Ինչների՞ս է պետք ապահովագրվել, եթե այն երկիրը, որտեղ պատրաստվում ենք մեկնել, իր տարածք մուտք գործելու համար նման պայման չի սահմանում։ Առավել ևս եթե գնում ենք հարևան երկիր՝ Վրաստան, որը շատ հայերի համար, ինչպես ասում են, «ջրի ճամփա է դարձել»։ Այս հոդվածում մենք մանրամասն կներկայացնենք, թե ինչ ռիսկեր կարող են լինել այդ ճամփորդության ընթացքում, և որքան կօգնի կամ չի օգնի ռիսկերի, դրանց հետ կապված ծախսերի նվազեցմանը ապահովագրություն ունենալը։

Արդեն ամառ է, նշանակում է՝ ծովափնյա հանգստի շրջանը պաշտոնապես բացված է։ Վրաստանի Տուրիզմի ազգային կոմիտեի տվյալներով՝ նախորդ տարի 1,3 միլիոն հայ է այցելել Վրաստան։ Արդեն քանի տարի է՝ մեր հարևան երկիրը վստահորեն պահպանում է հայաստանցիների համար թոփ հանգստի ուղղությունների առաջատարի կարգավիճակը։ Վրացական օրենսդրության համաձայն՝ օտարերկրացիները կարող են երկրի տարածք մուտք գործել առանց ճամփորդական կամ բժշկական ապահովագրության։ Բնականաբար, մեծ թվով զբոսաշրջիկներ այդպես էլ անում են՝ կարծելով, որ այն, ինչը պարտադիր չէ, ուրեմն պետք էլ չէ, մինչդեռ զբոսաշրջիկը որևէ կերպ ապահովագրված չէ նրանից, որ օտար երկրում հանգստի ընթացքում չնախատեսված առողջական կամ այլ խնդիրներ չեն ծագի։

Վիճակագրության համաձայն հանգստի ընթացքում ամենից հաճախ զբոսաշրջիկները հետևյալ ռիսկերին են բախվում․

  • Հանկարծակի ատամնացավ
  • Մարմնական վնասվածք
  • Այրվածք
  • Սննդային թունավորում
  • Ջրահեղձում և այլն

Հիմա փորձենք շատ համառոտ ներկայացնել, թե Վրաստանում բժշկական տարբեր ծառայությունների համար ինչ արժեքներ են գործում․

  • Շտապ օգնություն- 10․000 ՀՀ դրամ
  • Սովորական խորհրդատվություն- 6000 ՀՀ դրամ
  • 1 ատամի պլոմբավորում- 10․000 ՀՀ դրամ
  • 1 օր ստացիոնար բուժում- 138․000 ՀՀ դրամ

*Արժեքները նշված են մոտավոր՝ վրացական լարիի և հայկական դրամի միջին փոխարժեքով։

Ընդ որում, Վրաստանում վճարովի են թե պետական, թե մասնավոր բուժկենտրոններում մատուցվող ծառայությունները։ Բնականաբար, մասնավորում դրանք ավելի թանկ են։

Ավելորդ ծախսերից խուսափելու համար ավելի լավ է 7-օրյա ճամփորդական ապահովագրության համար վճարել ընդամենը 1500 դրամ և հանգստանալ առանց անհանգստանալու․

Վրաստան մեկնողների համար ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մշակել է ապահովագրական ՀԱՏՈՒԿ ծրագիր, որից կարող են օգտվել մինչև 85 տարեկան (ներառյալ) ԲՈԼՈՐԸ։

Ծրագրի մանրամասները՝ այստեղ․ http://bit.ly/2wSQANv

Դուք լիարժեք հանգիստ վայելեք, իսկ մնացածի մասին հոգ կտանի ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ․ չէ՞ որ մենք այստեղ ենք՝ ձեզ օգնելու համար։