Ճամփորդություն ծրագրելիս այնքան ենք տարվում նախապատրաստական տարբեր աշխատանքներով, որ հաճախ մոռանում ենք մանրուք թվացող կարևոր կետի մասին՝ ապահովագրություն։  Ցանկացած ուղևորություն նաև որոշակի ռիսկեր ունի։ Տուրիստը կամ արտասահմանում որոշակի ժամանակով գտնվող քաղաքացին կարող է ոչ միայն բժշկի, այլև այլ տեսակի օգնության, աջակցության կարիք ունենա։

Ստացե՛ք արտերկիր մեկնողների աջակցության օնլայն ապահովագրությունն այստեղ։

Ռիսկերի տեսակները տուրիզմում

Ռիսկերը կարելի է միավորել 4 հիմնական խմբի մեջ, որոնց համար արտասահմանյան շատ երկրներում ապահովագրության հատուկ տեսակներ են գործում․

1․ Տուրիստի կյանքին և առողջությանը վերաբերող ռիսկեր

Ճանապարհորդների համար անհանգստանալու պատճառներ կարող են շատ լինել։ Օրինակ, Ասիայի և Աֆրիկայի շատ երկրներում սանիտարահիգիենիկ պայմանները, անծանոթ սնունդը, վտանգավոր ֆլորան և ֆաունան, ինչպես նաև այլ պատճառներ, որոնք կարող են հանգստի մեկնած մարդկանց կյանքի կամ առողջության համար սպառնալիք դառնալ։

2․ Գույքի կորուստ կամ վնաս

Ճամփորդելիս երբեմն պատահում է ուղեբեռի կորուստ, կամ որևէ արժեքավոր իր է  վնասվում, օրինակ՝ վիդեո կամ ֆոտոխցիկ։ Անախորժ իրավիճակում կարելի է հայտնվել նույնիսկ ամենաանսպասելի վայրում։ Պատկերացրեք, երբ տուրիստը հեռու ինչ-որ վայրում հանգստանում է, իսկ այդ ժամանակ իր տունը թալանում են կամ էլ հարևանների տան ջրի արտահոսքի պատճառով վնասվում է ձեր բնակարանը։

3․ Քաղաքացիական պատասխանատվության ռիսկ

Ճանապարհորդության ընթացքում կարող է ցանկացած իրավիճակ ստեղծվել, որի հետևանքով տուրիստը կարող է ոչ դիտավորյալ վնաս հասցնել երրորդ անձի առողջությանը։ Այդ իսկ պատճառով արտասահմանյան մի շարք երկրներում ապահովագրական գործակալները խորհուրդ են տալիս ապահովագրել  նաև քաղաքացիական պատասխանատվությունը։ Այս կետը հատկապես ակտուալ է սպորտսմենների կամ ակտիվ ժամանցի սիրահարների համար։

4․ Ֆինանսական ռիսկ

Ճամփորդելիս հնարավոր են նաև ֆինանսական ռիսկեր․ մասնավորապես, հնարավոր է  չվերթի չեղարկում կամ հետաձգում, որիհետևանքով կարող են ֆինանսական կորուստներ լինել։ Այսպիսի ֆորս-մաժորային իրավիճակներից հնարավոր չէ, իհարկե, ամբողջովին պաշտպանվել, բայց կարելի է գոնե ապահովագրվել, որպեսզի հնարավորություն ունենաք ստանալ փոխհատուցում։

Մեր երկրում ևս տուրիստական ապահովագրության տարբեր տեսակներ են գործում, Նաիրի Ինշուրանսը մշակել է տուրիստական ապահովագրության յուրօրինակ փաթեթներ, որոնք թե հարմար են, թե մատչելի։

Հանգստի ընթացքում անախորժություններից խուսափելու ու արձակուրդը վայելելու համար անպայման ունեցեք տուրիստական ապահովագրություն։ Այդպես ավելի վստահ կլինեք և ցանկացած պահի կկարողանաք վերահսկել իրավիճակն աշխարհի որ ծայրում էլ որ լինեք։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։