Ինչպես գիտեք, ԱՊՊԱ պատահարի դեպքում տուժող կողմը ապահովագրական ընկերության կողմից կարող է փոխհատուցում ստանալ առավելագույնը 1․800․000 դրամի չափով։ Իսկ եթե վնասն ավելին է, քան նշված գումարը․ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մշակել է ապահովագրական նոր փաթեթ, որն իր տեսակով շուկայում առաջինն է և միակը։ Just Casco-ն հրաշալի լուծում է պատահարի դեպքում մի շարք անախորժություններից և նկատելի մեծ ծախսերից խուսափելու համար։

Մեկ անգամ վճարելով ընդամենը 5000 դրամ և ձեռք բերելով Just Casco ապահովագրություն՝ ավտոմեքենայի սեփականատերը հնարավորություն կունենա Նաիրի Ինշուրանսից ստանալ մինչև 1 մլն դրամի հավելյալ փոխհատուցում, եթե մեքենայի վնասը գերազանցի 1․800․000 դրամը։

Ընդ որում, առաջարկը ԲՈԼՈՐ վարորդների համար է՝ անկախ նրանից, թե որ ապահովագրական ընկերության հաճախորդն են։ Այսինքն, եթե ձեր ԱՊՊԱ պայմանագիրը մեկ այլ ապահովագրական ընկերության հետ է կնքված, դա խնդիր չէ, պայմանագիրը դադարեցնելու կարիք չկա․դուք կարող եք ձեռք բերել Just Casco՝ առանց ավելորդ քաշքշուկների։

Just Casco-ի բազմաթիվ առավելություններից մեկն էլ այն է, որ ՃՏՊ պատահարի ժամանակ ստացված վնասը 1 800 000 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում սեփականատերը գործ կունենա իր համար  վստահելի ընկերության հետ, այլ ոչ թե ստիպված կլինի գումարը պահանջել մեղավոր կողմից՝ ընդհուպ դատական կարգով, իսկ մենք գիտենք, որ դատական գործընթացը կարող է երկար ժամանակ, ջանքեր պահանջել և նյարդեր քայքայել։

Ուշադրություն․ Թյուրըմբռնումից խուսափելու համար նկատի ունեցեք, որ հատուցում վճարվում է միայն այն դեպքում, երբ ավտոմեքենայի սեփականատիրոջ և լիազորված տիրապետողի մեղքը լրիվ բացակայում է:

Մաղթում ենք անվտանգ և ապահով երթևեկություն։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։