Յուրաքանչյուր ծնող ցանկանում է, որ իր երեխան առողջ ու երջանիկ լինի։ Առողջության պահպանումը պետք է սկսել փոքր տարիքից, օգտակար սովորություններ ձևավորել, առողջ ապրելակերպ որդեգրել, հոգ տանել առողջության մասին՝ պարբերաբար կանխարգելիչ բուժզննումներ անցնելով։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ մանկաբույժ Ռուզաննա Եսայանը խորհուրդներ է տալիս, թե ինչպես հոգ տանել 6-15 տարեկանների առողջության մասին։

Մեր երկրում մինչև 6 տարեկան երեխաների համար պոլիկլինիկ ծառայությունները շատ լավ են կազմակերպվում, օրինակ, պատվաստման պետական ծրագրի շրջանակներում փոքրիկներն անընդհատ մասնագետների ուշադրության կենտրոնում են լինում, ինչը շատ դեպքերում թույլ է տալիս բազմաթիվ առողջական խնդիրներ ժամանակին հայտնաբերել և հեշտությամբ, անհետևանք բուժել։ 6 տարեկանից հետո երեխան պոլիկլինիկայում կարող է տարեկան 1 անգամ ստանալ մանկաբույժի խորհրդատվություն, իսկ հաջորդը սկրինինգային ստուգումները երեխան 15 տարեկանում է անցնում։  Մինչդեռ 6-15 տարեկան երեխաների տարիքային խմբում բազմաթիվ առողջական խնդիրներ կարող են առաջանալ, որոնք ժամանակին կանխարգելելու դեպքում հետագայում չեն վերածվի առողջական լուրջ խնդիրների։ Օրինակ, աղջիկների դեպքում կարող են գինեկոլոգիական խնդիրներ առաջանալ, հորմոնալ խանգարումներ լինել, թե աղջիկների, թե տղաների մոտ ատամնաշարի կցվածքի խախտումներ կարող են լինել, որոնց դեպքում ատամնաբույժը կարող է անհրաժեշտ խորհրդատվություն տալ՝ ինչ անել, ինչպես անել, երբ անել, որպեսզի երեխաների ատամները թե էսթետիկ, թե առողջական խնդիրներ չունենան։

Որպես մայր և բժիշկ խորհուրդ եմ տալիս ծնողներին տարեկան գոնե 1 անգամ իրենց երեխաներին կանխարգելիչ բուժզննումների տանել։ Անպայման չէ երեխան գանգատ ունենա, դա կարևոր է հնարավոր գանգատները կանխելու համար։ Ի վերջո, յուրաքանչյուր ծնող իրեն ավելի հանգիստ և ապահով կզգա, եթե համոզվի, որ  իր երեխան լիարժեք առողջ է։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ հոգ է տանում ոչ միայն ձեր, այլև ձեր փոքրիկների առողջության մասին։

ՀԱՏՈՒԿ ձեր փոքրիկի համար մեր թիմը մշակել է կանխարգելիչ բուժզննումների ապահովագրական փաթեթ՝ Kids Check-up, որի շրջանակներում 6-15տ երեխաները կստանան․

  • Մանկաբույժի խորհրդատվություն
  • Ակնաբույժի խորհրդատվություն /տեսողության ստուգում/
  • ՔԿԱ բժշկի խորհրդատվություն
  • Ատամնաբույժի խորհրդատվություն

2.Գործիքային հետազոտություններ.

  • Որովայնի օրգանների ՈւՁՀ
  • Փոքր կոնքի օրգանների ՈՒՁՀ
  • Վահանաձև գեղձի ՈՒՁՀ

3.Լաբորատոր հետազոտություններ.

  • Արյան ընդհանուր քննություն
  • Մեզի ընդհանուր քննություն
  • Գլյուկոզայի որոշում

Ձեր փոքրիկի առողջության մասին հոգ տանող ապահովագրական այս փաթեթը հասանելի կլինի ՇՈՒՏՈՎ։ Այն կօգնի ձեզ՝ ապահովագրել ձեր փոքրիկին առողջական տարբեր խնդիրների առաջացումից և խորացումից։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մաղթում է, որ աշխարհի բոլոր փոքրիկներն առողջ լինեն։