում», որը սովորաբար մարդիկ ունենում են, երբ տխուր են։ Բրիտանացի և ամերիկացի գիտնականների հետազոտությունները բացահայտում են, որ շների այս ունակությունը զարգացել է մարդկանց կողքին ապրելիս, երբ անհրաժեշտություն է առաջացել «դուր գալ» մարդկանց։

Պրոֆեսոր Բրիջիթ Ուոլլերն ասում է, որ այս նոր բացահայտումները ցույց են տալիս, թե որքան կարևոր է դեմքն ուշադրությունը գրավելու հարցում, և որքան ազդեցիկ կարող է լինել դեմքի արտահայտությունը սոցիալական հաղորդակցության համար։

Բնօրինակ հոդվածը հրապարակել է BBC-ն։

Նայեք ձեր շունիկի խելոք, թախծոտ աչքերին աչքերին վստահ ենք, որ ձեզ մոտ ևս նրան պաշտպանելու ցանկություն է առաջանում։

Հիշեցնենք «Նաիրի Ինշուրանսի» առաջարկը հատուկ բոլոր ՇՆԱՍԵՐների համար, ինչի շնորհիվ ձեր շունիկն ավելի պաշտպանված կլինի։ Դուք կարող եք ապահովագրել ձեզ ձեր շունիկի անկանխատեսելի պահվածքից, օրինակ, եթե նա կծի հարևանին կամ անծանոթին։ Ապահովագրությունը ձեռքբերելու դեպքում դուք կստանաք նաև ՆՎԵՐ ձեր շունիկի համար՝ GPS Tracker, որի միջոցով դուք միշտ կիմանաք ձեր սիրելի, թախծոտ ու խելացի աչքերով շունիկի

  • գտնվելու վայրը:
  • ակտիվությունը (շարժման մեջ է, թե` կանգնած)

Պատասխանատվության ապահովագրության մասին Նաիրի Ինշուրանս ընկերության առաջարկն այստեղ։