1.Ի՞ՆՉ Է «ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳԻՐԸ

«ՎՐԱՍՏԱՆ ՄԵԿՆՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ» ապահովագրական ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) 7-օրյա ապահովագրություն է Վրաստան մեկնող անձանց անկանխատեսելի բժշկական եւ այլ ծախսերի համար:

2.ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ծրագրի շրջանակներում կարող են ապահովագրվել պայմանագրի կնքմանպահին մինչեւ 85 տարեկան /ներառյալ/ ֆիզիկական անձինք:

3.Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՔ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

Ծրագրի շրջանակներում ստանում եք հատուցում հետեւյալ ծախսերի համար՝

Անհետաձգելի (շտապ) բժշկական ծառայության ծախսեր՝ այդ թվում՝ ծախսեր, որոնք հետեւանք են՝

  • մարմնական վնասվածքների,
  • հանկարծակի սուր թունավորման,
  • ջրահեղձման,
  • շնչահեղձման,
  • սուր ատամնացավի դեպքում պատճառի վերացում:

Պատահարի ժամանակ առաջացած բուժտրանսպորտային ծառայությունների ծախսեր

4.Ի՞ՆՉ ԾԱԾԿՈՒՅԹ Է ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ

Ապահովագրական գումար` 800,000 ՀՀ դրամ

Ապահովագրավճար` 1,500 ՀՀ դրամ

5.ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ

Առանձին ռիսկերի գծով ծախսերը հատուցվում են հետեւյալ առավելագույն սահմանաչափերով՝

  • քրոնիկ հիվանդությունների`կյանքին վտանգ սպառնացողսրացումներ -300,000 ՀՀ դրամ,
  • ատամնաբուժական ծառայություններ՝ատամի նյարդի հեռացում կամ ատամի հեռացում-50,000ՀՀ դրամ,
  • այլ ծախսեր-փաստացի կատարած ծախսերի 50%, սակայն ոչ ավել, քան 450,000 ՀՀ դրամ:

6.Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Պայմանագրի կնքման համար անհրաժեշտ է.

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ապահովագրված անձի անձը հաստատող փաստաթուղթ:

7.ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  • 0-85 տարեկան անձանց ապահովագրելու հնարավորություն,
  • Ուղեւորության ընթացքում հավանական ծախսերի կրճատում:

*Ծրագիրը կարգավորվում է «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ խորհրդի կողմից 29.04.2016թ. թիվ 33 որոշմամբ հաստատված «Արտերկիր մեկնողների աջակցության ապահովագրության պայմաններ»-ով: