1. Ի՞ՆՉ Է «TRAVEL BOX» ԾՐԱԳԻՐԸ
«TRAVEL BOX» ծրագիրն արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրություն է՝
նախատեսված բազմակի ուղևորությունների մեկնող անձանց համար:
2. Ո՞Վ ԿԱՐՈՂ Է ԱՊԱՀՈՎԱԳՐՎԵԼ
Ծրագրի շրջանակներում ապահովագրվում է մինչև 85 տարեկան ցանկացած ֆիզիկական
անձ:
3. Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՀԱՏՈՒՑՎՈՒՄ
«TRAVEL BOX» ծրագրի շրջանակներում հատուցման ենթակա են՝
- անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսերը,
- բուժտրանսպորտային ծառայությունների ծախսերը,
- հայրենադարձության հետ կապված ծախսերը,
- ծախսերը, որոնք իրականացվել են Ապահովագրական պատահարի մասին Աջակցող ընկերությանը կամ Ապահովագրողին տեղեկացնելիս:
4. Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
Ապահովագրական գումար՝ 30 000 ԵՎՐՈ
Ապահովագրության տարածք՝ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀ
1 տարվա ընթացքում ուղևորությունների քանակ՝ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ
Ապահովագրության ժամկետ | Տարեկան ապահովագրավճար |
1 տարվա ընթացքում 15 օր | 4 000 ՀՀ դրամ |
1 տարվա ընթացքում 30 օր | 6 000 ՀՀ դրամ |
1 տարվա ընթացքում 60 օր | 9 000 ՀՀ դրամ |
1 տարվա ընթացքում 90 օր | 12 000 ՀՀ դրամ |
5.Ի՞ՆՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ
5.1. Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղթ,
5.2. Պայմանագիր կնքող անձի անձը հաստատող փաստաթուղթ (եթե վերջինս
Ապավագրվող անձը չէ):
6. Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՊԱՏԱՀԱՐԻ ԴԵՊՔՈՒՄ
Շտապ բժշկական օգնություն ստանալու համար անհրաժեշտ Է կապ հաստատել մեր
գործընկեր «Եվրոպ ասսիսթանս ԱՊՀ» աջակցող կազմակերպության հետ՝ նշված շուրջօրյա գործող հեռախոսահամարներից մեկով`
Ռուսաստան և այլ երկրներ | +7 495 787 21 78 |
Թուրքիա | +90 212 337 20 93 |
Հունաստան | +30 289 704 17 77 |
7. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
7.1. «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ»-ի ապահովագրության պայմանագիրը ընդունվում է աշխարհի
բոլոր դեսպանատների և հյուպատոսությունների կողմից,
7.2. 65-ից բարձր տարիքի անձի համար ապահովագրավճարը չի ավելանում, եթե ընտրված է
միայն հայրենադարձության հետ կապված ծախսերի ռիսկը
7.3. Չհատուցվող գումար չի կիրառվում,
7.4. Մենք ապահովում ենք շուրջօրյա և բազմալեզու սպասարկում