Ճամփորդությանը նախորդող օրերը լի են հաճելի պատրաստություններով՝ ավիատոմսեր ձեռք բերել, հյուրանոց ամրագրել, առանձնացնել բոլոր այն վայրերը, որոնք պարտադիր են՝ «must do» ձեր այցելությունների շարքում, դրանց մասին անհրաժեշտ տեղեկատվություն հավաքել և վերջապես ճամպրուկում դասավորել այն ամենը, ինչ կարող է պետք գալ ուղևորության ընթացքում։ Հաճախ ճամփորդությունների մեկնելիս մոռանում ենք մեր լիարժեք հանգիստն ապահովող կարևոր գործոնի` ապահովագրության մասին։ Կան երկրներ, որոնք պարտադրում են ունենալ ապահովագրություն՝ իրենց երկիր մուտքի թույլտվություն տալու համար, օրինակ, շենգենյան վիզա ստանալու համար ապահովագրություն ունենալը պարտադիր պայման է։ Այն դեպքերում, երբ վիզայի համար ապահովագրություն պետք չէ, հաճախ մենք որոշում ենք շրջանցել այն՝ գայթակղվելով մի քիչ ավելի գումար խնայելու մտքով։

Եկեք հասկանանք՝ ինչի համար է պետք ապահովագրվել ճանապարհ ընկնելուց առաջ․․․

Արտերկիր մեկնելիս ապահովագրություն ունենալով միանգամից 3 շահում ենք ունենում․

  1. խնայում ենք գումար,
  2. չենք ունենում ժամանակի անիմաստ կորուստ,
  3. չենք քայքայում նյարդեր։

Այդ ինչպե՞ս․․․ Հիմա հերթով, կարգով ներկայացնենք ճամփորդելիս ապահովագրություն ունենալու բոլոր առավելություններն ու դրանց հիմնավորումները։

Պատկերացնենք, որ հրաշալի, կատարյալ հանգիստ եք վայելում ծովափին՝ արևայրուք, արևադարձային կոկտեյլներ և այլն․ հանկարծակի ձեր ինքնազգացողությունը վատանում է․․․ Հասկանում եք, որ բժշկի կարիք ունեք, բայց օտար երկրում եք, չեք տիրապետում տեղական լեզվին, անհանգստանում եք, չգիտեք՝ ուր դիմել, ինչպես դիմել, ում վստահել։ Այս դեպքում անհրաժեշտ է ուղղակի զանգահարել Նաիրի Ինշուրանսի աջակցող ընկերության  ծառայություն․ աշխատակիցը, որը խոսում է ձեզ հասկանալի լեզվով, ոչ միայն կուղղորդի՝ ինչ անել, այլև կկազմակերպի բժշկի այցելությունը, իսկ եթե անհետաձգելի օգնություն է անհրաժեշտ եղել, և հաճախորդը հոսպիտալացվել է, ապա աջակցող ընկերության աշխատակիցը կկազմակերպի բժշկի այցը հիվանդանոց։

Բոլոր դեպքերում կարևոր է պահպանել ճամփորդական ապահովագրության պայմանագրի կետերը, ժամանակին կապ հաստատել աջակցող ընկերության հետ և հետևել նրա ցուցումներին, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան։

Այսպիսով, ճամփորդելիս գումար, նյարդեր, ժամանակ խնայելու համար ոչ թե կարևոր, այլ ՊԱՐՏԱԴԻՐ, ԱՆՀՐԱԺԵՇՏ պայման է ապահովագրությունը, որպեսզի որևէ դեպքում հանգիստն անհանգստություն չդառնա։

Նաիրի Ինշուրանսը մաղթում է հաճելի տպավորություններով լի ճամփորդություններ։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։