Ի՞նչ է պետք լավ վաճառող դառնալու համար․ թերևս առաջին հերթին մոտիվացիա, որովհետև հենց մոտիվացիան է մեզ առաջ մղում, ստիպում զարգանալ, ավելի լավը դառնալ։ Մոտիվացվելու լավագույն ձևերից մեկը հաջողակ մարդկանց պատմություններին ծանոթանալն է։ Չէ՞ որ եթե մեկը հաջողել է, ուրեմն դու էլ կարող ես։ ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ ներկայացնում է ապահովագրական գործում ամենատպավորիչ մոտիվացիոն պատմություններից մեկը բոլոր ժամանակների լավագույն ապահովագրական գործակալ Բեն Ֆելդմանի մասին։

Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ապահովագրական գործակալը՝ Գիննեսի գրքում

Բեն Ֆելդմանի անունը ներառված է Գիննեսի ռեկորդների գրքում՝ որպես  «Բոլոր ժամանակների լավագույն ՎԱՃԱՌՈՂ»։ Նա եղել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող ապահովագրական գործակալը․ ապահովագրական փաթեթների վաճառքից ստացած նրա միջնորդավճարները տարեկան 1 միլիոն դոլարից ավելի են եղել։ Աշխատանքի գրեթե 50 տարիների ընթացքում (1942-1993թթ․) նրա վաճառած ապահովագրական փաթեթների ընդհանուր գումարը կազմել է 1․800․000․000 դոլար։

Ով էր նա

Ինչպես հաջողել․ բոլոր ժամանակների լավագույն ապահովագրական գործակալի գաղտնիքը
Բեն Ֆելդմանը

Բեն Ֆելդմանն ապրել և աշխատել է փոքրիկ քաղաքում՝ Իստ Լիվերպուլում։ Յուրաքանչյուր հանդիպման գնալուց առաջ՝ նախորդ երեկոյան նա ժամեր շարունակ պատրաստվում էր, փորձեր անում։ Մի անգամ ապահովագրական այն ընկերությունը, որտեղ աշխատում էր Ֆելդմանը, գործակալների միջև մրցույթ է անցկացնում, որին մասնակցում է նաև Ֆելդմանն ու հաղթում․ այդ 1 օրվա ընթացքում նա վաճառում է 20․000․000 դոլարի ապահովագրական փաթեթ։ Պատմում են, որ Բենը չուներ տպավորիչ արտաքին և կյանքում շատ համեստ մարդ էր։ Կոնֆերանսներից մեկի ժամանակ պիտի նաև Ֆելդմանը ելույթ ունենար․ նա չի կարողանում անգամ բեմ բարձրանալ և կանգնել հանդիսատեսի առաջ, արդյունքում որոշում է խոսել էկրանի հետևում կանգնած, որպեսզի իրեն չտեսնեն։ Մեծ լսարանի առաջ ելույթ ունենալ չկարողացող այս մարդն առանձնակի հմայք ուներ անձնական շփումների ժամանակ․ ասում են, որ մի քանի րոպեում նա կարողանում էր հիացնել զրուցակցին՝ նրան համոզելով գնել այդ ապահովագրությունը։ Նա աշխատել է մինչև կյանքի վերջին օրը․ երբ արդեն առողջությունը թույլ չէր տալիս գնալ հաճախորդների հետ հանդիպումների, նա վաճառքներն իրականացնում էր հեռախոսով։

Ֆելդմանի մեթոդը

Բեն Ֆելդմանն այնքան հայտնի է ապահովագրական աշխարհում, որ նրա վաճառքի յուրօրինակ մեթոդներն ուսուցանվում են, «Ֆելդմանի մեթոդի» մասին գրքեր և աշխատություններ են գրվել։ «Ես միայն ապահովագրություն չէ, որ վաճառում եմ․ ես վաճառում եմ ուտելիք ընթրիքի համար, վառելիք, բենզին և լույս։ Ես վաճառում եմ ձեր երեխաների համար կրթություն քոլեջում, ամենակարևորը՝ ես վաճառում եմ վստահություն վաղվա օրվա հանդեպ»,- ասում էր Ֆելդմանը։ Նա կարողանում էր համոզել մարդկանց յուրաքանչյուր շաբաթ ներդնել 20 դոլար՝ 50․000 դոլար արժողությամբ ապահովագրական փաթեթի համար։ Ֆելդմանը պնդում էր․ «Եթե դրամապանակումդ 20 դոլար շատ լինի, դու դրանից ավելի հարուստ չես լինի, եթե 20 դոլար պակաս լինի, ապա դու սնանկ չես դառնա, իսկ եթե այդ 20 դոլարի լինել, չլինելը կյանքի ու մահվան հարց է, ապա դու արդեն սնանկ ես՝ անգամ այդ մասին չիմանալով»։

Հ․Գ․ Կարծում եք, որ կարո՞ղ եք ավելի լավ ապահովագրական գործակալ դառնալ, քան Բեն Ֆելդմանը և գերազանցել նրա սահմանած ռեկորդը, ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ սպասում է Ձեզ։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։