1. Ի՞ՆՉ Է «MEDICAL CARDIO» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

«MEDICAL CARDIO» ծրագիրը առողջության ապահովագրություն է՝ նախատեսված ֆիզիկական անձանց համար:

2. Ի՞ՆՉ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ՆԵՐԱՌՈՒՄ ԾՐԱԳԻՐԸ

ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ԲՈՒԺԶՆՆՈՒՄ /տարեկան 1 (մեկ) անգամ/

  • Էխոսրտագրություն
  • Էլեկտրասրտագրություն
  • Սրտաբանի խորհրդատվություն, բուժման նշանակում
  • Արյան ընդհանուր քննություն
  • Գլյուկոզայի որոշում արյան մեջ
  • Լիպիդային պրոֆիլ (խոլեստերին)

3. Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

  • Ապահովագրական գումար՝ 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ
  • Ապահովագրավճար՝ 14 000 (տասնչորս հազար) ՀՀ դրամ

4. Ի՞ՆՉ է ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ապահովագրվող անձի անձը հաստատող փաստաթուղ

5. ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • Շուրջօրյա հեռախոսակապ բժիշկ փորձագետի հետ
  • Զեղչերի տրամադրում գործընկեր բժշկական հաստատություններում (ստացիոնար ծառայությունների համար), այդ թվում՝ 10% զեղչի տրամադրում «Շենգավիթ» ԲԿ-ում ինվազիվ սրտաբանություն ծառայության համար
  • Բժշկական ծառայությունների ստացման գործընթացի կազմակերպում
  • Բժշկական հաստատությունների կողմից տրամադրված բժշկական ծառայությունների որակի վերահսկում

ԳՈՐԾԸՆԿԵՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հ/Հ Բժշկական հաստատություն Հասցե
1. «Էլիտ Մեդ Բժշկական կենտրոն» ՍՊԸ Հակոբ Հակոբյան փող., 3/15
2. «Նաիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ Պարոնյան 21
3. «Սիր-Մեդ» ԲԿ Փավստոս Բյուզանդ փող., 7-10 շենք
4. «Դիագնոստիկա բժշկական միավորում» ԲԲԸ Մարգարյան 6/1
5. «Դիալաբ կլինիկական» ախտորոշիչ լաբորատորիա Մամիկոնյանց փող., 41 շենք
6. «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ Ահարոնյան 6
7. «Շենգավիթ» ԲԿ ՓԲԸ Մանանդյան 9
8. «Մեդլայն կլինիկ» ՍՊԸ Երևան, Ռոստովյան փող., 17/1 շենք
9. «Վարդանանց» ՆԲԿ Վարդանանց 18
10. Կրիոգեն բժշկական կենտրոն Բաբայան 36

*Սույն ապահովագրության շրջանակներում հատուցման ենթակա են Ընկերության հետ համագործակցող և Ապահովագրված անձի կողմից ընտրված մեկ բժշկական հաստատությունում ստացված ծառայությունները:
Նշում: Գործընկեր բժշկական հաստատությունների ցանկը Պայմանագրի գործողության ընթացքում կարող է փոփոխվել: