Լրտես, մոգ, սպորտսմեն, ոստիկան, հրշեջ, բժիշկ, հնագետ․ նրանք ամենից հաճախ են դառնում գեղարվեստական ֆիլմի գլխավոր հերոս։ Իսկ ի՞նչ կասեք ապահովագրական գործակալների մասին, կարծում եք, որ նրանց աշխատանքը չափազանց ձանձրալի է գեղարվեստական ֆիլմում ներկայացնելու՞ համար։ Արի ու տես, որ ոչ՝ ապահովագրական աշխատանքը շատ հետաքրքիր ու գրավիչ կողմեր ունի, ինչի շնորհիվ էլ տարբեր տարիներին հայտնի կինոռեժիսորներ իրենց նկարահանած ֆիլմերում անդրադարձել են ապահովագրական գործակալների աշխատանքին։ Եվ այսպես, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ներկայացնում է ապահովագրության ու ապահովագրական գործակալների մասին պատմող լավագույն ֆիլմերից մի քանիսը։

1․«Մարդասպանները», 1946թ․

Ռեժիսոր Ռոբերտ Սիոդմակի այս ֆիլմում հանդես են եկել այնպիսի լեգենդար դերասաններ, ինչպիսիք են Բերտ Լանկաստերը, Ավա Գարդները։ Ֆիլմի սյուժեն հետևյալն է՝ երկու վարձու մարդասպաններ սպանում են լցակայանի աշխատակցին։ Սպանությունը հետաքննում է ապահովագրական գործակալը։ Այս ֆիլմը հեղինակավոր բազմաթիվ մրցանակների է արժանացել, ստացել 4 «Օսկար»՝ այդ թվում «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար» անվանակարգերում։ Ֆիլմի հաջողությունը ոգեշնչեց ռեժիսորին ապահովագրության թեմային անդրադառնալ ևս 3 ֆիլմում։

2․«Բռնել գողին», 1955թ․

Ապահովագրության թեման ներկայացվում է նաև «Սասպենսի Վարպետ» ճանաչված Ալֆրեդ Հիչքոքի հայտնի ֆիլմերից մեկում։ «Բռնել գողին» ֆիլմի սյուժեն  պտտվում է զարդերի սերիական գողությունների շուրջ․ հիմնական կասկածյալը Ջոն Ռոբին է, որն անցյալում գող է եղել։ Նրան հաջողվում է համոզել ապահովագրական ընկերության աշխատակցին, որ ինքն անմեղ է, արդյունքում Ջոնն ինքնուրույն հետաքննություն է սկսում՝ գտնելու իրական հանցագործին։ Ապահովագրության թեման Հիչքոքն օգտագործել է նաև մեկ այլ ֆիլմում՝ «Ոչ այն մարդը»։

3․ «Թրումանի շոուն», 1998թ․

Ֆիլմի գլխավոր հերոսն է ոչ միայն ապահովագրական գործակալ Թրումանը, այլև կարելի է ասել, ապահովագրական ամբողջ ինդուստրիան։ Նա չգիտի, որ իր ամբողջ կյանքը հեռարձակվում է ուղիղ եթերում՝ աշխարհով մեկ, այդպիսով հեռուստադիտողներն իմանում են նաև նրա աշխատանքի մանրամասները։

4․ «Թոմաս Քրաունի խարդախությունը», 1999թ․

Ֆիլմը պատմում է միլիարդատեր Թոմաս Քրաունի մասին, որը ձանձրույթից փրկվելու համար իր կյանքը տարբեր էքստրեմալ զբաղմունքներով փորձում է հետաքրքիր դարձնել։ Մի անգամ էլ որոշում է իդեալական հանցագործություն կատարել՝ Բոստոնի բանկերից մեկը թալանել։ Ոստիկանությունից բացի հետաքննություն է վարում նաև ապահովագրական ընկերության երիտասարդ գործակալուհին՝ Վիկի Անդերսոնը, որին հենց սկզբից 7-րդ զգայարանը հուշում է, որ Թոմաս Քրաունն այս հանցագործության ուղեղն է։

5․«Նեֆրիտի կարիճի  անեծքը», 2011թ․

Հայտնի կինոռեժիսոր Վուդի Ալենի ֆիլմի գլխավոր հերոսներն ապահովագրական ընկերության 2 աշխատակիցներն են, նրանցից մեկը համարվում է ընկերության լավագույն ապահովագրական հետաքննիչը, մյուսը մենեջերներից մեկն է, որը միշտ փորձում է օպտիմալացնել ընկերության ռեսուրսները։ Մի անգամ պատահաբար նրանք հայտնվում են հիպնոզի սեանսին, որից հետո ապահովագրական ընկերությունում տարօրինակ գողությունների շարք է սկսվում։

 Իհարկե ներկայացված հնգյակով ապահովագրության և ապահովագրական գործակալների թեման կինեմատոգրաֆիայում չի սահմանափակվում։ Հետևեք մեր բլոգի նորություններին․ հետաքրքիր ֆիլմերի մեկ այլ ընտրանի կներկայացնենք հաջորդ անգամ։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մաղթում է ձեզ հաճելի կինոդիտում։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։