Ժամանակակից մարդը մեծ ձգտումներ ունի՝ հասնել հաջողությունների, ունենալ ձեռքբերումներ, մրցունակ լինել, ճամփորդել և այլն։ Հաճախ թվում է, թե ժամանակը թռչում է, օրն արդեն ծրագրում ենք ոչ թե ժամերով, այլ՝ րոպեներով։ Ժամանակը քիչ է, իսկ անելիքներն ու նպատակները՝ շատ։ Այս խելահեղ մրցավազքում սեփական առողջության մասին մտածելու և հոգ տանելու համար ժամանակ չի մնում։ Քանի դեռ «ոչ մի տեղը չի ցավում» կամ «ցավը տանելի է», կամ էլ «դանակը ոսկորին դեռ չի հասել», բժշկի չենք դիմում։

Ըստ վիճակագրության՝ մարդիկ բժշկի են դիմում ծայրահեղ դեպքերում, հաճախ՝ չափազանց ուշ, ինչը նվազեցնում է տարբեր հիվանդությունների բուժման հավանականությունը։ Կանխարգելիչ բուժզննումը շատ կարևոր է բժշկության մեջ, քանի որ այն հնարավորություն է տալիս տարբեր հիվանդություններ ու առողջական խնդիրներ հայտնաբերել վաղ փուլում։

Պատահական չէ, որ  այսօր ամբողջ աշխարհում առաջնային է կանխարգելիչ բուժզննումների անցկացումը։ Այն քարոզելու համար կազմակերպվում են հատուկ սոցիալական արշավներ՝ ներկայացնելու համար, թե որքան կարևոր է կանխարգելիչ բուժզննումը մարդու առողջության պահպանման և լիարժեք կյանքով ապրելու համար։

2018 թ տվյալներով՝ աշխարհում  չարորակ նորագոյացություններից մահացել է 9.6 մլն մարդ, մահվան դեպքերի գրեթե 70%-ը գրանցվել է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում:

Հայաստանում չարորակ նորագոյացություններից տարեկան մահանում է շուրջ 5600 մարդ: Չարորակ նորագոյացությունների 30-50%-ը կարելի է կանխարգելել և բուժել` վաղ հայտնաբերման պարագայում։

Բժիշկները խորհուրդ են տալիս՝ տարեկան նվազագույնը մեկ անգամ անցնել կանխարգելիչ բուժզննում (check-up)։ Սա վերաբերում է յուրաքանչյուրին։ Եթե դուք որևէ գանգատ չունեք, դա չի նշանակում, որ առողջական որևէ խնդիր չկա։ Հիվանդությունները ախտանշանները կարող են հայտնվել այն ժամանակ, երբ արդեն պարզապես ուշ է։

Մտահոգվելով հանրային առողջության մասին՝ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մշակել է հատուկ Medical Check-up ապահովագրական ծրագիր։ Մեր նպատակն է կանխարգելիչ բուժզննում անցնելու մշակույթը զարգացնել Հայաստանում։ Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր հաճախորդները կանխարգելիչ բուժզննում անցնելու իրենց լավ սովորությունը տարածեն նաև իրենց ընտանիքներում։

Որքան էլ զբաղված ու ծանրաբեռնված լինեք, տարվա մեջ գտեք մի քանի ժամը ձեր առողջության մասին հոգ տանելու համար։ Առավել ևս, որ մեր փաթեթի միջոցով դա կարող եք անել նաև ոչ աշխատանքային ժամերին։

Երջանիկ ու հաջողակ լինելու համար առաջին հերթին պետք է առողջ լինել։

Ապրենք առողջ։