Ավտոպատահարների մասին լուրերը միշտ «շոկահարում են», որովհետև, ցավոք, պատահարների հետևանքով մարդիկ հաճախ են տուժում։ Բայց արի ու տես, որ լինում են պատահարներ, որոնք կարող են, բառիս բուն իմաստով, ճակատագրական դառնալ և մարդու կյանքը 180 աստիճանով վերափոխել դեպի լավը, երջանկություն բերել։ Ինչպե՞ս կարող են ՃՏՊ-ն և ԼԱՎ, ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ բառերը համատեղելի լինել: Չե՞ք հավատում պարզապես կարդացեք այս իրական պատմությունն ամենառոմանտիկ պատահարի մասին։

Որտե՞ղ են ամենից հաճախ մարդիկ հանդիպում իրենց կյանքի սիրուն, կեսին, միակին… Աշխատավայրում, խնջույքի ժամանակ, դպրոցում, համալսարանում, ընկերական միջավայրում, սրճարանում, համացանցում… Տարբերակները շատ են և բազմազան, ցանկը յուրաքանչյուրը կարող է համալրել սեփական փորձով… Երբեմն այն, ինչ առաջին հայացքից անհաջողություն է թվում, և մտածում ես, որ աշխարհը փուլ է գալիս գլխիդ, կարող է վերափոխվել ու դառնալ հաջողություն և երջանկության սկիզբ։

Անի։ Ես երբեք չեմ հավատացել նախախնամությանը, ճակատագրին, ինչպես ժողովուրդն է ասում՝ որ «լինելու բանը պիտի լինի», բայց այդ օրը փոխեց իմ վերաբերմունքը։ Ընկերուհիներիցս մեկի հարսանիքն էր։ Դե ինչպես ընդունված է, հարսիկը միշտ նետում է իր ծաղկեփունջը, չամուսնացած աղջիկները շարքով, կարգով կանգնում են՝ հավատով, որ հենց իրենք կբռնեն այն, և հաջորդ ամուսնացողն իրենք կլինեն։ Ես երբեք չեմ կանգնել, ոչ մի անգամ… Այս անգամ ինձ, բառիս բուն իմաստով, ուժով, հրելով, քաշելով տարան ու կանգնեցրին շարքում։ Շարքում ասածն էլ մի քիչ չափազանցված է․ շարքում չէի, ինձ համար անկյունում կանգնած էի։ Մեկ էլ հարսիկը նետում է ծաղկեփունջն, ու ես ոչ թե բռնում եմ այն, այլ ծաղկեփունջը «գալիս է», հարվածում դեմքիս և այլ բան չի մնում, քան բնազդաբար այն բռնելը։ Մի խոսքով, հարսի ծաղկեփունջը ես բռնեցի։ Հարսանիքից հետո «սինիներից» մեկը մնացել էր ավտոմեքենայիս մեջ, տանում էի հարսանյաց սրահ, երբ դա պատահեց…

Էդուարդ։ Իմ հերթափոխը չէր, ես այդ ժամին չպիտի աշխատեի։ Քանի որ այդ օրը շատ վթարներ էին եղել, ֆիզիկապես չէին հասցնում, և ես ավելի երկար մնացի։ Ստացանք ահազանգ, նստեցի մեքենան ու գնացի այդ օրվա իմ վերջին վթարը սպասարկելու։ Հասա տեղ, վթարի երկու մասնակիցներն էլ կին էին, մեր ապահովադիրը Անին էր․ ինչպես կարգն է՝ նկարեցի, ուսումնասիրեցի, արձանագրություն կազմեցի։ Անին շատ հուզված էր, հանգստացրեցի նրան։ Պատահարի հետ կապված խնդիր կար՝ ժամկետներ և այլն, հետևաբար զուտ վթարի տեղում աշխատանքս չավարտվեց: Այդպես կապը ստեղծվեց։ Այդ պահին ոչ մի այլ բան չկար՝ առաջին հայացքից սեր և այլն, զուտ աշխատանքս էի կատարում․․․

Անի։ Ճիշտ չի ասում, ստում է (ծիծաղում է)․ այդ օրն ինձ ավելի հաճախ էր զանգում, քան հիմա՝ ինչու՞ է ձայնդ կտրված, տուն հասա՞ր և այլն։

Էդուարդ։ Դե հոգատարությամբ էի իմ գործն անում (նույնպես ծիծաղում է)։

Անի։ Արդեն երկու տարի է՝ վարում եմ, սա իմ երրորդ վթարն էր․ առաջին երկուսը թեթև դեպքեր էին, այս մեկն ավելի նման էր վթարի։ Ես ինձ այնքան դժբախտ էի զգում այդ պահին, լացում էի, ասում էի՝ բոլոր գործերս խառնվեցին, բա ես ինչ եմ անելու․․․Հետո պարզվեց՝ այնքան էլ «լացելու» չէր․․․Բացի այն, որ ԱՊՊԱ պայմանագրով փոխհատուցում ստացա, հանդիպեցի նաև սիրելիիս։

Էդուարդ։ Գործընկերներս մտածում են՝ երանի իրենց սպասարկած ՃՏՊ-ներն էլ այսքան գեղեցիկ ու երջանիկ ելք ունենան։

Անի (Էդուարդին)։ Հիմա որ վթար լինի, վարորդն աղջիկ լինի, դու չգնաս, թող ուրիշները գնան։

Էդուարդ։ Դե հիմա ուղղակի գնալու եմ գործ անեմ, գամ, ուրիշ հետաքրքրություն չկա (ծիծաղելով արդարանում է):

Էդուարդը և Անին
Էդուարդի և Անիի անձնական արխիվից

Լեզվաբան Անին և ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աշխատակից Էդուարդը նշանադրվել են օրեր առաջ և ծրագրել են իրենց հարսանեկան արարողությունն անցկացնել նոյեմբերի 1-ին՝ ճակատագրական, երջանիկ, աշխարհի ամենառոմանտիկ պատահարի օրը։

ՀԳ Անին ասում է, որ մինչև պատահարն ընտանիքում միայն ինքն էր ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հաճախորդ, հիմա ընտանիքի անդամներն ու ընկերները սպասում են իրենց ԱՊՊԱ պայմանագրերի գործողության ժամկետի ավարտին, որպեսզի դառնան ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հաճախորդ, որովհետև ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԻ հետ ԱՊԱՀՈՎ Է։

ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ մաղթում է Ձեզ ապահով և անվտանգ երթևեկություն։ Թող որ երբեք ավտոպատահարների մասնակից չդառնաք, իսկ եթե հանկարծ դրանք լինեն, ապա միայն ԵՐՋԱՆԻԿ ելքով։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։