«CAR ASSISTANT» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Ի՞ՆՉ Է «CAR ASSISTANT» ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ

Ավտոտրանսպորտային միջոցի շահագործման ընթացքում Երևան քաղաքում և Երևան քաղաքից 20 կմ շառավիղն ընդգրկող տարածքներումպատահար տեղի ունենալու դեպքում «CAR ASSISTANT» ծրագրի շրջանակներում տրամադրվում են հետևյալ ծառայությունները ՝

  • Շարժական վուլկանացման ծառայություն/անվադողերի վերանորոգում/
  • Մարտկոցի կցասնուցման ծառայություն,
  • Էվակուատորի ծառայություն,
  • Ապահովագրության հետ կապված ցանկացած խորհրդատվություն 24/7 ռեժիմով,
  • Ապահովագրական հատուցման ստացում՝ առանց Ապահովագրողի գրասենյակ այցելելու:

Ինչպես նաև՝ ավտոտրանսպորտային միջոցի վարորդի դժբախտ պատահարներից ապահովագրություն:

2. ՈՎՔԵ՞Ր ԿԱՐՈՂԵՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ «CAR ASSISTANT» ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

«CAR ASSISTANT» ապահովագրության պայմանագիր կարող են ձեռք բերել.

  • հաշվառված ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերը,
  • ավտոտրանսպորտային միջոցի վարձակալները,
  • վարելու միջոցով ավտոտրանսպորտային միջոցներ ներմուծողները:

3. Ի՞ՆՉ ՌԻՍԿԵՐԻՑ ԵՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՎՈՒՄ

«Նաիրի Ինշուրանս»-ն առաջարկում է պաշտպանություն ապահովագրական պատահարի արդյունքում առաջացած հետևյալ իրադարձությունների ի հայտ գալու դեպքում.

  • Աշխատունակության ժամանակավոր կորուստ
  • Աշխատունակության մշտական կորուստ
  • Մահ

4. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԵՐ

Ապահովագրական հատուցումներն իրականացվում են Ապահովագրական գումարի նկատմամբ հետևյալ սահմանաչափերով՝

Շարժական վուլկանացման ծառայություններ Անսահմանափակ քանակությամբ
Բացառությամբ, եթե անվադողի պահպանաշերտի նախշանկարի մնացորդային բարձրությունը ցածր է 1.6 մմ-ից (թեթև մարդատար ավտոմեքենայի դեպքում), ապա տվյալ անվադողի համար ծառայությունը մատուցվում է մեկ անգամ: Անվադողերի վերանորոգում ծառայությունը չի մատուցվում 1.3 սմ-ից ավելի պատռվածք կամ ճողվածք ունեցող անվադողի դեպքում:
Մարտկոցի լիցքավորման ծառայություններ Անսահմանափակ քանակությամբ
Մարտկոցի կամ էլեկտրասնուցման համակարգի շարունակական խնդիրների բացահայտման դեպքում սույն ծառայությունը անսահմանափակ քանակությամբ չի մատուցվում:
Էվակուատորի ծառայություններ՝ պատահարի դեպքում մեկ տեղափոխում Անսահմանափակ քանակությամբ
Աշխատունակության ժամանակավոր կորուստ
Բուժման ծախսերի չափով, բայց ոչ ավել քան Ապահովագրական գումարի 50%-ը:
Աշխատունակության մշտական կորուստ
1-ին խմբի հաշմանդամության ձեռքբերում Ապահովագրական գումարի 100%-ի չափով
2-րդ խմբի հաշմանդամության ձեռքբերում Ապահովագրական գումարի 75%-ի չափով
3-րդ խմբի հաշմանդամության ձեռքբերում Ապահովագրական գումարի 50%-ի չափով
Մահ Ապահովագրական գումարի 100%-ի չափով

 

5. ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՒՄԱՐ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ

Ապահովագրական գումար Տարեկան ապահովագրավճար
600,000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամ 14,900 (տասնչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամ

 

6. Ի՞ՆՉ ՏՎՅԱԼՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՀԱՄԱՐ

  • Ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ,
  • Ավտոտրանսպորտային միջոցի տեխանձնագիր։

Հետաքրքրե՞ց․ ուղարկե՛ք Ձեր կոնտակտային տվյալները, և մեր մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ մանրամասների համար։ Հարցերի դեպքում կարող եք նաև զանգահարել մեր շուրջօրյա սպասարկման հեռախոսահամարին․ 8688: