Ապահովագրության ոլորտը թեև առաջին հայացքից թվում է ոչ այնքան հետաքրքիր և գայթակղիչ, իրականում բազմաշերտ է, վառ և կարող է գրավել նույնիսկ ոլորտի հետ կապ չունեցող մարդկանց ուշադրությունը։ Չէ՞ որ իրականում ապահովագրությունը վերաբերում է բոլորիս։

Ուրախ ենք ողջունել Ձեզ Նաիրի Ինշուրանսի բլոգում։ Մեր հիմնական նպատակը Ձեզ ապահովագրության հետաքրքիր աշխարհին ծանոթացնելն ու ոլորտի նորությունները ներկայացնելն է։

Ով ենք մենք

Մենք «Նաիրի Ինշուրանսն» ենք։  Հավանաբար Դուք կամ Ձեր մտերիմներից, ծանոթներից շատերը մեր հաճախորդներն են։ Մեր ապահովագրական ընկերությունը հայաստանյան շուկայում գործում է արդեն 23 տարի։

Այս բլոգում ոչ միայն կներկայացնենք ապահովագրական ոլորտին վերաբերող հետաքրքիր տեղակատվություն, այլև օգտակար խորհուրդներ, որոնք կօգնեն նվազեցնել որոշակի ռիսկեր և խուսափել մի շարք խնդիրներից։


Բաժանորդագրվե՛ք մեր ծանուցումներին այստեղ և կստանաք ամենակարևոր թարմացումները նաև Ձեր էլ․ հասցեին։


Ում համար է նախատեսված այս բլոգը

Ինչպես վերևում նշեցինք, ապահովագրության թեման առնչվում է բոլորին՝ անկախ այն փաստից՝ ապահովագրված ենք, թե ոչ։ Բոլորս մեր առօրյայում փորձում ենք նվազագույնին հասցնել մեզ շրջապատող ռիսկերը։ Դրանց մի մասը վերաբերում է մեր կենցաղին, մյուս մասը՝ մեր առողջությանը, աշխատանքին, ֆինանսներին, երթևեկությանը և այլն։

«Ձեր ընկերը դժվար պահին»․ հավատարիմ մնալով մեր կարգախոսին՝ կօգնենք Ձեզ զինվել անհրաժեշտ տեղեկատվությամբ շրջապատի ռիսկերի հանդեպ ավելի պաշտպանված լինելու համար։ Այստեղ ապահովագրության բարդ ոլորտի մասին խոսելու ենք պարզ ու մատչելի լեզվով, հետևաբար այս բլոգը ԲՈԼՈՐԻ համար է, ովքեր ցանկանում են լինել ավելի ապահով։

Ինչ կառուցվածք կունենա «Նաիրի Ինշուրանսի» բլոգը

Բլոգը կազմված է հիմնական 5 բաժիններից․

  1. Նորություններ
  2. Ապահովագրություն
  3. Օգտակար խորհուրդներ
  4. Հետաքրքիր փաստեր
  5. Հաճախ տրվող հարցեր

Առաջին բաժնում ներկայացվում են ոլորտին վերաբերող հայաստանյան և համաշխարհային ամենակարևոր նորությունները։

Երկրորդ բաժնում պատմում ենք ապահովագրության տարբեր տեսակների մասին՝ ներկայացնելով դրանց առավելություններն ու առանձնահատկությունները։

«Օգտակար խորհուրդներ» բաժնում փորձելու ենք օգնել Ձեզ նվազեցնել շրջապատող ռիսկերն ու կյանքն առավել ապահով դարձնել։

Ապահովագրության մեծ աշխարհում կան բազմաթիվ հետաքրքիր ու երբեմն անհավանական թվացող պատմություններ․ դրանք կգտնեք «Հետաքրքիր փաստեր» բաժնում։

«ՀՏՀ» բաժնում պատասխանում ենք  մեր հաճախորդների կողմից ամենից հաճախ տրվող հարցերին։

Բլոգի միջոցով կարող եք նաև հեշտությամբ կապ հաստատել մեզ հետ և ուղղել Ձեր հարցերն այստեղից։ (Այստեղից բառն ակտի՞վ է դառնալու, որի վրա քլիք անելով՝ մարդիկ կկարողանան հարց ուղղել )

Հետևե՛ք «Նաիրի Ինշուրանսի» նորություններին նաև Facebook-ում, Instagram-ում և LinkedIn-ում։