Հաճախորդի պատմություն

Մայիսի 20-ին լրացավ մեր ամուսնության 15 տարին։ Այդ առիթով, բնականաբար, ինչպես ես ամուսնուս, այնպես էլ ամուսինս ինձ համար նվերներ ու անակնկալներ էինք պատրաստել։ Նվերները փոխանակել էինք արդեն, ամուսինս բերեց մի տուփ․ «Սա թողել եմ վերջում, որովհետև այս նվերը երկուսիս համար է»։ Անհամբերությամբ բացեցի տուփը, ձևավորման համար նախատեսված թղթիկներ ու շոկոլադներ։ Ամուսինս շոկոլադ շատ է սիրում, ներողամիտ ժպտացի, որ «նվեր երկուսիս համար» ասելով՝ փաստորեն  շոկոլադ նկատի ուներ։

«Դու դեռ նվերին չես հասել, ավելի լավ նայիր»,- մի շոկոլադ վերցնելով՝ ասաց ամուսինս։ Մի կողմ տարա թղթիկներն ու շոկոլադները և գտա էլեգանտ ձևավորմամբ ծրար՝ վրան գրված «Car assistant»։ Բացեցի այն ու սկսեցի կարդալ՝ շարժական վուլկանացում, մարտկոցի լիցքավորում, 24/7 ապահովագրության հետ կապված ցանկացած խորհրդատվություն և այլն։

«Փաստորեն ուզում ես գլուխդ ինձնից ազատել, որ էլ քեզ չզանգահարեմ, երբ խնդի՞ր է լինում»,- ծիծաղելով ասացի ես։

«Չէ, սիրելիս, ուղղակի ուզում եմ, որ ճանապարհին չմնաս նույնիսկ եթե հանկարծ, օրինակ, հեռախոսս անհասանելի լինի, գործուղման լինեմ և այլն»։

Մայիսի 28-ին որոշեցի երեխաներիս տանել Սարդարապատի հուշահամալիր՝ տոնական միջոցառումներին մասնակցելու, զբոսնելու համար։ Ամուսինս վերապատրաստման է մեկնել Մյունխեն, այնպես որ տոնական օրվա համար այլ ծրագրեր չկային։ Հրաշալի օր անցկացրեցինք, բալիկներս առաջին անգամ էին Սարդարապատում, չնայած սարսափելի շոգին՝ վազվզում էին, խաղում, հարցեր տալիս։ Աղջիկս արդեն 5-րդ դասարան փոխադրվեց, իսկ տղաս՝ 2-րդ։ Փորձում էր քույրիկիս հետ չմնալ իր «խելոք» հարցերով։ Հագեցած օրվանից հետո տուն ենք վերադառնում, համարյա մայրաքաղաք էինք հասել, մի մեքենա հավասարվեց մեքենայիս, ապակին իջեցրեց, ես էլ իջեցրի․

«Քույրիկ ջան, հետևի անիվը լրիվ իջած է»,- ասաց տղան։

Շնորհակալություն հայտնեցի, ճանապարհի եզրին կանգնեցրի մեքենան, իջա, տեսնեմ՝ իսկապես, անվադողը լրիվ իջել է։ Եթե փոքրիկներս մեքենայում չլինեին, միգուցե և ռիսկի դիմեի, փորձեի այդպես տուն հասնել։ Բայց երեխաների հետ ավելի ուշադիր ու զգոն եմ վարում։ Վերցրեցի հեռախոսս, ավտոմատ ամուսնուս հեռախոսահամարն էի հավաքում, ինչպես միշտ եմ անում նման դեպքերում, հետո հիշեցի, որ նա երկրում չէ և դեռ ևս մեկ շաբաթ ինձ հոգսերի հետ մենակ է թողել։ Մի  պահ հուսալքված, ցրված հայացքով շուրջս նայեցի, հետո հիշեցի մեքենայի գրպանիկում դրված կարմիր ծրարի մասին։ «Փորձենք»,- մտածեցի ես։

Հավաքեցի 8688, պատասխանեցի օպերատորի մի քանի կարճ հարցերին, դրանից հետո օպերատորը տեղեկացրեց, որ 30 րոպեի ընթացքում մասնագետները կմոտենան մեքենային։ Դեռ 20 րոպե էլ չէր անցել, մոտեցավ իմ «car assistant»-ը։ Բարեհամբույր և հոգատար երիտասարդը զննեց անվադողը, այն կարգի բերեց, դրանից հետո նաև հերթը մյուս անվադողերին հասավ, թեպետ ի սկզբանե մյուսները մտքովս չէին էլ անցնում։ «Քույրիկ ջան, անպայման պիտի սրա՞նք էլ այսքան իջնեն,  որպեսզի կարգի գցենք, այսօր չէ, վաղն էլ սրանց կարիքն է լինելու»,- իր մասնագիտական կարծիքն ասաց ինձ օգնության հասած երիտասարդը։

5 րոպե անց ես ու բալիկներս արդեն շարունակում էինք մեր տունդարձի ճանապարհը։ Ամուսինս ճիշտ էր,  CAR ASSISTANT-ը նվեր էր երկուսիս համար էլ։